Իլոն Մասկը կատակել է ընտրություններում հանրապետականների պարտության մասին՝ հարյուրավոր միլիոն դոլար նվիրաբերելուց հետո BYD-ն ռեկորդ է սահմանել․ մեկ ամսում վաճառել է ավելի քան 300 հազար էլեկտրամեքենա McDonald’s-ը կորցնում է հաճախորդներին՝ կյանքի թանկացման ֆոնին Աստղագետները տիեզերքում հսկայական «կատվի պոչ» են հայտնաբերել Մեսսիի պատճառով ես չէի կարողանում անել այն, ինչ ինձ դուր էր գալիս․ Հակիմին անկեղծացել է BMW-ն տարվա ընթացքում երկրորդ անգամ կտրուկ նվազեցրել է շահույթի կանխատեսումը՝ Չինաստանի հետ մրցակցության պատճառով Ղազախստանը Չինաստանի հետ քննարկում է երկրորդ ատոմակայանի կառուցման հարցը Իլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետո Վաղարշապատի թիվ 2 դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ Զախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացի Հայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներ Կենտրոնական բանկը զգուշացնում է ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի մասին 

Փորձել է բռնաբարելով կուսությունից զրկել «կնոջ» ծանոթուհուն

Իրավունք

Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահող դատավոր՝ Թաթուլ Պողոսյան) Արտաշատ քաղաքի բնակիչ Սամվել Նիկոլյանին մեղավոր է ճանաչել բռնաբարության փորձի և շորթման համար և նրան դատապարտել է ազատազրկման 7 տարի ժամկետով: Այս մասին հայտնում է pastinfo.am-ը։

Քննությամբ պարզվել է, որ Արտաշատ քաղաքի բնակչուհի Համեստ Ավագյանը 2012թ. ապրիլի 24-ին՝ ժամը 22.00-ի սահմաններում, իր տանը ծանոթուհու՝ Մարինեի (անունը փոխված է) հետ ընթրելիս, օգտագործել են մեկ լիտր գինի: Այնուհետև Հ. Ավագյանը Մարինեին առաջարկել է միասին գնալ Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցում բնակվող իր բարեկամուհու տուն՝ նրա հետ Մարինեին ծանոթացնելու նպատակով, որին վերջինս համաձայնվել է:

Ժամը 23.00-ի սահմաններում Հ. Ավագյանը Մարինեին տարել է հիշյալ փողոցի շենքերից մեկում բնակվող Սամվել Նիկոլյանի բնակարան (Հ. Ավագյանը 2011թ. ընթացքում մի քանի ամիս փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է գտնվել Ս. Նիկոլյանի հետ): Այստեղ Հ. Ավագյանն ընթրիք է պատրաստել, որի ընթացքում նա և Ս. Նիկոլյանն օգտագործել են ոգելից խմիչք, սակայն Մարինեն ընթրելուց հրաժարվել է՝ ինքնազգացողության վատանալու պատճառով:

Ժամը 23:30-ի սահմաններում Հ. Ավագյանը հայտնել է, որ տեղ է գնում, շուտով կգա և Մարինեին առաջարկել է սպասել Ս. Նիկոլյանի տանը՝ մինչև իր վերադառնալը: Հ. Ավագյանի՝ բնակարանից դուրս գալուց հետո Ս. Նիկոլյանը ներսից բանալիով փակել է տան մոտքի դուռը, սկսել է հանել իր հագուստները: Մարինեի հարցին, թե ինչու է հանում հագուստները, Ս. Նիկոլյանը հայտնել է, որ ցանկանում է կենակցել նրա հետ: Մարինեն ընդդիմացել է Ս. Նիկոլյանին, սակայն վերջինս, սեռական հարաբերություն ունենալու դիտավորութամբ, Մարինեի դիմադրությունը կոտրելու նպատակով, բռնություն է գործադրել և բռունցքներով հարվածներ հասցրել նրա դեմքին, առողջությանը պատճառել թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնաս:

Ըստ գործի նյութերի՝ Մարինեն շարունակել է դիմադրել, օգնություն է կանչել, հայտնել է, որ կույս է և խնդրել է Ս. Նիկոլյանին ձեռք չտալ իրեն, սակայն վերջինն իր հանցավոր դիտավորությունն իրականացնելու նպատակով, բռնությամբ, քաշելու միջոցով հանել է աղջկա հագուստները, նրան պառկացրել է մահճակալին և փորձել է բռնաբարել, սակայն հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցրել, քանի որ հնչել է տան դռան զանգը:

Ս. Նիկոլյանը մոտեցել է տան մուտքի դռանը՝ պարզելու համար, թե ով է զանգողը, իսկ Մարինեն, օգտվելով այդ հանգամանքից, հագել է հագուստները, ննջասենյակի պատուհանից ցատկել է բաց պատշգամբ, որտեղից էլ օգնության ձայներից պատշգամբին մոտեցած Արտաշատ քաղաքի բնակիչներ Գեղամ Ավետիսյանի և Գեղամ Հակոբյանի օգնությամբ իջել է պատշգամբից և նրանց հետ հեռացել Ս. Նիկոլյանի շենքի մոտից: Մարինեն նրանց խնդրել է իրեն թաքցնել, քանի որ հիշյալ շենքի մոտից հեռանալիս նկատել է բնակարանից շենքի բակ դուրս եկած և իրեն փնտրող Ս. Նիկոլյանին:

Գեղամ Ավետիսյանն ու Գեղամ Հակոբյանը Մարինեին տարել են արտեզյան ջրհորի մոտ, որտեղ վերջինս լվացվել է, իսկ այնուհետև նրան տարել են հեռախոսազանգով իրենց միացած Արա Գասպարյանին պատկանող, Արտաշատ քաղաքում գտնվող ավտոտնակ, որտեղ Մարինեին օգնություն են ցույց տվել: Այդ ընթացքում նա տղաներին պատմել է Ս. Նիկոլյանի կողմից իր նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու հանգամանքների մասին: Ինքնազգացողության վատ լինելու պատճառով Մարինեն մինչև առավոտ մնացել է նշված տնակում, իսկ առավոտյան հիշյալ տղաները տաքսի ավտոմեքենայով նրան ճանապարհել են տուն:

Դրանից հետո Ս. Նիկոլյանը և Հ. Ավագյանը, տեղեկանալով, որ 2012թ. ապրիլի 24-ի գիշերը Մարինեն Ս. Նիկոլյանի տանից փախչելուց հետո մնացել է Ա. Գասպարյանի ավտոտնակում և նրան օգնություն են ցույց տվել Գ. Հակոբյանը, Գ. Ավետիսյանը և Արա Գասպարյանը, նախնական համաձայնությամբ, որոշել են գումար շորթել նշված անձանցից:

2012թ. ապրիլի 26-ին Ս. Նիկոլյանը և Հ. Ավագյանը Ա. Գասպարյանից գումար շորթելու դիտավորությամբ վերջինիս մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու, մասնավորապես՝ Մարինեին իբր բռնաբարելու փորձի ու ծեծելու մասին իրավապահ մարմիններին սուտ տեղեկություններ հայտնելու սպառնալիքով նրանից պահանջել են 100 000 դրամ:

Բացի դրանից, Ս. Նիկոլյանը և Հ. Ավագյանը նախնական համաձայնությամբ Գ. Հակոբյանից և Գ. Ավետիսյանից գումար շորթելու դիտավորությամբ 2012թ. ապրիլի 27-ի ժամը 14-ի սահմաններում գնացել են Գ. Ավետիսյանի բնակարան, որտեղ գտնվող Գ. Ավետիսյանի և Գ. Հակոբյանի մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու վերոնշյալ սպառնալիքով Գ. Հակոբյանից և Գ. Ավետիսյանից պահանջել են 50 000-ական դրամ:

Նկարագրված հանցավոր արարքի համար հիշյալ դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, այսինքն՝ նախնական համաձայնությամբ գումար շորթելու համար, դատապարտել է նաև Հ. Ավագյանին՝ նրա նկատմամբ նշանակելով պատիժ ազատազրկման ձևով, 3 տարի ժամկետով:

Ամբաստանյալներ Ս. Նիկոլյանը և Հ. Ավագյանն ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում իրենց մեղավոր չեն ճանաչել առաջադրված մեղադրանքներում, տվել են այլ բովանդակությամբ ցուցմունքներ: Հավելենք նաև, որ հիշյալ դատարանի 2012թ. հոկտեմբերի 26-ի դատավճռից հետո ամբաստանյալները դրա դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան: Ուշագրավ է, որ Ս. Նիկոլյանը վերաքննիչ բողոքով խնդրել է բեկանել և փոփոխել հիշյալ դատարանի դատավճիռը և կայացնել արդարացման դատավճիռ կամ պատիժը փոխել ավելի մեղմ պատժով: Եթե բռնաբարության փորձ և շորթում չի եղել, էլ ի՞նչ պատիժ, թեկուզ և մեղմ…

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իլոն Մասկը կատակել է ընտրություններում հանրապետականների պարտության մասին՝ հարյուրավոր միլիոն դոլար նվիրաբերելուց հետոBYD-ն ռեկորդ է սահմանել․ մեկ ամսում վաճառել է ավելի քան 300 հազար էլեկտրամեքենաMcDonald’s-ը կորցնում է հաճախորդներին՝ կյանքի թանկացման ֆոնինԱստղագետները տիեզերքում հսկայական «կատվի պոչ» են հայտնաբերելՄեսսիի պատճառով ես չէի կարողանում անել այն, ինչ ինձ դուր էր գալիս․ Հակիմին անկեղծացել էBMW-ն տարվա ընթացքում երկրորդ անգամ կտրուկ նվազեցրել է շահույթի կանխատեսումը՝ Չինաստանի հետ մրցակցության պատճառովՂազախստանը Չինաստանի հետ քննարկում է երկրորդ ատոմակայանի կառուցման հարցըԻլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետոՎաղարշապատի թիվ 2 դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակԶախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացիՀայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներԿենտրոնական բանկը զգուշացնում է ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի մասինԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել ԿարապետյանԻ գիտություն ՀՀ տնտեսվարողների. ՄԹ-ն հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ. ԱԳՄԱՆՈւկրաինան հարվածել է Ադիգեյսկում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնինԱնչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆՌուսաստանի դեսպանը Գյումրիում մասնակցել է Ժողովրդական միասնության օրվան նվիրված միջոցառումներինԱվարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը. փաստաբանՍպարապետ Վարդան Մամիկոնյանը խավարի մեջ է, իսկ այս գերյալը՝ լուսարձակների տակ. ԱյվազյանՍամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ ՇարմազանովՈստիկանները փորձում են իր բնակարանից վտարել Մգեր ԱրմենիայինԸնդդիմադիր քաղաքական գործիչների մասնակցությամբ հանդիպում է տեղի ունենում Սամվել Կարապետյանի տանըNDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրաՀաքերները հարձակվել են Ֆրանսիայում արյան բանկերի սառնարանների վրաՊետական մրցանակ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համարԱլեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինենԲանակը հրամանատար չունի․ Հայկ ՆահապետյանԿոնգրեսի ընտրություններում հանրապետականների պարտության պատճառը Իրանի հետ պատերազմն է. ԱՄՆ փոխնախագահ«Ուրարտու»-ն դեմ է քվեարկել ՀՖՖ կանոնադրական փոփոխություններինՍամվել Կարապետյանը դատարանում է. խափանման միջոցի հարցի քննությունը դեռ որևէ դատավորի չի մակագրվելՔՊ անդամները ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ-ըՍամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՌուսաստանը երբեք չի սպառնացել և չի սպառնում արտասահմանյան երկրներին․ ՊուտինԻնչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբանՎարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ ՂաֆֆարիանինՀՅԴ Երիտասարդականը բարձրաձայնել է հայ գերիների և Արցախի էթնիկ զտման հարցերըՀԱՊԿ-ը կարևորում է Եվրասիայում անվտանգության հարցերի շուրջ համագործակցության խորացումըԵրեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Նարեկ ԿարապետյանԱպօրինի զենք-զինամթերք՝ Արարատի և Արմավիրի բնակիչների տներում. նախաձեռնվել է քրեական վարույթԵզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նախագահությամբ տեղի է ունեցել թեմի քահանաների տարեկան ժողովըՍամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարանԹրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ումԱմենուր թանկացումներ են. Սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունըԹրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանինԳագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղը՝ ժամը 10։30–ինԻշխանությունը ադրբեջանական պահանջները կատարելու նպատակով ձերբակալությունների նոր ալիք է սկսելՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀայաստանն այլևս ձեզ համար հարստանալու խոպան չի դառնա. թույլ չե՛նք տա. ՂազարյանՁերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան Մակարյանը
Ամենադիտված