Մհերը դանակի 22 հարվածով սպանել էր տղամարդուն և ավտոմեքենայի հետ միասին հրել–գցել լիճը
Իրավունք
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Մհեր Խաչատրյանի: Այս մասին հայտնում է iravaban.net–ը։
Վերջինս մեղադրվում է այն բանի համար, որ 22.12.2011թ. Երևանի Գլինկայի 33 հասցեում գտնվող նախկին սուր վարակիչ հիվանդանոցի մոտ՝ ավտոմեքենայի մեջ, շահադիտական դրդումներով դանակի շուրջ 22 հարվածներ է հասցրել Գ. Կիրակոսյանի մարմնի տարբեր մասերին և սպանել վերջինիս:
Սպանությունից հետո, ցանկանալով թաքցնել հանցագործության հետքերը, Մհեր Խաչատրյանն ավտոմեքենան՝ Գ. Կիրակոսյանի հետ հանդերձ, հրել-գցել է Աղի ջուր կոչվող լճակը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում