Կառավարությունը մերժել է Նաիրա Զոհրաբյանին և Էլինար Վարդանյանին
Իրավունք
Գործադիրը հունվարի 31-ին տեղի ունեցած նիստի ժամանակ քննարկել է ՀՀ Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և էլինար Վարդանյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ՀՀ քրեական օրենսգրքում և ևս երկու օրենքներում փոփոխություններ և լրացում կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որի ընդունման դեպքում հեղինակներն ակնկալում են բարելավել ցմահ ազատազրկման դատապարտված անձանց և անչափահաս դատապարտյալների իրավական վիճակը։
Կառավարության եզրակացության համաձայն առաջին նախագիծը չի համապատասխանում ՀՀ սահմանադրությանը, մյուսները ևս մի շարք առարկություններ են հարուցում, ուստի գործադիրը դեմ է փաթեթի ընդունմանը։ Օրինագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում