Մայիսին ՀՀ է այցելել 10%-ով ավելի շատ զբոսաշրջիկ, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում
Տնտեսություն
2026 թվականի մայիսին Հայաստանի Հանրապետություն է այցելել 199,541 զբոսաշրջիկ։ Այս մասին հայտնում է Զբոսաշրջության կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Ցուցանիշը 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է շուրջ 10 %ով (181 436 զբոսաշրջիկ)»,- ասված է հաղորդագրությունում։
Ըստ պաշտոնական տվյալների՝ ապրիլին այցելել է 172 705 զբոսաշրջիկ։
Հրապարակված տվյալների համաձայն՝ հունվար-մայիս ամիսներին այցելել է 825 384 զբոսաշրջիկ, իսկ 2025 թվականին նույն ժամանակահատվածում ՀՀ այցելել էր 691 882 անձ։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru