Պարույր Հայրիկյանի մահափորձի գործի նախաքննությունը վարում է ԱԱԾ-ն
Իրավունք
ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ երեկ կատարված մահափորձի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ Քր. Օր.-ի 34-305 հոդվածի հատկանիշներով՝ «Պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանոււթյան հանցափորձ, որը կատարվել է նրա նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով»:
Նախաքննությունը վարում է ԱԱԾ-ն: Ստեղծվել է ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ:
Հիշեցնենք, որ երեկ Տպագրիչների փողոցում, նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձ է կատարվել: Վերջինս գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, գիտակցությունը տեղն է, վիճակը՝ միջին ծանրության:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում