Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասին Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքը CNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել Պենտագոնին Քադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբ Իրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում Թուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասին Բեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներից Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերը Google-ը ներկայացրել է Gemini AI գործակալը Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 

Լուսավորչի մասունքը Բյուրավանում․ միասնության, արթնության և հավատի կոչ

Հասարակություն

Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի քարոզը՝ Բյուրավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։

«Ձեզ հանձնում եմ Աստծուն և նրա շնորհի Ավետարանին, որ կարող է հոգեպես աճեցնել և ժառանգակից դարձնել ձեզ իր բոլոր սրբերին» (Գործք Ի 32):

Սիրելի՛ ուխտավոր ժողովուրդ,

Բյուրավանի հովվության սիրելի՛ քույրեր և եղբայրներ,

Ուխտի առանձնահատուկ օր է այսօր, շնորհի և հանդիպման օր։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Բյուրավանի աղոթատուն է բերվել մեր ազգի մեծ հոր՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի սրբազան մասունքը, որով ոչ միայն տոնում ենք նրա հիշատակը, այլև հաղորդակից ենք նրա սրբությանը, հավատքին, նրա կենդանի ներկայությանը։ Եկեղեցին սուրբերին հիշում է ոչ թե որպես անցյալի հերոսների, այլ որպես Քրիստոսի մարմնի կենդանի անդամների, որոնց մեջ գործում է Սուրբ Հոգին։

Այսօրվա տոնը կոչվում է «Գիւտ նշխարաց սրբոյն Գրիգոր Լուսաւորչին մերոյ»։ Առաջին հայացքից հարց է ծագում՝ Եկեղեցին ինչո՞ւ է մեծ հանդիսությամբ նշում սուրբի մասունքների հայտնությունը։ Ինչո՞ւ են ոսկորները, նշխարները, մասունքները սրբազան։ Պատասխանը տալիս է հենց Սուրբ Գիրքը։ Երբ Եղիսե մարգարեն արդեն վախճանվել էր, պատահում է, որ մահացած մի մարդու մարմինը հուղարկավորության ընթացքում, թշնամու հարձակման ժամանակ, շտապ նետվում է գերեզմանի մեջ։ Սուրբ Գիրքն ասում է, որ երբ այդ մեռած մարդը Եղիսեի ոսկորներին դիպչեց, կենդանացավ ու կանգնեց իր ոտքերի վրա (Դ Թագ. ԺԳ 21)։

Տեսե՛ք, հրաշքը ոսկորներից չէր, այլ Աստծուց։ Աստված նույնիսկ իր սուրբի ոսկորներն է դարձնում կյանքի նշան, որովհետև այն մարմինը, որ երկրի վրա Սուրբ Հոգու տաճար էր, մահից հետո էլ մնում էր շնորհի կրող։ Ահա թե ինչու մենք՝ քրիստոնյաներս, երբեք չենք արհամարհում մարմինը, որը Սուրբ Հոգու բնակարան է, փրկության մասնակից, հարության սպասող։

Հայոց հավատի հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչն իր ողջ կյանքով Աստծո կենդանի տաճար էր։ Երկար տարիներ Խոր Վիրապի խավարի մեջ ապրելուց հետո այնտեղից դուրս է գալիս ոչ թե ոխակալությամբ, այլ սիրով առլեցուն։ Նա մկրտում է մի ողջ ազգի, բայց կյանքի վերջում հեռանում է մարդկային փառքից․ մտնելով Մանյա այրը՝ անցկացնում է լռության և աղոթքի մեջ, և վախճանվում անհայտության մեջ։ Որքա՜ն խորհրդավոր են Աստծո ճանապարհները։ Ազգը ճանաչում է նրան որպես հայրապետի, լուսավորչի, իսկ նա կամենում է մահկանացուն կնքել որպես անհայտ ճգնավոր։ Հովիվները չճանաչելով նրա մարմինն ամփոփում են քարակույտի տակ։ Բայց Աստված չի թողնում, որ լույսը քողարկված մնա։ Ինչպես պատմահայր Մովսես Խորենացին է նշում, կենդանության օրոք նա ժամանակ առ ժամանակ հայտնվում է ժողովրդին և հաստատում հավատքի մեջ։ Իսկ մահից հետո նրա ներկայությունը շարունակվում է իր մասունքների միջոցով։

Սիրելի՛ հավատավոր եղբայրներ և քույրեր,

Հրաշքը երբեք ինքնանպատակ չէ։ Հովհաննես ավետարանիչը հրաշք ասելու համար գործածում է «նշան» բառը, որով ուժեղ պատգամ է փոխանցում մեզ, որ հրաշքի նպատակը հավատի և աստվածգիտության առաջնորդությունն է։ Այսօր Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքը մեր մեջ է որպես նշան, որ սրբությունը հեռավոր անցյալ չէ, նշան, որ Լուսավորչի բարեխոս աղոթքը չի լռել, նշան, որ Աստված գործում է իր Եկեղեցու մեջ։ Բայց մեծագույն հրաշքը ոչ թե հիվանդության բժշկությունն է, այլ մարդու հոգու որակական վերափոխումը։ Եթե համբուրում ենք սուրբի նշխարը, բայց մեր կյանքը մնում է անփոփոխ, հրաշքի նշանը մնում է անընթեռնելի։ Եթե ուխտավորն այստեղից հեռանում է նույն ատելությամբ, նույն կռիվներով, նույն բաժանումներով, ապա նա միայն տեսել է նշանը՝ առանց հասնելու իմաստին։ Մեր հավատի հոր սրբազան մասունքը մեզ մատնացույց է անում Քրիստոսին՝ Տիրոջ սրբարար և վերափոխիչ ներկայությունը։

Սիրելի՛ քահանա հայրեր,

Այսօրվա առաքելական ընթերցվածքը մեզ տեղափոխում է Եփեսոս՝ լսել տալով Սուրբ Պողոս առաքյալի հրաժեշտի խոսքը եկեղեցու երեցներին։ Նա գիտի, որ այլևս չի տեսնելու նրանց։ Գիտի նաև, որ իրեն սպասում են կապանքներ ու նեղություններ։ Բայց նրա խոսքի մեջ ո՛չ տրտունջ կա, ո՛չ վախ, ո՛չ ինքնախղճահարություն. «Ահա հայտարարում եմ այսօր, որ իմ խիղճը հանգիստ է, որովհետև առանց քաշվելու հայտնեցի ձեզ Աստծո կամքը»։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչը Խոր Վիրապի տասներեքամյա չարչարանքներից՝ խաչի ճանապարհից հետո չտրտնջաց, չկորցրեց իր առաքելության գիտակցությունը։ Ֆիզիկական ու բարոյական իր վերքերը հաշվելու փոխարեն Աստծո շնորհի Ավետարանը քարոզեց։ Պողոս առաքյալի պես «չքաշվեց մեզ հայտնելու Աստծու կամքը»՝ ճշմարտության համար պատրաստ լինելով կրել թե՛ չարչարանք, թե՛ միայնություն, թե՛ խավար։

Պողոս առաքյալի խոսքի ամենահուզիչ մասը, թերևս, այս նախադասությունն է՝ ուղղված մեզ. «Ուշադի՛ր եղեք ձեր անձերին և ձեր ամբողջ հոտին, որի վրա Սուրբ Հոգին տեսուչ կարգեց ձեզ։ Հովվե՛ք Տիրոջ եկեղեցին, որ նա իր արյունո՛վ գնեց»։ Եկեղեցին մարդահաստատ կառույց չէ, այլ Քրիստոսի արյունով փրկագնված խորհուրդ։ Այդ պատճառով է Տերն ասում. «Ես եմ բարի հովիվը։ Բարի հովիվն իր կյանքն է տալիս ոչխարների համար» (Հովհ․ Ժ 11)։ Քրիստոս է բարի հովիվը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչը՝ բարի հովվի հավատարիմ կերպարը, որ իր կյանքով մեզ կարծես ասում է. «Նմա պարտ է աճել եւ ինձ մեղմանալ» (Հովհ․ Գ 30)։ Լուսավորիչը Հիսուս հովվապետի լավագույն վկան է, օրինակը այսօրվա հովիվներիս։

Սիրելի՛ բարեպաշտ ժողովուրդ,

Պողոս առաքյալը նաև զգուշացնում է. «Իմ մեկնումից հետո ձեր մեջ կմտնեն հափշտակիչ գայլեր, որոնք չեն խնայի հոտին»։ Որքա՜ն արդիական է այս զգուշացումն այսօր։ Գայլերը միշտ չէ, որ արտաքին թշնամիներն են։ Երբ հավատը փոխարինվում է ձևականությամբ՝ գայլն արդեն ներսում է։ Երբ ընտանիքը կորցնում է աղոթքը՝ գայլն արդեն ներսում է։ Երբ ազգը բաժանվում է ատելությամբ և թշնամանքով՝ գայլն արդեն ներսում է։ Երբ մարդը կորցնում է սրբության զգացումը, գայլն արդեն ներսում է։ «Արթո՛ւն կացեք»,- հորդորում է առաքյալը։

Այսօրվա տոնը հենց այդ արթնության՝ զգոնության տոնն է, ինչպես հուշում է նաև «Գրիգոր» հունարեն անվան իմաստը։ Արթնության կոչ ազգային համաձայնության, հասարակական համերաշխության։ Օրվա Ավետարանը ևս ձայնակցում է. «Պիտի լինեն մեկ հոտ և մեկ հովիվ»։ Սա առանձնահատուկ հրավեր է մեզ։ Լուսավորչի մեծագույն հրաշքը ոչ միայն Տրդատ թագավորի բժշկությունն է, այլև մի ամբողջ ժողովրդի միավորումը մեկ հավատքի մեջ։ Այսօր, երբ այնքան հեշտ է բաժանվել, պառակտվել, իրար դեմ խոսել, մենք առավել քան երբևէ կարիք ունենք վերադառնալու Լուսավորչի ոգուն՝ Քրիստոսի շուրջ միավորվելուն՝ մեկ հոտ, մեկ հովիվ, մեկ մկրտություն, մեկ հավատ, մեկ Սուրբ Սեղան հեռանկարով։

Մեր հավատո հայրը մեզնից հրաշքներ չի պահանջում։ Նա մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով։ Սուրբերը միայն մեծ մարդիկ չեն եղել, այլ մեզ նման մարդիկ, որոնք ամբողջությամբ նվիրվել ու պատկանել են Աստծուն։ Եվ սրբությունը միայն ընտրյալների կոչումը չէ։ Սրբությունը յուրաքանչյուր մկրտվածիս կոչումն է։

Հետևաբար, համբուրելով Լուսավորչի սուրբ նշխարը, խնդրենք նրա բարեխոսությունը՝ ասելով. «Դու, որ Խոր Վիրապի խավարից լույս բերեցիր Հայաստան աշխարհին, մեր հոգիների խավարը ևս լուսավորի՛ր։ Դու, որ միավորեցիր ազգը մեկ հավատքի մեջ, պահպանի՛ր մեր ժողովրդի միասնությունը։ Դու, որ եղար բարի հովիվ, բարեխոսի՛ր մեր հովիվների, մեր համայնքների, մեր հայրենիքի համար։ Եվ ինչպես քո Սուրբ Աջով լուսավորվեց Հայոց աշխարհը, այնպես էլ թող այսօր քո աղոթքներով լուսավորվեն մեր սրտերը, որպեսզի մենք, որպես կենդանի քարեր, կառուցվենք Քրիստոսի Եկեղեցու մեջ և արժանանանք այն օրհնյալ օրվան, երբ որպես մեկ հոտ և մեկ հովիվ, բոլոր սուրբերի հետ համատեղ, կփառաբանենք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս․ ամեն։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառով
Ամենադիտված