Ի՞նչ չափի տույժ է սահմանված արգելված վայրերում էրոտիկ հրատարակություններ վաճառելու համար
Իրավունք
Էրոտիկ բնույթի տպագիր հրատարակությունները, տեսաձայներիզները և տեսասկավառակները հասկանալի պատճառներով չեն կարող վաճառվել, օրինակ, կրթական հաստատություններում, ինչպես նաև հասարակական այնպիսի վայրերում, որտեղ դրանք կարող են հասանելի լինել բոլորին: Այս մասին տեղեկացնում է iravaban.net–ը։
Պետք է իմանալ, որ էրոտիկ բնույթի տպագիր հրատարակությունների, տեսաձայներիզների և տեսասկավառակների վաճառքն արգելված վայրերում առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում, առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ