Մեսրոպին դանակահարած Լուսինեն ստորագրությամբ ազատ է արձակվել
Իրավունք
Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Լուսինե Բ.-ի:
Երևան քաղաքի Հաղթանակի թաղամասի ամառանոցային 2-րդ տարածքի 100 տան բակում 2012 թ. մայիսի 17-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, Մեսրոպ Մ.-ի, վերջինիս աներորդի Էդգար Բ.-ի և զոքանչի՝ Սեդա Օ.-ի միջև կենցաղային հարցի շուրջ ծագել է վիճաբանություն, որը վերածվել է քաշքշուկի: Նշված վիճաբանությանը միջամտել է նաև Մ. Սարգսյանի կինը՝ Լուսինե Բ.-ն: Վերջինս իր մոտ եղած ծալովի դանակով դիտավորությամբ մի քանի հարված է հասցրել Մեսրոպ Մ.-ի կրծքավանդակի հետին մակերեսին և որովայնի շրջանում՝ նրա առողջությանը պատճառելով մարմնական վնաս:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում