Ադրբեջանը պատրաստ է համագործակցել ՀՀ-ի հետ անհետ կորած անձանց հարցի լուծման հարցում․ Շարաֆատ Հասանով
Քաղաքական
Բաքուն պատրաստ է համագործակցել հայկական կողմի հետ անհայտ կորած անձանց որոնման գործում՝ երկրների միջև խաղաղության գործընթացի շրջանակներում. հայտարարել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետի տեղակալ Շարաֆատ Հասանովը։
Նրա խոսքով. «Մշակվող նոր համակարգը հնարավորություն կտա Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիներին գաղտնի կերպով տրամադրել անհետ կորած անձանց, այդ թվում՝ թաղման վայրերի վերաբերյալ տեղեկատվություն։
Տեղեկատվությունը կօգտագործվի բացառապես մարդասիրական նպատակներով, և տեղեկատվությունը տրամադրող անձը որևէ հանգամանքներում պատասխանատվության չի ենթարկվի։ Համակարգի նպատակն է նպաստել անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանը»։


















































Ամենադիտված
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա