Իռլանդիան առաջարկել է Ուկրաինային զրահամեքենաներ՝ փաստացի հեռանալով ռազմական չեզոքությունից
Քաղաքական
Իռլանդիան առաջարկել է Կիևին փոխանցել ծառայությունից հանված 27 թեթև մարտավարական զրահամեքենա (LTAV RG Outrider), որոնք հագեցած են գնդացիրներով, ինչը ըստ The Irish Times-ի՝ գործնականում նշանակում է երկրի ռազմական չեզոքության քաղաքականությունից հեռացում Ուկրաինայի պատերազմի համատեքստում։
Իռլանդիայի պաշտպանության նախարարությունում նշել են, որ Դուբլինը նախկինում Ուկրաինային տրամադրել է միայն ոչ մահաբեր օգնություն՝ տրանսպորտային միջոցներ, ականազերծման տեխնիկա և պաշտպանիչ զրահաբաճկոններ։ Չնայած դրան, պաշտոնյաները ընդգծել են, որ նոր առաջարկը չի հակասում կառավարության քաղաքականությանը՝ աջակցելու Կիևին։
Սակայն Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հրաժարվել է առաջարկից՝ նշելով, որ այդ տիպի մեքենաները չեն կիրառվում իրենց զինված ուժերում և պահանջում են լրացուցիչ ուսուցում, սպասարկում և պահեստամասերի նոր համակարգ։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից