Հենրիխ Մխիթարյանը մինչև 2027 թվականը կմնա «Ինտերում»
Սպորտ
«Ինտերը» պաշտոնապես հայտարարել է, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երկարաձգել է պայմանագիրը և կմնա ակումբում մինչև 2027 թվականի ամառը։ 37-ամյա ֆուտբոլիստի նախորդ պայմանագիրն ավարտվել էր հունիսի 30-ին, սակայն ակումբը նրան առաջարկել էր նոր համաձայնագիր, որն արդեն ստորագրվել է։
Նոր պայմանագրով Մխիթարյանի հիմնական աշխատավարձը կկազմի շուրջ 2 միլիոն եվրո մեկ մրցաշրջանի համար։ Սա զգալիորեն պակաս է նախորդ պայմանագրով ստացած մոտ 3.8 միլիոն եվրոյից։Մխիթարյանը «Ինտերին» միացել է 2022 թվականին և այդ ընթացքում դարձել է թիմի առանցքային կիսապաշտպաններից մեկը՝ օգնելով ակումբին նվաճել Իտալիայի առաջնության տիտղոսը և հասնել միջազգային հաջողությունների։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից