Վթարի է ենթարկվել Royal Jordanian-ի անձնակազմը․ զոհերի թվում՝ բորտուղեկցորդուհի և վարորդ
ԱՄՆ
ԱՄՆ-ում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել է Royal Jordanian ավիաընկերության անձնակազմի երկու անդամ։ Դեպքի մասին հայտնում է Paddle Your Own Kanoo (PYOK) պորտալը՝ նշելով, որ ողբերգությունը տեղի է ունեցել Նյու Յորքում՝ հյուրանոց տեղափոխվելու ճանապարհին։
Դեպքը տեղի է ունեցել հունիսի 29-ին, երբ անձնակազմը ավարտել է 11-ժամյա չվերթը Ամմանից դեպի Նյու Յորք։ Աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսը շարժվել է Մանհեթենի հյուրանոց՝ հանգստի համար, սակայն Լոնգ Այլենդի արագընթաց մայրուղում բախվել է մի քանի մեքենաների, հետո՝ բաժանարար գոտուն, շրջվել և կրկին բախվել այլ տրանսպորտային միջոցների։
Վթարի հետևանքով զոհվել է բորտուղեկցորդուհին, ինչպես նաև ավտոբուսի վարորդը։ Եվս մեկ վարորդ գտնվում է ծանր վիճակում, իսկ ընդհանուր առմամբ 24 ավիաընկերության աշխատակիցներ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Նշվում է նաև, որ ավտոբուսի վարորդը նախկինում ունեցել է ճանապարհային կանոնների խախտումներ և քրեական անցյալ։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից