Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում 6,35 միլիարդ դոլար՝ համաշխարհային ֆուտբոլի զարգացման համար «Perseverance» մարսագնացը Մարսի վրա ռեկորդային՝ 45.2 կմ ճանապարհ է անցել Վաղարշապատ համայնքի Հայթաղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ «Kia EV3»-ը կարող է դառնալ ընկերության ամենավաճառվող էլեկտրամեքենան Թուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո է Էլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը Կապույտ ու կարմիր երանգներ․ Նամիբիայի աղային հարթավայրը՝ տիեզերքից 2026 թվականին ամենաբարձր կենսաթոշակներ ունեցող երկրների տասնյակը Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում 36 ժամ գազ չի լինի Փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը, էկոպարեկներին տեսնելով, փորձել է փախուստի դիմել. մեքենան կողաշրջվել է ԱՄՆ-ում 20 տարվա ընթացքում առաջին անգամ, հնարավոր է, Կոնգրեսի ընտրություններ անցկացվեն առանց ԵԱՀԿ դիտորդների 

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը արդարության վերականգնման գործընթաց է

Իրավունք

Արդարադատությունը հաճախ նույնացվում է մեղավորի պատասխանատվության հետ, սակայն արդարությունը դրանով չի սահմանափակվում: Արդարությունն ամբողջական է, երբ բացահայտվում է հանցագործությունը, ապահովվում է մեղավորի պատասխանատվությունը, վերադարձվում է ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքը, պաշտպանվում են տուժողի իրավունքները և հասարակության համար տեսանելի է, որ արդարության խախտված հավասարակշռությունը վերականգնվեց: Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը սոսկ տնտեսական կամ ֆինանսական գործընթաց չէ, այն արդարության վերականգնման գործընթաց է: Յուրաքանչյուր վերադարձված ակտիվ արդարացի հարված է հանցագործության շահավետությանը: Յուրաքանչյուր հայտնաբերված և բռնագանձված ապօրինի գույք հանրությանը փոխանցում է կարևոր ուղերձ՝ պետությունը հետևողական է պետական շահի պաշտպանության գործում, այս մասին հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի շրջանակում, Դատախազության աշխատողի օրվա և Դատախազության հիմնադրման 108-ամյակի կապակցությամբ, 2026 թվականի հուլիսի 1-ին Երևանում մեկնարկած բարձրաստիճան միջազգային համաժողովի ընթացքում:

«Ժամանակակից աշխարհում պետության ուժը գնահատվում է ինչպես նրա տնտեսական ու ռազմական ներուժով, այնպես էլ արդարադատության համակարգի նկատմամբ քաղաքացիների վստահությամբ:

 

Այդ վստահությունն է, որ ձևավորում է օրենքի հեղինակությունը, պետության և հասարակության միջև ստեղծում պատասխանատվության, անվտանգության և իրավական կանխատեսելիության վրա հիմնված կապ: Վստահության ձևավորումը տարերային գործընթաց չէ, այն օպերատիվ աշխատողի, ոստիկանի, քննիչի, դատախազի և դատավորի ամենօրյա հոգատար, հետևողական և պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունք է:

 

Տեխնոլոգիական զարգացումները, թվային տնտեսության արագ ընդլայնումը, արհեստական բանականության կիրառումը, կրիպտոակտիվների աճող շրջանառությունը և միջազգային ֆինանսական համակարգերի փոխկապակցվածությունը ստեղծել են նոր հնարավորություններ ինչպես ստեղծագործ, այնպես էլ հանցավոր վարքագծի համար:

 

Ֆինանսական հանցագործությունները չեն ճանաչում պետական սահմաններ։ Ապօրինի ճանապարհով ձեռք բերված ակտիվները կարող են րոպեների ընթացքում «ճանապարհորդել» տարբեր պետությունների տարածքներով և իրավազորությունների ուղիներով՝ մինչև կլվացվեն ու կօրինականացվեն, իսկ հանցավոր սխեմաները կարող են միաժամանակ գործել մի քանի մայրցամաքներում՝ օգտագործելով ամենաժամանակակից տեխնոլոգիաները։

Այս պայմաններում որևէ պետություն, որքան էլ զարգացած լինեն նրա ինստիտուտներն ու ենթակառուցվածքները, չի կարող միայնակ արդյունավետ հակազդել հանցավոր սխեմաներին: Հետևաբար, արդարադատության արդյունավետությունը պայմանավորված է նույն արժեքները կրող երկրների համագործակցության խորությամբ: Այդ թվում՝ իրավապահ ու դատական համակարգերի համագործակցությամբ և փոխադարձ վստահությամբ, որը երկխոսություն սկսելու նախապայմանն է։

«Երկխոսություն» եզրույթն առաջին անգամ կիրառել է Հին Հունաստանի փիլիսոփա Պլատոնը: Իհարկե, դիալեկտիկական մեթոդի հիմնադիրը Պլատոնի ուսուցիչ Սոկրատն է, ով իր գիտելիքը, ուսմունքը մարդկությանը փոխանցել է զրույցների միջոցով և անձամբ ոչինչ գրի չի առել:

 

Երկխոսությունը գրավոր ամրագրել է Պլատոնը և կիրառել այն մինչ օրս կարդացվող ու վերլուծվող աշխատությունները ստեղծելու համար, օրինակ՝ «Ապոլոգիա», «Եվթիփրոն», «Կրիտոն», «Պետություն» և այլ: Այս ձևաչափի շնորհիվ է, որ Պլատոնի աշխատությունները չեն դարձել դոգմաների չոր ու անշունչ ժողովածուներ, այլ երկխոսության յուրաքանչյուր մասնակցի հրավիրում են ինքնուրույն մտածողություն ձևավորող՝ կենդանի զրույցի:

«Երկխոսություն» եզրույթի ծագումնաբանությանը կարճ անդրադարձս նպատակ ունի Ձեզ փոխանցել Հայաստանի Հանրապետության դատախազության և Եվրոպայի խորհրդի կողմից համատեղ ջանքերով ստեղծված և այսօր մեկնարկող՝ Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի բովանդակությունն ու փիլիսոփայությունը:

Կենդանի զրույցի՝ երկխոսության այս հրավերը ծնվեց այն համոզմունքից, որ ժամանակակից դատախազը չի կարող սահմանափակվել միայն իր ազգային իրավական համակարգի փորձով։ Նա պետք է մշտապես հաղորդակից լինի միջազգային լավագույն փորձին, կարողանա համադրել տարբեր իրավական մշակույթների մոտեցումները և իր գործընկերների հետ ձևավորել փոխադարձ վստահության վրա հիմնված համագործակցություն:

Չորրորդ տարին անընդմեջ Հայաստանը դառնում է եվրոպական դատախազական համայնքի մասնագիտական երկխոսության կենտրոններից մեկը և առաջին տարին է, որ դատախազական համայնքն իր մասնագիտական երկխոսությունը ծավալում է Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի շրջանակներում:

 

Այս հարթակը նախատեսված է նոր մասնագիտական կապեր ձևավորելու, լավագույն փորձի փոխանակման, մարտահրավերների քննարկման և փոխադարձ վստահության ամրապնդման համար:

 

Շնորհակալ եմ, որ մեր հրավերն ընդունել են Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների գլխավոր դատախազները, բարձրաստիճան դատախազները, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, ճանաչված փորձագետները և արդարադատության ոլորտի գործընկերները:

 

Այս տարվա համաժողովի խորագիրը՝ «Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի հետքերով. քրեական հետապնդում, գույքի վերականգնում և բռնագանձված գույքի կառավարում, քրեական արդարադատությունում զոհակենտրոն մոտեցման ամրապնդում», միավորում է երեք ուղղություններ, որոնք արդարադատության շղթայի բաղադրիչներն են։

Արդարադատությունը հաճախ նույնացվում է մեղավորի պատասխանատվության հետ, սակայն արդարությունը դրանով չի սահմանափակվում: Արդարությունն ամբողջական է, երբ բացահայտվում է հանցագործությունը, ապահովվում է մեղավորի պատասխանատվությունը, վերադարձվում է ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքը, պաշտպանվում են տուժողի իրավունքները և հասարակության համար տեսանելի է, որ արդարության խախտված հավասարակշռությունը վերականգնվեց:

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը սոսկ տնտեսական կամ ֆինանսական գործընթաց չէ, այն արդարության վերականգնման գործընթաց է:

Յուրաքանչյուր վերադարձված ակտիվ արդարացի հարված է հանցագործության շահավետությանը:

 

Յուրաքանչյուր հայտնաբերված և բռնագանձված ապօրինի գույք հանրությանը փոխանցում է կարևոր ուղերձ՝ պետությունը հետևողական է պետական շահի պաշտպանության գործում։

 

Հարգելի՛ ներկաներ,

 

Մարտահրավերներին համարժեք պատասխաններ տալու համար անհրաժեշտ են ինչպես իրավական գործիքներ, այնպես էլ ընդհանուր արժեքներ, ընդհանուր պատասխանատվություն և ընդհանուր տեսլական։

 

Շնորհակալություն եմ հայտնում Եվրոպայի խորհրդին և Եվրոպական միությանը՝ տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետության դատախազության կողքին լինելու, մեր ինստիտուցիոնալ զարգացմանն աջակցելու և մեզ հետ համատեղ մեր ամենահամարձակ նախաձեռնություններն իրականություն դարձնելու համար: Այս գործընկերությունը նպաստում է դատախազների մասնագիտական կարողությունների զարգացմանը, մեր ամենօրյա աշխատանքում եվրոպական լավագույն փորձի ներդրմանը և դրա արդյունքում՝ իրավունքի գերակայության ամրապնդմանը:

 

Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության դատախազության բոլոր դատախազներին և դատախազության աշխատակիցներին՝ պատասխանատու, պրոֆեսիոնալ, նվիրված և սրտացավ աշխատանքի համար:

 

2026 թվականը 108-ամյա Դատախազության համար առանձնահատուկ խորհուրդ ունի, այն ինստիտուցիոնալ հիշողության և պատմական ժառանգության արժևորման տարի է:

2026 թվականին լրանում է Հայաստանի Հանրապետության նախկին գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանի ծննդյան 100-ամյակը, ում գործունեությունը կարևոր հետք է թողել Հայաստանի դատախազության պատմության էջերում: Մենք կարևորում ենք, որ երիտասարդ իրավաբանները ճանաչեն այն մարդկանց, ում պրոֆեսիոնալիզմն ու պետականամետ գործունեությունը նպաստել են դատախազության ինստիտուտի զարգացմանը։

Այս ճանաչողությունը խթանելու նպատակով այս տարի նախատեսում ենք Հայաստանի բուհերի ուսանողների մասնակցությամբ, Դատախազությունում գործող ԵՊՀ Իրավաբանական լաբորատորիայի շրջանակներում կազմակերպել դատախաղ՝ պետական շահերի պաշտպանության թեմատիկայով:

Կարևորելով Արտավազդ Գևորգյանի վաստակն ու նպատակ ունենալով պահպանել ինստիտուցիոնալ հիշողությունը՝ թողարկել ենք հոբելյանական հուշանվեր, որը կհամալրի Դատախազության կողմից պետական մարմիններին հանձնվող արարողակարգային հուշանվերների շարքը:

 

2026 թվականը հոբելյանական տարի է նաև Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության սիմվոլի՝ վարչական շենքի համար: 90 տարի առաջ ճարտարապետ Նիկոլայ Բաևի նախագծած՝ Վազգեն Սարգսյան 5 հասցեում գտնվող շենքը ոչ միայն վարչական կառույց է, այլև Երևանի ճարտարապետական ժառանգության արժեքավոր նմուշ, այն ընդգրկված է Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում՝ որպես մայրաքաղաքի պատմական ու մշակութային հիշողության մաս ու պետական ինստիտուտների շարունակականության խորհրդանիշ:

 

Կրկին, կարևորելով հոբելյանը և նպատակ ունենալով պահպանել ինստիտուցիոնալ հիշողությունը՝ թողարկել ենք հոբելյանական հուշանվեր, որը նույնպես կհամալրի Դատախազության կողմից պետական մարմիններին հանձնվող արարողակարգային հուշանվերների շարքը:

Հարգելի՛ ներկաներ, տիկնայք և պարոնայք,

Մենք շարունակելու ենք զարգացնել դատախազների կարողությունները՝ հիմնվելով պրոֆեսիոնալիզմի, բարեվարքության, նորարար համարձակ լուծումների, վստահության վրա հիմնված գործընկերության, այդ թվում՝ միջազգային համագործակցության վրա:

Մենք վստահ ենք, որ Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի շրջանակներում քննարկումները իրավական մտքի ու մշակույթի զարգացման նոր նշաձող են սահմանելու և դառնալու են նոր գաղափարների, նոր և համարձակ նախաձեռնությունների և նոր ձևաչափի համագործակցության դարբնոց»:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում6,35 միլիարդ դոլար՝ համաշխարհային ֆուտբոլի զարգացման համար«Perseverance» մարսագնացը Մարսի վրա ռեկորդային՝ 45.2 կմ ճանապարհ է անցելՎաղարշապատ համայնքի Հայթաղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ«Kia EV3»-ը կարող է դառնալ ընկերության ամենավաճառվող էլեկտրամեքենանԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԿապույտ ու կարմիր երանգներ․ Նամիբիայի աղային հարթավայրը՝ տիեզերքից2026 թվականին ամենաբարձր կենսաթոշակներ ունեցող երկրների տասնյակըԱրաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում 36 ժամ գազ չի լինիՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը, էկոպարեկներին տեսնելով, փորձել է փախուստի դիմել. մեքենան կողաշրջվել էԱՄՆ-ում 20 տարվա ընթացքում առաջին անգամ, հնարավոր է, Կոնգրեսի ընտրություններ անցկացվեն առանց ԵԱՀԿ դիտորդներիԼորդերի պալատի անդամը ելույթ է ունեցել՝ օգտագործելով իր ձայնի արհեստական ​​բանականության կլոնըՀնդկաստանում երկգլխանի երեխա է ծնվել (լուսանկար)Ջիգանի տունը բռնագրավվել է գրեթե 2 միլիոն ռուբլու ալիմենտի պարտքի պատճառովՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էԲելլա Հադիդը բիկինիով լուսանկար է հրապարակել է սաունայիցԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակԻշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալուլ Մուրոյի և Նաչո Սանչես Ամորի հետԱնաստասիա Ռեշետովան բացահայտել է, թե արդյոք իր երկրորդ հղիությունը պլանավորված է եղելԷդվարդ Ասրյանը գիշերային և վաղ առավոտյան ժամերին չհայտարարված այցեր է կատարել զորամասերԱՄՆ դեսպան Քիմբերլի Գիլֆոյլի մեկնումը քաղաքական սկանդալ է առաջացրել ՀունաստանումՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջևԱլիևն ու Հերցոգը քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարցերԻսրայելը մտադիր չէ վերսկսել ռազմական հարվածներն Իրանին մինչև հոկտեմբերի 27-ի ընտրություններըԴավիթ Խուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՀետախուզության կորուստ, ԵՄ անդամակցության անորոշություն․ նոր հարվածներ ԿիևինԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱԱրամ Ա-ն խոսել է ազգային ինքնության պահպանման մասին. Ֆրանսիա–Ադրբեջան նոր սկանդալԱռաջիկա օրերին ՀՀ կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվիՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է վերականգնել Թրամփի և Զելենսկու հարաբերություններըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտԱդրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․ԱբովյանԿանխվել է քրեակատարողական ծառայողի կողմից ազատազրկված անձանց բջջային հեռախոսներ փոխանցելու փորձըՄԱԿ-ի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն ԵրևանումՌուսաստանը չի բացառում ռուսական դիզելային վառելիքի ԱՄՆ մատակարարման հետ կապված դժվարությունները. ԴմիտրիևԼավրովը ժամանել է ԲաքուԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԿարող եմ ամենահիմար բաներն ասել, ու դուք կծափահարեք. ԹրամփՍեպտեմբերին Հայաստան է այցելել 290.016 զբոսաշրջիկ Ջրային կոմիտեի նախագահն այցելել է Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարներ, ուսումնասիրել «Արփա–Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքը Պալասիո Դոմինգոն Հայաստանում էՌուսաստանի նավթավերամշակման գործարաններից մի քանիսի աշխատանքը վերսկսվել է. ՌԴ փոխվարչապետՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՌԴ-ից դիզելային վառելիք գնելու պայմանավորվածության արդյունքը կասկածելի է. ՄելոնիՔննարկում՝ Գագիկ Ծառուկյանի գործով դատավարության և քաղաքական հետապնդումների մասին. ՍուրենյանցՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է միասնական եվրոպական բանակ ստեղծելու անհրաժեշտության մասին
Ամենադիտված