Ռուբեն Ռուբինյանին շարունակում եմ համարել իմ ընկերը. Ալեն Սիմոնյան
Քաղաքական
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գնահատմամբ՝ իրեն փոխարինելու համար լավագույն թեկնածուն ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էր։
Լրագրողների հետ զրույցում Սիմոնյանը նշեց, որ Ռուբինյանին շարունակում է համարել իր ընկերը և գոհունակությամբ է հիշում նրա հետ համատեղ աշխատանքը։
«Ինքը իմ ընկերն է, ես իրեն շարունակում եմ համարել իմ ընկերը, շատ ուրախ եմ, որ իր հետ աշխատել եմ»,- ասաց ԱԺ նախագահը։
Անդրադառնալով Ռուբինյանի հետագա գործունեությանը՝ Սիմոնյանը նրան մաղթեց դառնալ Հայաստանի երկրորդ Ազգային ժողովի նախագահը, որը կկարողանա պաշտոնավարել ամբողջ սահմանված ժամկետի ընթացքում։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից