Հայաստանը չի պատրաստվում ճգնաժամ ստեղծել Ռուսաստանի հետ, բայց առաջնայինը ՀՀ շահերն են․ Փաշինյան
Քաղաքական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառել է, որ Հայաստանը կարող է հրաժարվել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումից։
Երևանում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում վարչապետը նշել է, որ նման սցենարն անհնար է, հատկապես այն պայմաններում, երբ Հայաստանի քաղաքացիները հստակ աջակցություն են հայտնել երկրի կողմից իրականացվող քաղաքականությանը։
Միաժամանակ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի նպատակը երբեք չի եղել և չէ Ռուսաստանի հետ հարաբերություններում ճգնաժամ առաջացնելը։
«Մենք գործում ենք բացառապես Հայաստանի Հանրապետության շահերից ելնելով։ Բնականաբար, չենք անտեսում մեր միջազգային գործընկերների շահերը, սակայն որևէ գործընկերոջ շահ չի կարող վեր դասվել Հայաստանի պետական շահերից»,- հայտարարել է վարչապետը։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից