Գիտակցում եմ այն փաստը, որ ոչ բոլորին է դուրս գալի մեր մերձեցումը. Ուրսուլա Ֆոն դեր Լայենը՝ Փաշինյանին
Քաղաքական
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը շնորհավորել է Հայաստանի քաղաքացիներին՝ ընդգծելով, որ նրանք ընտրել են ժողովրդավարության, խաղաղության և Եվրոպային մերձենալու ճանապարհը։
Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում ֆոն դեր Լայենը նշել է, որ այդ ընտրությունը կարևոր քայլ է և վստահության քվե՝ ուղղված երկրի որդեգրած քաղաքականությանը։
Նրա խոսքով՝ Եվրամիությունը գիտակցում է, որ Հայաստանի և ԵՄ-ի հարաբերությունների խորացումը բոլորի կողմից դրական չի ընկալվում, և հայտնի են նաև Ռուսաստանի կողմից գործադրվող ճնշումները՝ ուղղված Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացը զսպելուն։
«Մենք դա գիտենք և պատրաստ ենք աջակցել Հայաստանին»,- հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը։
Ֆոն դեր Լայենը նաև ընդգծել է, որ եթե Ռուսաստանը սահմանափակի կամ փակի իր շուկան հայկական արտադրանքի համար, ապա Եվրամիությունը պատրաստ է ընդլայնել հայկական ապրանքների մուտքը եվրոպական շուկա, որը ներառում է շուրջ 450 միլիոն սպառող։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից