Վաղարշապատ համայնքի Հայթաղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ «Kia EV3»-ը կարող է դառնալ ընկերության ամենավաճառվող էլեկտրամեքենան Թուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո է Էլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը Կապույտ ու կարմիր երանգներ․ Նամիբիայի աղային հարթավայրը՝ տիեզերքից 2026 թվականին ամենաբարձր կենսաթոշակներ ունեցող երկրների տասնյակը Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում 36 ժամ գազ չի լինի Փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը, էկոպարեկներին տեսնելով, փորձել է փախուստի դիմել. մեքենան կողաշրջվել է ԱՄՆ-ում 20 տարվա ընթացքում առաջին անգամ, հնարավոր է, Կոնգրեսի ընտրություններ անցկացվեն առանց ԵԱՀԿ դիտորդների Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է Ընտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴ ԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակ 

Եթե Ռուսաստանը փակի իր շուկան Հայաստանի արտադրանքի համար, ԵՄ-ն կբացի դուռը հայկական ապրանքների համար. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին։

Նախ տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմերով հանդիպումը։

Իր խոսքում վարչապետը ողջունել է Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և հիշեցրել, որ վերջին երկու ամսում սա նրա երկրորդ այցն է Հայաստանի Հանրապետություն։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այդ գործընթացը նշանակում է, որ վերջին տարիներին համատեղ ընդունված հայտարարությունները միայն խոսքեր չեն, այլ՝ կոնկրետ գործեր, որոնք Հայաստանն ու ԵՄ–ն իրականացնում են։ «Մայիսին տեղի ունեցավ Հայաստան–Եվրամիություն առաջին գագաթնաժողովը Երևանում և կարծում եմ՝ շատ տպավորիչ է, թե ինչպիսի քայլերով ենք մենք իրականացնում այն քաղաքական պայմանավորվածությունները, որոնք ձեռք ենք բերել։ Իհարկե, հայտնի հանգամանքները նաև նպաստում են, որպեսզի որոշ պրոցեսներ մեր հարաբերություններում ավելի արագ ընթանան, բայց մյուս կողմից այն, ինչ մենք իրականացնում ենք, մեր ռազմավարական ընկալումների արտահայտությունն է, որն արձանագրել ենք նախորդ շրջանում մեր ունեցած, արդեն թույլ տվեք ասել, բազմաթիվ հանդիպումների և քննարկումների ընթացքում»,– ասել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը շնորհակալություն է հայտնել այս ընթացքում ցուցաբերված աջակցության համար։

«Մենք վերջին ամիսներին տարբեր ձևաչափերով ենք շփվել, այդ թվում՝ հեռախոսազրույց ենք ունեցել, այդ հեռախոսազրույցի ընթացքում Դուք մի շարք հայտարարություններ եք արել Հայաստանին աջակցության վերաբերյալ, որոնք գործնականում այսօր իրագործվում են կամ իրագործված են։ Իհարկե, դա շատ տպավորիչ է, և նաև հանրության շրջանում մեծացնում է վստահության մակարդակը Հայաստան-Եվրոպական Միություն գործակցության և գործընկերության նկատմամբ։ Եվս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ և բարով եք եկել»,– նշել է վարչապետ Փաշինյանը։

Ուրսուլա ֆոն դեր Լայենը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել․

«Սիրելի Նիկոլ, լավ է նորից վերադառնալ Երևան, սա արդեն երկրորդ անգամ է երկու ամսից պակաս ժամկետում, ինչպես ասացիք, և սա ապացուցում է մեր գործընկերության և անձնական բարեկամության ամրությունը։ Նախ՝ կցանկանայի Ձեզ շնորհավորել ընտրությունների արդյունքների առթիվ, ուզում եմ շնորհավորել հայ ժողովրդին, ով ընտրել է ժողովրդավարությունը, խաղաղությունը և Եվրոպային մերձենալը»,– ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը՝ ավելացնելով, որ սա մեծ քայլ է և վստահության քվե։

Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսքով՝ ինքը գիտակցում է այն փաստը, որ ոչ բոլորին է դուր գալիս Հայաստան–ԵՄ մերձեցումը և ընդգծել ԵՄ–ի՝ Հայաստանին անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամությունը։

«Ես այսօր այստեղ եմ նաև աներկբա հայտարարելու, որ եթե Ռուսաստանը փակի քիր շուկան Հայաստանի արտադրանքի համար, Եվրոպական միությունը կբացի դուռը հայկական ապրանքների արտադրատեսակների համար՝ Եվրոպական միության 450 միլիոնանոց սպառողների շուկայում։ Մենք ուզում ենք սատարել մեր բարեկամներին, մենք ուզում ենք սատարել խաղաղության պրոցեսին, որն ընթանում է, ինչի համար ցանկանում եմ գնահատանք հայտնել Ձեզ։ Մենք ուզում ենք նաև ներդրումներ իրականացնել փոխկապակցվածության ծրագրերի մեջ, որոնք կապում են Եվրոպական միությանը, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան։

Հայաստանն այստեղ կենսական դեր է խաղում՝ շնորհիվ իր դիրքի»,– ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը՝ ավելացնելով, որ այդ ներդրումների նպատակով հատկացվել է 200 միլիոն եվրո, որը կարող է հասնել մինչև 2 մլրդ եվրոյի։ «Սրանք կարևոր են այս տարածաշրջանում փոխկապակցվածության համար»,– ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը՝ շնորհակալություն հայտնելով կայուն գործընկերության և բարեկամության համար։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Եվրոպական հարաբերությունների հետևողական զարգացմանն առնչվող օրակարգային մի շարք հարցեր։ Դրանք վերաբերել են առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը, Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների առաջմղմանը, վիզաների ազատականացման գործընթացին։ Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վաղարշապատ համայնքի Հայթաղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ«Kia EV3»-ը կարող է դառնալ ընկերության ամենավաճառվող էլեկտրամեքենանԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԿապույտ ու կարմիր երանգներ․ Նամիբիայի աղային հարթավայրը՝ տիեզերքից2026 թվականին ամենաբարձր կենսաթոշակներ ունեցող երկրների տասնյակըԱրաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում 36 ժամ գազ չի լինիՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը, էկոպարեկներին տեսնելով, փորձել է փախուստի դիմել. մեքենան կողաշրջվել էԱՄՆ-ում 20 տարվա ընթացքում առաջին անգամ, հնարավոր է, Կոնգրեսի ընտրություններ անցկացվեն առանց ԵԱՀԿ դիտորդներիԼորդերի պալատի անդամը ելույթ է ունեցել՝ օգտագործելով իր ձայնի արհեստական ​​բանականության կլոնըՀնդկաստանում երկգլխանի երեխա է ծնվել (լուսանկար)Ջիգանի տունը բռնագրավվել է գրեթե 2 միլիոն ռուբլու ալիմենտի պարտքի պատճառովՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էԲելլա Հադիդը բիկինիով լուսանկար է հրապարակել է սաունայիցԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակԻշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալուլ Մուրոյի և Նաչո Սանչես Ամորի հետԱնաստասիա Ռեշետովան բացահայտել է, թե արդյոք իր երկրորդ հղիությունը պլանավորված է եղելԷդվարդ Ասրյանը գիշերային և վաղ առավոտյան ժամերին չհայտարարված այցեր է կատարել զորամասերԱՄՆ դեսպան Քիմբերլի Գիլֆոյլի մեկնումը քաղաքական սկանդալ է առաջացրել ՀունաստանումՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջևԱլիևն ու Հերցոգը քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարցերԻսրայելը մտադիր չէ վերսկսել ռազմական հարվածներն Իրանին մինչև հոկտեմբերի 27-ի ընտրություններըԴավիթ Խուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՀետախուզության կորուստ, ԵՄ անդամակցության անորոշություն․ նոր հարվածներ ԿիևինԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱԱրամ Ա-ն խոսել է ազգային ինքնության պահպանման մասին. Ֆրանսիա–Ադրբեջան նոր սկանդալԱռաջիկա օրերին ՀՀ կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվիՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է վերականգնել Թրամփի և Զելենսկու հարաբերություններըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտԱդրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․ԱբովյանԿանխվել է քրեակատարողական ծառայողի կողմից ազատազրկված անձանց բջջային հեռախոսներ փոխանցելու փորձըՄԱԿ-ի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն ԵրևանումՌուսաստանը չի բացառում ռուսական դիզելային վառելիքի ԱՄՆ մատակարարման հետ կապված դժվարությունները. ԴմիտրիևԼավրովը ժամանել է ԲաքուԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԿարող եմ ամենահիմար բաներն ասել, ու դուք կծափահարեք. ԹրամփՍեպտեմբերին Հայաստան է այցելել 290.016 զբոսաշրջիկ Ջրային կոմիտեի նախագահն այցելել է Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարներ, ուսումնասիրել «Արփա–Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքը Պալասիո Դոմինգոն Հայաստանում էՌուսաստանի նավթավերամշակման գործարաններից մի քանիսի աշխատանքը վերսկսվել է. ՌԴ փոխվարչապետՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՌԴ-ից դիզելային վառելիք գնելու պայմանավորվածության արդյունքը կասկածելի է. ՄելոնիՔննարկում՝ Գագիկ Ծառուկյանի գործով դատավարության և քաղաքական հետապնդումների մասին. ՍուրենյանցՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է միասնական եվրոպական բանակ ստեղծելու անհրաժեշտության մասինՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումԼուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանԱլեքսանդրա Գրիգորյանը երիտասարդների Եվրոպայի առաջնությունում հերթական տիտղոսն է նվաճել
Ամենադիտված