Մոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանը Փոստանջյանը դիմել է ՌԴ, ԵՄ և ԱՄՆ դեսպաններին՝ ահազանգելով քաղաքական հետապնդումների մասին ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները Ադրբեջանական պատվիրակությունը Թեհրան է ժամանել առանց Իլհամ Ալիևի Դատարանն արձանագրել է՝ «Հանրապետություն» կուսակցության անդամները զրպարտել են Բագրատ Սրբազանին Հայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը Մերցը պատասխանել է Թրամփի՝ Գերմանիայի պաշտպանական ծախսերի վերաբերյալ քննադատությանը ԵՄ առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել ՀՀ սահմանամերձ շրջաններում Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են. Քաղաքաշինության կոմիտե Պայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային մասում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժած Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության Սևանի գերեզմшնատանը մեքենայում երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել 

Հայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը

Սպորտ

Հուլիսի 4-12-ը Երևանում կկայանա բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի և մի շարք գործընկեր կազմակերպությունների համագործակցությամբ։

Հայաստանն առաջին անգամ է հյուրընկալում այս տարիքային խմբի առաջնությունը: Եվրոպայի C դիվիզիոնում Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականն ընդգրկվել է B խմբում, որտեղ կմրցի Ջիբրալթարի, Մալթայի, Անդորրայի և Մոնակոյի հավաքականների դեմ:

ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ընդգծել է, որ խաղային մարզաձևերի զարգացման պետական քաղաքականությունն ամրագրված է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների զարգացման ռազմավարությամբ։

«Նախորդ տարի Երևանում անցկացվել է մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի մրցաշարը: Նմանօրինակ միջոցառումները նպաստում են մարզական ենթակառուցվածքների զարգացմանը, միջազգային փորձի կուտակմանը և Հայաստանի հեղինակության բարձրացմանը՝ որպես խոշոր մրցաշարեր ընդունող երկրի։ Ակնկալում ենք, որ Հայաստանի հավաքականը կկարողանա բարձրանալ B դիվիզիոն։ Դա լուրջ խթան կլինի պատանեկան բասկետբոլի զարգացման համար, որը մեզ համար կարևոր ուղղություն է»,- նշել է Նարինե Շահբազյանը՝ ընդգծելով նաև Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի և ԿԳՄՍ նախարարության արդյունավետ համագործակցությունը:

Նրա խոսքով՝ Եվրոպայի բասկետբոլի ֆեդերացիայի (FIBA Europe) կողմից Հայաստանի նկատմամբ ցուցաբերվող բարձր վստահությունը, ինչպես նաև պետության որդեգրած քաղաքականությունը հնարավորություն են տալիս երկրում շարունակաբար հյուրընկալել միջազգային մրցաշարեր։ Մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի ավարտից հետո կքննարկվեն հաջորդ ամառվա ծրագրերը, որոնց շրջանակում հնարավոր է դիտարկել Երևանում կանանց տարիքային խմբերից մեկի Եվրոպայի առաջնության անցկացման հնարավորությունը։

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանի խոսքով՝ առաջնության անցկացման համար հիմք է հանդիսացել նախորդ տարվա հաջող փորձը: Նրա խոսքով՝ առաջնությունից առաջ ԿԳՄՍ նախարարությունն անհրաժեշտ ներդրումներ է կատարել՝ բարելավելով Սպորտի կառավարման կենտրոնի ենթակառուցվածքները։

«Փորձը ցույց տվեց, որ նման միջոցառումները դրական ազդեցություն են ունենում ոչ միայն բասկետբոլի զարգացման, այլև երկրի տնտեսության, զբոսաշրջության և Հայաստանի միջազգային հեղինակության վրա, ուստի փորձում ենք պահպանել ձևավորված տեմպը»,- նշել է Արթուր Նազարյանը:

Նրա տեղեկացմամբ՝ հավաքականում ընդգրկված են մինչև 16 տարեկան մի շարք տաղանդավոր բասկետբոլիստներ Հայաստանից, ԱՄՆ-ից և Ռուսաստանից։ Մարզչական շտաբը երկար ժամանակ հետևել է թեկնածուներին և ընտրել լավագույններին։

«Անցյալ տարի մինչև 16 տարեկանների հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում զբաղեցրեց երրորդ տեղը և շատ մոտ էր եզրափակիչ դուրս գալուն։ Այս տարի հույս ունենք ավելի հաջող հանդես գալ և պայքարել չեմպիոնության համար, առավել ևս, որ խաղալու ենք սեփական երկրպագուների աջակցությամբ։ Սա շատ կարևոր տարիքային փուլ է, քանի որ բասկետբոլիստների առաջին պաշտոնական միջազգային փորձը սկսվում է մինչև 16 տարեկանների հավաքականից»,- ներկայացրել է Արթուր Նազարյանը՝ հավելելով, որ ձևավորվել է բավական մրցունակ թիմ։

Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն անդրադարձել է նաև հավաքականի գլխավոր մարզիչ Նարեկ Կապուշյանին, որն աշխատում է ԱՄՆ-ում, ունի պատանեկան բասկետբոլում աշխատանքի մեծ փորձ և հաջող արդյունքներ։ Նա վստահություն է հայտնել՝ Կապուշյանի փորձը կօգնի նաև Հայաստանի հավաքականին։

Ասուլիսում անդրադարձ է կատարվել նաև մարզաձևի մասսայականացմանը՝ կարևորելով Վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցակաների բասկետբոլի լիգա» մրցաշարը, որին նախորդ տարի հազարավոր երեխաներ են մասնակցել:

Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության շրջանակում, ընդհանուր առմամբ, կանցկացվի 24 հանդիպում: Բոլոր խաղերը տեղի կունենան Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող մարզահամալիրում (հասցե՝ Մանանդյան 41): Մուտքն ազատ է:

Հայաստանի Մ16 հավաքականը խմբային փուլի շրջանակում հուլիսի 4-ին կմրցի Անդորրայի, հուլիսի 5-ին՝ Ջիբրալթարի, հուլիսի 8-ին՝ Մալթայի, իսկ հուլիսի 9-ին՝ Մոնակոյի Մ16 տարեկանների հավաքականների հետ: Բոլոր խաղերը կմեկնարկեն ժամը 19:00-ին:

Առաջնության եզրափակիչը նախատեսված է հուլիսի 12-ին: Հիշեցնենք՝ Հայաստանի Մ16 հավաքականը նախորդ երկու տարիներին դարձել է Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության բրոնզե մեդալակիր։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանըԻսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 թիրախների վրա հարվածներ հասցնելու մասինՎենեսուելան շնորհակալ է բոլորին երկրաշարժից հետո ցուցաբերած աջակցության համարՓոստանջյանը դիմել է ՌԴ, ԵՄ և ԱՄՆ դեսպաններին՝ ահազանգելով քաղաքական հետապնդումների մասինՄեծ Բրիտանիան կարող է Ուկրաինայի զինված ուժերի համար օգտագործել հեռահար հրթիռՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշներըԱդրբեջանական պատվիրակությունը Թեհրան է ժամանել առանց Իլհամ Ալիևի Politico. Իտալիան և Բուլղարիան դեմ են պատրիարք Կիրիլի դեմ պատժամիջոցներինԴատարանն արձանագրել է՝ «Հանրապետություն» կուսակցության անդամները զրպարտել են Բագրատ ՍրբազանինՀայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը Մերցը պատասխանել է Թրամփի՝ Գերմանիայի պաշտպանական ծախսերի վերաբերյալ քննադատությանը Իրանը զգուշացրել է ռազմական պատասխանի մասին, եթե ԱՄՆ-ն խախտի իր պարտավորություններըԵՄ առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել ՀՀ սահմանամերձ շրջաններումԳերմանիան խուզարկում է Մոնակոյի ահաբեկչության մեջ կասկածվողի բնակարանըՇինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են. Քաղաքաշինության կոմիտեՊայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային մասում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժած Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտությանԻսրայելը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի Շուջայա գումարտակի հրամանատարներից մեկի վերացման մասինՍևանի գերեզմшնատանը մեքենայում երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Մարգարիտա Սիմոնյանի սպանnւթյան փորձի համար մեղադրվողը դատապարտվել է 25 տարի ազատազրկման Վերացվել է «Սիլ–Մաազա» ընկերության «Սիլ չիպո» գազավորված ըմպելիքների արտադրության կասեցումը Թեհրանում ավարտվել են զանգվածային սգո արարողությունների նախապատրաստական ​​աշխատանքներըԱվտովթար՝ Կոտայքի մարզում. «Lada»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին. կան վիրավորներՄեռելոց օրերը լինելու են աշխատանքային․ ԱԺ-ն պարզաբանում է ներկայացրելՌուսաստանի դեսպանատունը հաստատել է, որ «Թագոր» լցանավը լքել է Ֆրանսիայի ջրերը Ինչո՞ւ են Ալեն Սիմոնյանին փոխարինում Ռուբինյանով (տեսանյութ)Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից Խամենեիի հրաժեշտի արարողության ժամանակ Թեհրանի օդային տարածքը փակ կլինի Հայաստանն իր ջերմ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքներն է հղում Բելառուսի բարեկամ ժողովրդին․ ՀՀ ԱԳՆԳեղարքունիքում Վարդավառը կնշեն Արմաղան լեռան գագաթինՌուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել ՎենեսուելաՇինհրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են. Քաղաքաշինության կոմիտեԱրտասահմանցի ֆուտբոլիստների սահմանափակում` տրանսֆերային պատուհանի ամենաթեժ պահին Հրազդանի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայի գողության դեպքը․ 22-ամյա երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)ԱՄՆ-ում հրշեջները մեկնել են անհայտ նյութի արտահոսքի ահազանգով, սակայն պարզվել է, որ այն սոուս էրՊատանիների աշխարհի առաջնությանը Հայաստանը կմասնակցի երկու մարզիկով«Դալմա մոլ»-ի մոտ բախվել են Ford Fusion-ը և Ford Mustang-ը․ վերջինս բախվել է էլեկտրասյանը և մասամբ հայտնվել դրա վրա․ կա վիրավոր ՀՀ–ԵՄ երկխոսություն․ ուշադրության կենտրոնում՝ մարդու իրավունքների պաշտպանությունն ու նոր բարեփոխումներըՎաշինգտոնում առաջիկա օրերին ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի Հայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունըՋրային պարեկներն ու փրկարարները հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայությանԿասեցվել է սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցի գործունեության առանձին գործառույթը. ՍԱՏՄ WSJ. ԱՄՆ-ն խոստանում է Իրանին ապասառեցնել ակտիվները՝ Հորմուզով ազատ անցման համարԵրևանում բախվել են թիվ 54 երթուղու ավտոբուսն ու «Կամազ» մակնիշի բեռնատարըՌումինիայի և Էստոնիայի նախագահները տարաձայնություններ են հայտնել Ուկրաինայի երկնքի պաշտպանության հարցումՊաշտոնական․ Նապոլին նոր գլխավոր մարզիչ ունիՆիկոլ Փաշինյանն ու ՀՀ այլ պաշտոնյաներ հարգանքի տուրք են մատուցել Իրանի սպանված հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հիշատակին (տեսանյութ)WP. ԱՄՆ-ը տվյալներ է փոխանցել Իրանին՝ Իսրայելին իր առաջնորդների սպանությունը կանխելու համարՎայոց ձորում մեղրի փառատոն կանցկացվիԿոտայքի մարզի մանկապարտեզներից մեկում դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով
Ամենադիտված