«Բավարիան» պայմանագիր է կնքել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» եզրային պաշտպան Նաթանիել Բրաունի հետ․ պաշտոնական
Սպորտ
Մյունխենի «Բավարիան» պաշտոնապես հայտարարել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» եզրային պաշտպան Նաթանիել Բրաունի տեղափոխության մասին։
Ինչպես հաղորդում է մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը, 23-ամյա ֆուտբոլիստի հետ կնքվել է երկարաժամկետ պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2031 թվականի հունիսի 30-ը։
Ավելի վաղ հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն տեղեկացրել էր, որ այս տրանսֆերի դիմաց «Բավարիան» կվճարի 55 միլիոն եվրո։
Նշենք, որ Բրաունն «Այնտրախտի» կազմում հանդես էր գալիս 2024 թվականի ամառվանից։
Նախորդ մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 42 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 6 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Transfermarkt հեղինակավոր պորտալի գնահատմամբ՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 40 մլն եվրո։
Հավելենք նաև, որ Նաթանիել Բրաունն արդեն հասցրել է 8 հանդիպում անցկացնել Գերմանիայի ազգային հավաքականի կազմում։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը