Թրամփն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել են Ռուսաստանին Պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու Փաշինյանին ու Ալիևին․ Աբրահամյան Լույս չի լինի. հասցեներ Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր Տարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէ Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին Չեն տրվել Փաշինյանի շանտաժին Արտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակ Ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ Ինչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխում Վերջնագրից առաջ՝ շրջագայություն 

Կասեցվել է դատապարտյալին բաց տեսակի ուղղիչ հիմնարկ տեղափոխելու որոշումը

Իրավունք

ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության դատախազը, քննարկելով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Լ. Խաչատրյանին բաց տեսակի ուղղիչ հիմնարկ տեղափոխելու մասին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովի՝ 2012թ. հոկտեմբերի 12-ի որոշման օրինականությունը, կասեցրել է դրա գործողությունը: Միաժամանակ միջնորդել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովին վերանայել այն:

Այսպես՝ Լ. Խաչատրյանը Երեւան քաղաքի կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2010թ. օգոստոսի 11-ի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 205-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտվել է 6 տարվա ազատազրկման եւ տուգանքի՝ 800 000 դրամի չափով: 2009թ. նոյեմբերի 9-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը նշված դատավճիռը թողել է անփոփոխ: Լ. Խաչատրյանը դատապարտվել է հանցանքների համակցությամբ, ընդ որում' նրա կատարած հանցագործություններից մեկը համարվում է ծանր հանցագործություն:

Դատապարտյալի անձնական գործի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նրան մեկուսացվածության ավելի ցածր աստիճանի՝ բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելու մասին որոշում կայացնելիս քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից ներկայացված միջնորդագիրը հիմնված չի եղել քրեակատարողական հիմնարկում դատապարտյալի վարքի մասին տվյալների բազմակողմանի ուսումնասիրության, դատապարտյալի անձի եւ հանցագործության վերլուծության ու գնահատման արդյունքների վրա: Տեղաբաշխման հանձնաժողովի կողմից անտեսվել են էական նշանակություն ունեցող հանգամանքներ, որի արդյունքում մեկուսացվածության ավելի ցածր աստիճանի տեղափոխման գործընթացում չի ապահովվել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակների իրականացումը:

Մասնավորապես՝ տեղաբաշխման հանձնաժողովի որոշմամբ պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը որոշվել է կիսաբաց եւ միաժամանակ նույն որոշմամբ դատապարտյալը թողնվել է կալանավորվածներին պահելու վայրում՝ տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներ կատարելու նպատակով, ինչը կատարվել է ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 110-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի խախտմամբ:

Տեղաբաշխման հանձնաժողովի կողմից անտեսվել է նաեւ դատապարտյալ Լ. Խաչատրյանի կողմից հանցագործությամբ պատճառված վնասը չհատուցած լինելու հանգամանքը: Նրան աշխատանքով ապահովելիս առաջնություն է տրվել՝ որպես գույքային պարտավորություններ ունեցողի: Սակայն շուրջ 1 տարի 8 ամիս ընդգրկված լինելով տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներին, դատապարտյալ Լ. Խաչատրյանը դատավճռով սահմանված հայցային պահանջների մարմանը որեւէ գումար չի ուղղել, իսկ անձնական գործում բացակայում է նման վճարում կատարելու փաստը հիմնավորող որեւէ փաստաթուղթ: Եվ միայն պատիժը կրելու համար բաց տեսակի ուղղիչ հիմնարկ տեղափոխվելուց մի քանի օր առաջ պետական բյուջե է վճարել 3մլն. դրամ:

Այսպիսով՝ պատժի կրման ընթացքում պետությանը պատճառված 12 022 516 ՀՀ դրամի վնասից դատապարտյալի կողմից պետական բյուջե է վճարվել ընդամենը 3մլն դրամը: Մինչդեռ 2012թ. հոկտեմբերի 10-ին դատապարտյալ Լ. Խաչատրյանի կողմից ՔԿՀ-ի վարչակազմին ներկայացվել է պարտավորագիր, համաձայն որի՝ նա պարտավորվել է յուրաքանչյուր ամսվա 30-ին պետությանը պատճառված վնասը հատուցելու նպատակով պետական բյուջե վճարել 70 000 դրամ գումար: Սակայն 2012թ. հոկտեմբերի 26-ին դատապարտյալի կողմից վճարվել է 35 000 դրամ՝ 70 000-ի դիմաց, իսկ 2012թ. նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին վճարումներ ընդհանրապես չեն կատարվել:

Բացի նշվածից, հարկ է նկատել, որ պատժի կրման ընթացքում դատապարտյալի վարքագիծը եւ ուղղման գործընթացը գնահատելիս քրեակատարողական հիմնարկի վարչակազմի գործողությունները եւ կայացրած որոշումները եղել են հակասական եւ հիմնված չեն եղել դատապարտյալի վարքի վերաբերյալ օբյեկտիվ տվյալների վրա:

Մասնավորապես՝ Լ. Խաչատրյանի անձնական գործում բացակայում են յուրաքանչյուր տարվա համար դատապարտյալի «Վարքի գնահատման թերթիկները», որոնք հիմք են հանդիսանում դատապարտյալին գնահատելու եւ դրա հիման վրա նրան բնութագրելու համար: Նշված հանգամանքներում դատապարտյալի անձնական գործում առկա բնութագրերը չեն կարող գնահատվել որպես օբյեկտիվ եւ հիմնավորված:

Ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով ՀՀ քրեական օրենգրքի 48-րդ հոդվածով, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 100-րդ, 102-րդ, 110-րդ հոդվածներով եւ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով, 4-րդ մասի 3-րդ կետով եւ 30-րդ հոդվածով՝ հսկողություն իրականացնող դատախազը որոշել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Լ. Խաչատրյանին բաց տեսակի ուղղիչ հիմնարկ տեղափոխելու մասին 2012թ. հոկտեմբերի 12-ի որոշման գործողությունը կասեցնել՝ միաժամանակ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովին միջնորդելով վերանայել հիշյալ որոշումը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել են ՌուսաստանինՊաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու Փաշինյանին ու Ալիևին․ ԱբրահամյանԼույս չի լինի. հասցեներՀաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞րՏարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէԿալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրինՉեն տրվել Փաշինյանի շանտաժինԱրտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակԻնչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբԻնչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխումՎերջնագրից առաջ՝ շրջագայություն ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծըՆավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետըՉիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջումՄերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզումԱբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ըԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճըՌաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքիցԻրանը հայտարարում է, որ խստացրել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայում կանգնել են ջերմակայան և գազի արդյունահանման օբյեկտԹրամփն առաջարկում է նոր մաքսատուրքեր. Չինաստանի համար՝ 20 տոկոսՄեծ Բրիտանիան ռազմական ինքնաթիռները տեղափոխում է պաշտպանված անգարներ՝ անօդաչուների սպառնալիքի պատճառովՊեսկովը կտրուկ մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտարերկրյա զորքերը Ուկրաինայում անընդունելի են Մոսկվայի համարՍի Ծինփինը նոր քաղաքական ցնցում է առաջացրել Չինաստանի ղեկավարության ներսումԱՄՆ-ն քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Իրանից՝ պատերազմի սրման վտանգի պատճառովԼուկաշենկոն չի բացառել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումըԲաղդադը կարող է զորքեր տեղակայել Քուրդիստանի սահմաններին․ դատարանի նոր որոշումըԱնօդաչուների վտանգից Բրիտանիան ռազմական օդանավերը տեղափոխում է ապաստարաններՄելանյա Թրամփի միջնորդությամբ ևս 9 երեխա վերամիավորվել է ընտանիքի հետՊուտինը հայտարարեց․ Ռուսաստանն ու Բրունեյը դառնում են ռազմավարական գործընկերներԱռաջարկվում է ՀՀ զինանշանի պատկերը տեղադրել նաև ԱԱԾ հատուկ ստորաբաժանումների դրոշի վրաՊեսկովը մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտար զորքերն Ուկրաինայում անընդունելի ենԹրամփ–Պուտին–Սի․ Իրանի շուրջ հնարավոր գործարքը վեճ է առաջացրել Թեհրանում21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում19 տարվա դադարից հետո․ Ակրոպոլիսի հին թանգարանը կրկին բաց էԱվտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ Ալեքսանդրիայում հսկայական կառույց է հայտնաբերվել․ արքայական դամբարանների վարկած կաԹրամփը Ռուդի Ջուլիանիին պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով U2-ը վերադառնում է մարզադաշտեր․ հայտարարվել է 15 համերգՀայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երգերըEurostar-ի աշխատակիցների անսպասելի գործադուլը հանգեցրել է Լոնդոնի և Փարիզի միջև գնացքների չվերթների չեղարկմանըԵրեք տոննա բեռ՝ տիեզերակայան․ «Պրոգրես-97»-ն արդեն ուղեծրում է101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա Ֆորդը Փաշինյանը թող ոչ ոքի բան չառաջարկի, ուղղակի հրաժարական տա. իր առաջարկածը գործարք է. ՄիրզոյանՈւղեղի բջիջների «ընդհանուր լեզուն»․ ներկայացվել է Bloom մոդելըՊատմության մեջ առաջին անգամ գլոբալ ջերմաստիճանը վեց օր անընդմեջ գերազանցել է 2°C շեմը
Ամենադիտված