Չեխիայի նախագահը կոչ է արել Ռուսաստանի հետ բանակցությունները վերսկսել երկու ամսվա ընթացքում
Չեխիայի նախագահ Պետեր Պավելը կարծիք է հայտնել, որ Ուկրաինան և նրա դաշնակիցները երկու ամիս ունեն Ռուսաստանին բանակցային սեղանի շուրջ բերելու համար։
«Դաշնակիցներն ունեն վերջին երկու ամիսները՝ Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու և նրան Ուկրաինայի հետ խաղաղության բանակցություններ սկսելու համար», - ասել է նախագահը The Telegraph-ին տված հարցազրույցում՝ հավելելով, որ դա պետք է արվի սեպտեմբերի 20-ին նախատեսված Պետդումայի ընտրություններից առաջ։
Պավելը նաև պաշտպանել է Եվրոպայի հետագա ռազմականացումը, մասնավորապես՝ ՀՕՊ արտադրական հզորությունների ընդլայնումը։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել