Իշխան Սաղաթելյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հետ Հունահռոմեական ոճի ըմբիշներ Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը՝ արծաթե մեդալակիրներ Հայ-թուրքական սահմանի բացո՞ւմ, Փաշինյանի խաղաղության ծրագիրն ու Արցախի հուշարձանների ճակատագիրը COP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար ՀՀ պետբյուջեում նախատեսվել է 18.5 մլրդ դրամ Շուրջօրյա ուժեղացված վերահսկողություն՝ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում Վաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը մխրճվել է կայանված «ԳԱԶ 53»-ի մեջ․ կա վիրավոր «Մարզաբնակներն են մեղավոր Երևանի խցանումների համա՞ր». Գառնիկ Դանիելյանը՝ Սուրեն Գրիգորյանի առաջարկի մասին Քննարկվել են Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման և Երասխ-Նախիջևան երկաթուղիների վերակառուցման նախագծերը ՏԻՄ ընտրությունների պատճառով «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը փոխվել է Երևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը՝ COP17 համաժողովին ընդառաջ Արտառոց դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում 32-ամյա տղամարդը հրացանով կրակել է 52-ամյա կնոջ շան վրա Դատախազությունը Աղվան Վարդանյանից պահանջում է բռնագանձել անշարժ գույքեր և շուրջ 235 մլն դրամ 

Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրեական վարույթ՝ 153 անձի վերաբերյալ, հանձնել են դատարան

Իրավունք

2026 թվականի փետրվարի 7-ից՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունների գործընթացի մեկնարկից առ այսօր, ՀՀ գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ, իրավասու դատարան է հանձնվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրեական վարույթ՝ 153 անձի վերաբերյալ:

Դրանք են՝

  1. 2 դրվագ ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  2. 3 դրվագ ընտրակաշառք տալու ու բարեգործության արգելքը խախտելու և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 5 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  3. բարեգործության արգելքը խախտելու և դրան օժանդակելու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  4. ընտրակաշառք տալու, 2 դրվագ հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար մեղադրվող 1 անձի և խմբով ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  5. ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու, դրա փորձի և նախապատրաստության համար մեղադրվող 3 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  6. ընտրակաշառք տալու համար մեղադրվող 2 անձի, ընտրակաշառք տալուն օժանդակելու համար մեղադրվող 5 անձի և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 6 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ:
  7. ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  8. ընտրակաշառք տալու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  9. ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ:
  10. 2 դրվագ ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի, ընտրակաշառք տալու և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 2 անձ, ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  11. ընտրակաշառք տալու համար մեղադրվող 2 անձի և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 6 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  12. 2 դրվագ ընտրակաշառք տալու, բարեգործության արգելքը խախտելու, հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար մեղադրվող 1 անձի, ընտրակաշառք տալու համար մեղադրվող 2 անձի և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  13. ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի և ընտրակաշառք տալու ու ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  14. 8 դրվագ ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի, ընտրակաշառք ստանալու, անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու փորձի համար մեղադրվող 1 անձի, ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի, 2 դրվագ ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի, 2 դրվագ ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 1 անձի, ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 5 անձի 5 դրվագ ընտրակաշառք տալու և 1 դրվագ ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  15. բարեգործության արգելքը խախտելու համար մեղադրվող 3 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  16. ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  17. ընտրակաշառք տալու համար մեղադրվող 2 անձի և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  18. ընտրակաշառք տալու և հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար մեղադրվող 1 անձի, ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 6 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  19. 2 դրվագ ընտրակաշառք տալու և անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստության համար մեղադրվող 1 անձի, ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի, ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  20. ընտրակաշառք տալուն օժանդակելու և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  21. ընտրակաշառք տալու, ընտրակաշառք ստանալու և անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստության համար մեղադրվող 1 անձի, ընտրակաշառք ստանալու և անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու համար մեղադրվող 1 անձ, ընտրակաշառք տալուն օժանդակելու համար մեղադրվող 1 անձի, ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  22. 3 դրվագ ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի, ընտրակաշառք տալուն օժանդակելու համար մեղադրվող 1 անձի, ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 3 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  23. 6 դրվագ ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի, 6 դրվագ ընտրակաշառք տալուն օժանդակելու համար մեղադրվող 1 անձի, ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 3 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  24. բարեգործության արգելքը խախտելու, անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստության համար մեղադրվող 1 անձի, բարեգործության արգելքը խախտելուն օժանդակելու համար մեղադրվող 2 անձի, անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստության համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  25. 2 դրվագ ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի, ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի, ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  26. ընտրակաշառք տալու փորձի համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  27. 2 դրվագ ընտրակաշառք տալու, բարեգործության արգելքը խախտելու համար մեղադրվող 1 անձի, բարեգործության արգելքը խախտելուն օժանդակելու համար մեղադրվող 1 անձի, ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  28. ընտրակաշառք տալու համար մեղադրվող 2 անձի, ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 4 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  29. ընտրակաշառք տալուն օժանդակելու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  30. ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  31. 16 դրվագ ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի, 14 դրվագ ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի, ընտրակաշառք տալուն օժանդակելու, ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 3 անձի, ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի, ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 4 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  32. ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  33. ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  34. ընտրակաշառք տալու, ընտրակաշառք տալու փորձի, 2 դրվագ ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 1 անձի, ընտրակաշառք տալու փորձի և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 1 անձի, 2 դրվագ ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի, ընտրակաշառք տալու, ընտրակաշառք տալու փորձի համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  35. ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  36. ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  37. ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  38. ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  39. ընտրակաշառք տալու փորձի, անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու փորձի համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  40. բարեգործության արգելքը խախտելու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  41. ընտրակաշառք ստանալու փորձի համար մեղադրվող 3 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  42. ընտրակաշառք տալու համար մեղադրվող 2 անձի, ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  43. ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ:

Մասնավորապես՝

  1. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգային թիմի ղեկավարը երկու ընտրողի առաջարկել է աշխատանք, բնակարան, հողամաս և պաշտոն՝ իրենց և ընտանիքի անդամների կողմից տվյալ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով:
  2. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամն ընտրողին բարեգործության անվան տակ խոստացված կենցաղային տեխնիկայի փոխարեն փոխանցել է գումար՝ խախտելով ընտրությունների ընթացքում բարեգործության արգելքը։
  3. «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրը, երկու այլ անձանց հետ, խոչընդոտել և փորձել է խոչընդոտել Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների և բնակիչների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը՝ նրանցից պահանջելով քվեարկել իրենց քաղաքական ուժի օգտին՝ սպառնալով բացասական վերաբերմունքով։ Նույն վարույթով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել նաև երկու դրվագ ընտրակաշառք տալու համար. նա ընտրողներին առաջարկել է պարտքի մասնակի զիջում, աշխատանքի տեղավորման և ծառայողական հարցեր լուծելու խոստումներ՝ քվեների դիմաց։
  4. «Մեր ձևով» հասարակական կազմակերպության գրասենյակի ղեկավարը, փաստացի իրականացնելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակի պատասխանատուի գործառույթները, չորս անձի տվել է ընտրակաշառք՝ իր կուսակցության օգտին քվեարկելու պայմանով, ինչպես նաև, խախտելով ընտրությունների ընթացքում բարեգործության արգելքը, 200 հազար դրամ է փոխանցել մեկ քաղաքացու:
  1. «Ուժեղ Հայաստան» կուսակցության տարածքային պատասխանատուն 2 քաղաքացու տվել է ընտրակաշառք, երկու անձի շահագրգռել է մասնակցել 2026 թվականի ապրիլի 17-ին կայացած հավաքին՝ խոստանալով սննդամթերքի տեսքով նյութական օգնություն:
  2. «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակի ղեկավարը, գրասենյակի պատասխանատուի հետ, երեք անձանց օժանդակությամբ, Արարատի մարզի 9 ընտրողի գումարի տեսքով առաջարկել և տվել են ընտրակաշառք:
  3. «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու համար անձը նույն կուսակցության աջակցից գումարի տեսքով ստացել է ընտրակաշառք:
  4. «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածուն, կնոջ հետ միասին, որպես ընտրակաշառք, խոստացել է հոգալ Սյունիքի մարզի բնակչի աչքերի վիրահատության գումարը:
  5. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության աջակիցը Ստեփանավան քաղաքի բնակչին խոստացել է գումարի տեսքով ընտրակաշառք:
  6. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատասխանատուն վարչական շրջանի բնակիչներին գումարի տեսքով տվել է ընտրակաշառք:
  7. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի Աջափնյակ վարչական շրջանի պատասխանատուն ընտրողին գումարի տեսքով տվել է ընտրակաշառք:
  8. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի մասնաճյուղի պատասխանատուն, ներկայացուցիչների հետ նույն համայնքի բնակիչներին գումարի տեսքով տվել են ընտրակաշառք:
  9. «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակիցը Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակչին գումարի տեսքով տվել է ընտրակաշառք:
  10.  «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի Շիրակի մարզի Անի համայնքի պատասխանատուն նույն համայնքի բնակչին գումարի տեսքով տվել է ընտրակաշառք:
  11. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության աջակիցները խախտել են բարեգործության արգելքը՝ Գյումրու բնակչին տունը վերանորոգելու համար տվել են շինանյութ:
  12. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի Սեբաստիա փողոցում գտվող նախընտրական շտաբի ղեկավարն ընտրողին գումարի տեսքով տվել է ընտրակաշառք:
  13. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Շիրակի մարզի Արթիկ համայնքի աշխատանքները համակարգողը նույն համայնքի բնակչին գումարի տեսքով տվել է ընտրակաշառք:
  14. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի աջակիցն ընտրողին գումարի տեսքով տվել է ընտրակաշառք:
  15. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատասխանատուն, այլ անձանց հետ, Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի բնակիչներին գումարի տեսքով տվել է ընտրակաշառք, ինչպես նաև փորձել է խոչընդոտել անձի ազատ ընտրելու իրավունքի իրականացմանը:
  16.  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության աջակիցն օժանդակել է ընտրակաշառք տալուն և անձամբ ստացել է:
  17. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի Ջերմուկ համայնքի պատասխանատուն, այլ անձանց հետ, ընտրողներին տվել է ընտրակաշառք, ինչպես նաև խոչընդոտել է անձի ազատ ընտրական իրավունքի իրականացմանը:
  18. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածուն, այլ անձանց հետ, ընտրողներին գումարի տեսքով տվել է ընտրակաշառք:
  19. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինք անդամները Լոռու մարզի Ալավերդի համայնքի բնակիչներին խոստացել են տալ ընտրակաշառք, ինչն ընդունվել է ընտրողների կողմից:
  20. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածուի կողմից Լոռու մարզի Տաշիր քաղաքում Լեռնային Ղարաբաղից տեղահանված մի խումբ ընտրողների կամքի ազատ արտահայտման վրա ներգործություն կատարելու ուղղակի դիտավորությամբ՝ բարեգործության անվան տակ, անհատույց՝ հոգացել են վերջինների բնակարանի վարձավճարները:
  21. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության աջակիցները գումարի տեսքով խոստացել են տալ ընտրակաշառք, ինչն ընդունվել է ընտրողների կողմից:
  22.  «Ուժեղ Հայաստան» կուսակցության Արարատի մարզի Վեդի համայնքի տարածքային պատասխանատուն ընտրողներին խոստացել է գումարի տեսքով ընտրակաշառք տալ:
  23. Ալավերդի համայնքի տարբեր բնակավայրերում գտնվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակների պատասխանատուն ընտրակաշառք տալու շուրջ նույն կուսակցության այլ անդամների հետ նախնական համաձայնությամբ Ալավերդի և Լոռի Բերդ համայնքների տարբեր բնակավայրերի մի խումբ ընտրողների մասնակցությունն ապահովելու և կուսակցության օգտին քվեարկելու համար ընտրակաշառք է տվել, ինչպես նաև խախտել բարեգործության արգելքը:
  24.  «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները Գյումրի համայնքի մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք, իսկ ոմանց խոստացել դրանք տրամադրել փուլային տարբերակով:
  25. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի անունից հանդես եկող անձը Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի բնակիչներին ընտրակաշառք է տվել:
  26. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում գործող գրասենյակի համակարգողը, բարեգործության անվան տակ, անհատույց պայմանով խոստացել և տվել է ընտրակաշառք:
  27. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուները, նույն կուսակցության աջակիցների օժանդակությամբ, Լոռու մարզի բնակիչներին գումարի տեսքով տվել են ընտրակաշառք:
  28. Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակիցն ընտրակաշառք է առաջարկել ընտրողին, ինչպես նաև խոստացել հոգալ վերջինիս ՌԴ-Հայաստան և հակառակ ուղղություններով ավիատոմսերի ծախսերը, որպիսի առաջարկը վերջինիս կողմից ընդունվել է: 

  29. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համակիրը կուսակցության պատասխանատու անձանց հետ ընտրողին առաջարկել է ընտրակաշառք, որպիսի առաջարկը վերջինիս կողմից ընդունվել է։
  30. «Հայաստան» դաշինքի համակիրը, ինքնությունները դեռևս չպարզված այլ անձանց հետ, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում ընտրողին առաջարկել է ընտրակաշառք։
  31. «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակիցը ընտրակաշառք է առաջարկել ընտրողին, ինչպես նաև խոստացել հոգալ վերջինիս ՌԴ-Հայաստան և հակառակ ուղղություններով ավիատոմսերի ծախսերը, որպիսի առաջարկը վերջինիս կողմից ընդունվել է:
  32. «Ուժեղ Հայաստան» կուսակցության Գորիսի տարածքային գրասենյակի ղեկավարն ընտրողներին որպես ընտրակաշառք առաջարկել է վճարել աչքերի վիրահատության համար նախատեսված գումարը։
  33.  «Ուժեղ Հայաստան» կուսակցության Արարատի մարզի Մասիս համայնքի տարածքային շտաբի ներկայացուցիչը ընտրողին խոստացել է մարել վերջինիս կողմից բարձր տոկոսով վերցված վարկային պարտավորությունները:
  34. «Ուժեղ Հայաստան» կուսակցության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր և Վայք խոշորացված համայնքներում գործող գրասենյակի համակարգողները ընտրողներին ընտրակաշառք են տվել:
  35. «Ուժեղ Հայաստան» կուսակցության Լոռու մարզի Վանաձոր խոշորացված համայնքում գործող գրասենյակների համակարգողները ընտրողներին առաջարկել են ընտրակաշառք, ինչպես նաև խոչընդոտել ընտրական իրավունքի ազատ իրականացմանը:
  36. «Հայաստան» դաշինքի Սպիտակ բնակավայրում գործող գրասենյակի ղեկավարը խախտել է ընտրության ժամանակ բարեգործության արգելքը, ինչպես նաև ընտրական իրավունքի ազատ իրականացմանը:
  37. «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակիցները գումարի տեսքով խոստացել են տալ ընտրակաշառք, ինչն ընդունվել է ընտրողների կողմից:
  38. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համակիրների կողմից Վանաձոր քաղաքի մի շարք քաղաքացիների խոստացել են գումարի տեսքով տալ ընտրակաշառք՝ ձևակերպելով որպես աշխատավարձ:
  39. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի աջակիցների կողմից ընտրողին խոստացել են գումարի տեսքով տալ ընտրակաշառք, որը վերջինս ընդունել է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իշխան Սաղաթելյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հետՄԱԿ-ը հրապարակել է վերջին 11 տարիների ընթացքում մահացած և անհետ կորած երեխա-միգրանտների թիվըՀռոմի պապի եղբայրը խոսել է վիրահատությունից հետո նրա բարեկեցության մասինՀունահռոմեական ոճի ըմբիշներ Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը՝ արծաթե մեդալակիրներՀայ-թուրքական սահմանի բացո՞ւմ, Փաշինյանի խաղաղության ծրագիրն ու Արցախի հուշարձանների ճակատագիրըՈւկրաինան Ուիթքոֆին և Քուշներին հրավիրել է Եվրոպայում կայանալիք հանդիպմանCOP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար ՀՀ պետբյուջեում նախատեսվել է 18.5 մլրդ դրամՊեսկովը նշել է, որ Թրամփը ջանքեր է գործադրում Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համարՖիդանը կներկայացնի Թուրքիան հոկտեմբերի 15-ին Բաքվում կայանալիք CICA գագաթնաժողովումՇուրջօրյա ուժեղացված վերահսկողություն՝ մետրոպոլիտենի բոլոր կայարաններումՎաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը մխրճվել է կայանված «ԳԱԶ 53»-ի մեջ․ կա վիրավորԻՀՊԿ. Կոնտեյներային նավը խորտակվել է Հորմուզի նեղուցում«Մարզաբնակներն են մեղավոր Երևանի խցանումների համա՞ր». Գառնիկ Դանիելյանը՝ Սուրեն Գրիգորյանի առաջարկի մասինՔննարկվել են Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման և Երասխ-Նախիջևան երկաթուղիների վերակառուցման նախագծերըԵվրահանձնաժողովը Կիևին 2.86 միլիարդ եվրո է փոխանցել՝ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ գնելու համարՏԻՄ ընտրությունների պատճառով «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը փոխվել էԵրևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը՝ COP17 համաժողովին ընդառաջEl Mundo. Մադրիդը չի բացառում Ռաբատի պատասխանը թագավորի՝ Սեուտա և Մելիլյա կատարած այցի պատճառովԱրտառոց դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում 32-ամյա տղամարդը հրացանով կրակել է 52-ամյա կնոջ շան վրաՖրանսիայում ուսանողական բողոքի ցույցերի պատճառով փակվել է մոտ 200 դպրոցԴատախազությունը Աղվան Վարդանյանից պահանջում է բռնագանձել անշարժ գույքեր և շուրջ 235 մլն դրամՀայաստանը Կանադայում ռազմական կցորդ կունենաԱդրբեջանը ոչնչացրել է Շոշի հուշարձանները. Օգտակար ապուշ․ Ֆրանսիայի նախագահի թեկնածուն՝ ԹրամփինԼեհաստանը հայտարարել է տարեկան ավելի քան 1 միլիոն արկերի արտադրության անհրաժեշտության մասինՀայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունումԹրամփը հրապարակել է տեսանյութ, որտեղ նա կռվում և գրկախառնվում է վագրի հետ (տեսանյութ)«Ռուսական երկաթուղիների» կոնցեսիայի պահպանման հարցը ՀՀ կառավարության հետ չի քննարկվել․ ԲելոզյորովՎաղը Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը և կհանդիպի Արարատ Միրզոյանի հետԱդեկվադի գրասենյակ են եկել խուզարկության. Կոնստանտին Տեր-ՆակալյանՀնդկաստանի արտգործնախարարը նշել է, որ Ռուսաստանի հետ լավ հարաբերությունները մնում են անփոփոխԶելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC«Օդաչու Պիկասոն» նկարել է Էդվարդ Մունկի «Ճիչը»՝ Միացյալ Նահանգների երկնքումՆարեկ Մկրտչյանը ԱՄՆ-ում հայ աշակերտների հետ քննարկել է Հայաստան–ԱՄՆ կապերի ամրապնդումըԷգեյան ավիաընկերության ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել ուղևորներից մեկի ինքնազգացողության պատճառովԶանզիբարի նախագահը ժամանել է ԵրևանՄակրոնը Ազգային անվտանգության խորհուրդ է հրավիրել՝ ԱԲ-ի ռիսկերը քննարկելու համարՔԿ-ում խորհրդակցություն է եղել․ նոր նշանակումներ են կատարվելՈւկրաինան լրացուցիչ 1.33 միլիարդ դոլար է հատկացրել ռազմական կարիքների համար Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը․ Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանըThe Telegraph․ Բրիտանիայի ռազմածովային ուժերը խափանման պատճառով զրկվել են իրենց միակ սառցահատիցՌուբիոն հոկտեմբերի 17-22-ը կայցելի Ուզբեկստան և ՀնդկաստանՎաղը տեղի կունենա Գագիկ Ծառուկյանի գործով դատավարության առաջին նիստըԳևորգ Պապոյանն այցելել է նավթամթերքի, մետաղների վերամշակմամբ և կենսագազի արտադրությամբ զբաղվող ընկերություններԼուլա դա Սիլվան խոստացել է վերընտրվելու դեպքում անհատ ձեռնարկատերերի համար լայնածավալ աջակցության փաթեթ մեկնարկելԹուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույց է տեղի ունեցել դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. ՄիրզոյանՍԴ նախագահի ընտրությունը կկայանա ժամը 16։00-ինՄեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը մասնակցել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի խորհրդաժողովինՍիլիկյան թաղամասում մազութի գործարանում հրդեհ է բռնկվել․ այրվել են սարքավորումներ և բիտում. հրդեհը մեկուսացվել էԹրամփը հայտարարել է Ալյասկայից Թայվան գազի մատակարարման վերաբերյալ համաձայնագրերի մասին
Ամենադիտված