Բալիցկին հայտնել է Զապորոժիեի մարզում քաղաքացիական ավտոբուսների վրա հարձակման մասին
Քաղաքական
Ռուսաստանի կողմից նշանակված Զապորոժիեի մարզի ղեկավար Եվգենի Բալիցկին հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով վնասվել են քաղաքացիական ավտոբուսներ։
Նրա խոսքով՝ հարձակման պահին ավտոբուսների մոտ մարդիկ չեն եղել, ուստի տուժածներ չկան։ Այժմ, ըստ Բալիցկու, օպերատիվ ծառայությունները գնահատում են հասցված վնասի չափը։
Բալիցկին նշել է, որ թիրախ են դարձել քաղաքացիական նպատակներով օգտագործվող ուղևորատար ավտոբուսները։
Նախորդ օրը նա զգուշացրել էր մարզի բնակիչներին, որ տարածաշրջանի երկնքում նկատվում է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի բարձր ակտիվություն՝ կոչ անելով պահպանել զգոնությունը, չմոտենալ պատուհաններին և չնկարահանել հակաօդային պաշտպանության համակարգերի աշխատանքը։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ