Վարդան Մինասյանը՝ Սպերցյանի տրանսֆերի մասին
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն անդրադարձել է Հայաստանի հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանի՝ ռուսական «Կրասնոդարից» Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի» տեղափոխությանը։
Մինասյանի խոսքով՝ Սպերցյանը վաղուց էր գերազանցել Ռուսաստանի առաջնության մակարդակը և պետք է կարիերան շարունակեր Եվրոպայի թոփ-5 լիգաներից մեկում, որտեղ, ըստ նրա, լիարժեք կբացահայտեր իր ներուժը։
«Նա ընտրեց Սաուդյան Արաբիան։ Դա իր որոշումն է, և, հավանաբար, ամեն ինչ լավ է կշռադատել։ Սակայն համոզված եմ, որ Եվրոպայում խաղալու բոլոր նախադրյալներն ուներ։ Մի քանի տարի անց այնտեղ տեղափոխվելն արդեն ավելի բարդ կլինի»,- նշել է Մինասյանը։
Նա նաև ընդգծել է, որ եվրոպական բարձրակարգ առաջնությունից և Սաուդյան Արաբիայի առաջնությունից ազգային հավաքականին միանալը տարբեր մակարդակներ են, թեև վերջնական գնահատականները կտա ժամանակը։
Վարդան Մինասյանի խոսքերը մեջբերում է Euro-Football-ը։
Հիշեցնենք, որ Էդուարդ Սպերցյանն այս ամռանը «Կրասնոդարից» տեղափոխվել է «Ալ-Ահլի»։ Տրանսֆերի արժեքը կազմել է 22 միլիոն եվրո։


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար