Նախկինում դատված կինը 1.000-5.000 դրամով բնակարանը տրամադրել է մարմնավաճառներին
Իրավունք
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Ինդիրա Մ.-ի (նախկինում դատված): Այս մասին գրում է Iravaban.net-ը։
Վերջինս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գույքային օգուտ ստանալու նպատակով մարմնավաճառներ Սոնյայի, Գայանեի, Հասմիկի, Արևիկ-ի, Հայկանուշի, Գայանեի և Քնարիկի պոռնկությամբ զբաղվելուն այլ ձևով նպաստելու դիտավորությամբ, 2010-2012թթ. ընթացքում նրանց ապահովել է հաճախորդներով և իր՝ Աբովյան քաղաքի Էներգետիկայի քոլեջի հանրակացարանի թիվ 531 բնակարանը պարբերաբար տրամադրել է պոռնկությամբ զբաղվելու համար:
Նշվածի դիմաց Ինդիրան որպես միջնորդավճար յուրաքանչյուր անգամ մարմնավաճառներից և հաճախորդներից ստացել է 1.000-5.000-ական ՀՀ դրամ գույքային օգուտ:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում