Թրամփն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել են Ռուսաստանին Պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու Փաշինյանին ու Ալիևին․ Աբրահամյան Լույս չի լինի. հասցեներ Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր Տարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէ Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին Չեն տրվել Փաշինյանի շանտաժին Արտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակ Ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ Ինչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխում Վերջնագրից առաջ՝ շրջագայություն 

Մեղադրողը հրաժարվեց Արման Վեզիրյանի դեմ ներկայացրած մեղադրանքից

Իրավունք

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատախազն այսօր հրաժարվել է ՀՀ Ազգային ժողովի 2012թ. մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացրած Արման Վեզիրյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով առաջադրած մեղադրանքից։

Դատական նիստում մեղադրող Ա.Աբրահամյանը միջնորդել է դադարեցնել Արման Վեզիրյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը' հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Դատախազը մասնավորապես վերլուծելով 2012 թվականի ապրիլի 30-ին տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռք բերված ապացույցները նշել է, որ 2012թ. ապրիլի 30-ին, ժամը 18:30-ի սահմաններում ՀԱԿ դաշինքի կամավոր աջակից Դավիթ Գասպարյանը Երևան քաղաքի Սեդրակ Սարգսյան փողոցում թռուցիկներ է տարածել' տների բաց դռներից ներս գցելով, մի մասը' քաղաքացիներին հանձնելով: Հասնելով Ս.Սարգսյան փողոցի 126/1 տանը, որի դուռը գտնվել է բաց վիճակում ֆայլում դրված բուկլետներ և թռուցիկներ է գցել ներս, որից վախեցել է նշված տան բնակչուհի Լենա Բադալյանը և ձայն տվել այդ պահին տանը շինարարական վերանորոգում կատարող իր հարևան Տ.Մանուկյանին, որն էլ դուրս գալով, նկատել է, որ Դ.Գասպարյանը հեռանում է փողոցից: Ձայն է տվել նրան, դիտողություն արել բնակարանում իրեր գցելու համար, որին, ըստ մեղադրողի, միջամտել է «Հելսինկյան ասոցիացիա» հասարակական կազմակերպության դիտորդ Արման Վեզիրյանը, ով ՀՀ Ազգային ժողովի 2012թ. մայիսի 6-ին տեղի ունեցած ընտրությունների քարոզարշավի ժամանակ հետևել է նախընտրական բուկլետների և թռուցիկների տարածման գործընթացին: «Ա.Վեզիրյանի և Տ.Մանուկյան միջև ծագած վեճի ընթացքում Տ.Մանուկյանը երկու անգամ բռունցքով հարվածել է Ա.Վեզիրյանի դեմքին և ձախ ստորին կոպի շրջանի արյունազեղման ձևով վերջինիս պատճառել առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնաս, իսկ Ա.Վեզիրյանը ձեռքով մեկ անգամ հարվածել է Տ.Մանուկյանին և ձախ ճակատային շրջանի քերծվածքների արյունազեղման ձևով վերջինիս պատճառել առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնաս»,- նշեց դատախազն ավելացնելով, որ ՀՀ վճռաբեկ դատարանը 01.11.2012թ. Արևիկ և Ծովինար Սահակյանների վերաբերյալ նախադեպային որոշմամբ արտահայտել է մի շարք իրավական դիրքորոշումներ' կապված ՀՀ քր. օր-ի 118-րդ հոդվածով նախատեսված արարքի քրեաիրավական որակման հետ, որոնք էական նշանակություն ունեն սույն գործով ամբաստանյալների կողմից կատարված արարքներին քրեաիրավական գնահատական տալու համար: Այս մասին գրում է «Փաստինֆոն»:

Այսպես՝ ՀՀ վճռաբեկ դատարանը վերը նշված որոշմամբ արտահայտել է դիրքորոշում այն մասին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի դիսպոզիցիայում օգտագործված «ծեծել» եզրույթը ներկայացված է հոգնակի թվով, այսինքն' ոչ թե որպես մեկ, այլ բազմակի (մեկից ավելի) ակտ: ՀՀ քր. օր-ի 118-րդ հոդվածով արգելված ծեծի բովանդակությունից հետևում է, որ ծեծը տուժողին բազմակի (մեկից ավելի) հարվածներ հասցնելն է, որի արդյունքում նրան պատճառվել է ֆիզիկական ցավ:

Վճռաբեկ դատարանը գտել է, որ մեկ հարվածը որպես այլ բռնի գործողություններ որակելը ճիշտ չէ, քանի որ օբյեկտիվ կողմի տեսանկյունից հարված հասցնելը և այլ բռնի գործողությունները իրարից տարբերվում են, այդ եզրույթները նույնացնելու, ինչպես լեզվաբացատրական, այնպես էլ քրեաիրավական հիմքեր չկան:

Սույն գործով վկաներ Դավիթ Գասպարյանի, Սեդա Մանուկյանի, ինչպես նաև ամբաստանյալների ցուցմունքների ընդհանրական վերլուծությամբ, ըստ դատախազի, հիմնավորվել է, որ Արման Վեզիրյանի և Տիգրան Մանուկյանի միջև ծագել է վեճ, որի ժամանակ Ա.Վեզիրյանը մեկ անգամ բռունցքով հարվածել է Տ.Մանուկյանին, իսկ Մանուկյանը երկու անգամ բռունցքով հարվածել է Վեզիրյանի դեմքին:

Վերոգրյալի հիման վրա մեղադրողը միջնորդեց դադարեցնել Արման Վեզիրյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը' հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, իսկ Տիգրան Մանուկյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և նրա նկատմամբ նշանակել պատիժ՝ տուգանք 30.000 ՀՀ դրամի չափով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել են ՌուսաստանինՊաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու Փաշինյանին ու Ալիևին․ ԱբրահամյանԼույս չի լինի. հասցեներՀաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞րՏարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէԿալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրինՉեն տրվել Փաշինյանի շանտաժինԱրտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակԻնչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբԻնչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխումՎերջնագրից առաջ՝ շրջագայություն ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծըՆավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետըՉիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջումՄերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզումԱբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ըԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճըՌաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքիցԻրանը հայտարարում է, որ խստացրել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայում կանգնել են ջերմակայան և գազի արդյունահանման օբյեկտԹրամփն առաջարկում է նոր մաքսատուրքեր. Չինաստանի համար՝ 20 տոկոսՄեծ Բրիտանիան ռազմական ինքնաթիռները տեղափոխում է պաշտպանված անգարներ՝ անօդաչուների սպառնալիքի պատճառովՊեսկովը կտրուկ մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտարերկրյա զորքերը Ուկրաինայում անընդունելի են Մոսկվայի համարՍի Ծինփինը նոր քաղաքական ցնցում է առաջացրել Չինաստանի ղեկավարության ներսումԱՄՆ-ն քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Իրանից՝ պատերազմի սրման վտանգի պատճառովԼուկաշենկոն չի բացառել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումըԲաղդադը կարող է զորքեր տեղակայել Քուրդիստանի սահմաններին․ դատարանի նոր որոշումըԱնօդաչուների վտանգից Բրիտանիան ռազմական օդանավերը տեղափոխում է ապաստարաններՄելանյա Թրամփի միջնորդությամբ ևս 9 երեխա վերամիավորվել է ընտանիքի հետՊուտինը հայտարարեց․ Ռուսաստանն ու Բրունեյը դառնում են ռազմավարական գործընկերներԱռաջարկվում է ՀՀ զինանշանի պատկերը տեղադրել նաև ԱԱԾ հատուկ ստորաբաժանումների դրոշի վրաՊեսկովը մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտար զորքերն Ուկրաինայում անընդունելի ենԹրամփ–Պուտին–Սի․ Իրանի շուրջ հնարավոր գործարքը վեճ է առաջացրել Թեհրանում21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում19 տարվա դադարից հետո․ Ակրոպոլիսի հին թանգարանը կրկին բաց էԱվտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ Ալեքսանդրիայում հսկայական կառույց է հայտնաբերվել․ արքայական դամբարանների վարկած կաԹրամփը Ռուդի Ջուլիանիին պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով U2-ը վերադառնում է մարզադաշտեր․ հայտարարվել է 15 համերգՀայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երգերըEurostar-ի աշխատակիցների անսպասելի գործադուլը հանգեցրել է Լոնդոնի և Փարիզի միջև գնացքների չվերթների չեղարկմանըԵրեք տոննա բեռ՝ տիեզերակայան․ «Պրոգրես-97»-ն արդեն ուղեծրում է101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա Ֆորդը Փաշինյանը թող ոչ ոքի բան չառաջարկի, ուղղակի հրաժարական տա. իր առաջարկածը գործարք է. ՄիրզոյանՈւղեղի բջիջների «ընդհանուր լեզուն»․ ներկայացվել է Bloom մոդելըՊատմության մեջ առաջին անգամ գլոբալ ջերմաստիճանը վեց օր անընդմեջ գերազանցել է 2°C շեմը
Ամենադիտված