Իրանի հարավում 30 գյուղ մնացել է առանց խմելու ջրի՝ ԱՄՆ-ի հարվածներից հետո Նորվեգիայում խոշոր հրդեհը ոչնչացրել է ավելի քան 100 տուն «Պատասխանը չի ուշանա»․ Մոսկվան արձագանքել է «Wildberries»-ի պահեստների հարվածներին «Ուզում էի հեռանալ սպորտից»․ Ադելիա Պետրոսյանը՝ կարիերայի դժվարությունների մասին Ծովասարում բախվել են համագյուղացիների վարած «Opel Astra»-ն և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներ ՖԻՖԱ-ն վերջնական որոշում է կայացրել․ եզրափակիչը չի հետաձգվի Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից Երեխայի հեղինակած «Մենք ենք մեր սարերը» նկարը պոկելն ու կատարվածին քաղաքական ենթատեքստեր հաղորդելը հոգեբանական ճնշում է. հայտարարություն «Պատրաստ ենք աջակցել թե՛ Երևանին, թե՛ Բաքվին»․ Լավրովի նոր հայտարարությունը Ադրբեջանը համատեղ զորավարժություններ է պատրաստում Թուրքիայի, Իրանի և այլ երկրների հետ «Ռուսաֆոբիայի դեմ իմ դիրքորոշումն եմ ցույց տվել»․ Զախարովան՝ սկանդալային ձեռքսեղման մասին Wildberries-ը խոստացել է աջակցել հրդեհից վնասներ կրած վաճառողներին 

Ընտրություններ 2012. Գործով մեղադրողը միջնորդել է դադարեցնել քրեական հետապնդումը

Իրավունք

Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր տեղի ունեցած դատական նիստի ժամանակ գործով մեղադրող Ա. Աբրահամյանը հրաժարվել է «Հելսինկյան ասոցիացիա» հասարակական կազմակերպության դիտորդ Արման Վեզիրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքից՝ միջնորդելով դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը:

Նկարագրելով դեպքը՝ մեղադրող դատախազը նշել է, որ ՀՀ Ազգային Ժողովի՝ 2012թ. մայիսի 06-ին կայանալիք ընտրությունների քարոզարշավի ժամանակ Ա.Վեզիրյանը հետեւել է քարոզարշավի ժամանակ նախընտրական բուկլետների եւ թռուցիկների տարածման գործընթացին: 2012թ. ապրիլի 30-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, ՀԱԿ դաշինքի կամավոր աջակից Դավիթ Գասպարյանը Երևան քաղաքի Սեդրակ Սարգսյան փողոցում թռուցիկներ է տարածել՝ տների բաց դռներից ներս գցելով, մի մասը՝ քաղաքացիներին հանձնելով:

Հասնելով Ս.Սարգսյան փողոցի 126/1 տանը, որի դուռը եղել է բաց, ֆայլում դրված բուկլետներ եւ թռուցիկներ է գցել ներս, ինչից վախեցել է նշված տան բնակչուհի Լենա Բադալյանը եւ ձայն տվել այդ պահին տանը շինարարական վերանորոգում կատարող իր հարեւան Տ.Մանուկյանին, ով դուրս գալով, նկատել է, որ Դ.Գասպարյանը հեռանում է փողոցից: Ձայն է տվել նրան, դիտողություն արել՝ բնակարանում իրեր գցելու համար, որին միջամտել է Ա.Վեզիրյանը: Երկուսի միջեւ ծագած վեճի ընթացքում Տ.Մանուկյանը երկու անգամ բռունցքով հարվածել է Ա.Վեզիրյանի դեմքին եւ ձախ ստորին կոպի շրջանի արյունազեղման ձեւով վերջինիս պատճառել առողջությանը թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող վնաս, իսկ Ա.Վեզիրյանը ձեռքով մեկ անգամ հարվածել է Տ.Մանուկյանին եւ ձախ ճակատային շրջանի քերծվածքների արյունազեղման ձեւով վերջինիս պատճառել առողջությանը թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող վնաս:

Կատարված արարքների համար Տ.Մանուկյանին եւ Ա.Վեզիրյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով:

ՀՀ Վճռաբեկ դատարանը 01.11.2012թ. Արևիկ և Ծովինար Սահակյանների վերաբերյալ նախադեպային որոշմամբ արտահայտել է մի շարք իրավական դիրքորոշումներ՝ կապված ՀՀ քր. օր-ի 118-րդ հոդվածով նախատեսված արարքի քրեաիրավական որակման հետ, որոնք էական նշանակություն ունեն՝ սույն գործով ամբաստանյալների կողմից կատարված արարքներին քրեաիրավական գնահատական տալու համար:

ՀՀ վճռաբեկ դատարանը վերը նշված որոշմամբ արտահայտել է դիրքորոշում այն մասին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի դիսպոզիցիայում օգտագործված «ծեծել» եզրույթը ներկայացված է հոգնակի թվով, այսինքն՝ ոչ թե որպես մեկ, այլ բազմակի (մեկից ավելի) ակտ: ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով արգելված ծեծի բովանդակությունից հետևում է, որ ծեծը տուժողին բազմակի (մեկից ավելի) հարվածներ հասցնելն է, որի արդյունքում նրան պատճառվել է ֆիզիկական ցավ:

Վճռաբեկ դատարանը գտել է, որ մեկ հարվածը որպես այլ բռնի գործողություններ որակելը ճիշտ չէ, քանի որ օբյեկտիվ կողմի տեսանկյունից հարված հասցնելը եւ այլ բռնի գործողությունները իրարից տարբերվում են, այդ եզրույթները նույնացնելու ինչպես լեզվաբացատրական, այնպես էլ քրեաիրավական հիմքեր չկան:

Սույն գործով վկաներ Դավիթ Գասպարյանի, Սեդա Մանուկյանի, ինչպես նաեւ ամբաստանյալների ցուցմունքների ընդհանրական վերլուծությամբ հիմնավորվեց, որ Արման Վեզիրյանի եւ Տիգրան Մանուկյանի միջեւ ծագել է վեճ, որի ժամանակ Ա.Վեզիրյանը մեկ անգամ բռունցքով հարվածել է Տ.Մանուկյանին, իսկ Մանուկյանը երկու անգամ բռունցքով հարվածել է Վեզիրյանի դեմքին:

Վերոգրյալի հիման վրա եւ ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և 10-րդ կետերով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով' Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազ Ա. Աբրահամյանը միջնորդել է Արման Վեզիրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել' հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, իսկ Տ. Մանուկյանին մեղավոր ճանաչել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, եւ նրա նկատմամբ նշանակել պատիժ՝ տուգանք՝ 30 000 ՀՀ դրամի չափով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանի հարավում 30 գյուղ մնացել է առանց խմելու ջրի՝ ԱՄՆ-ի հարվածներից հետոՆորվեգիայում խոշոր հրդեհը ոչնչացրել է ավելի քան 100 տուն«Պատասխանը չի ուշանա»․ Մոսկվան արձագանքել է «Wildberries»-ի պահեստների հարվածներին«Ուզում էի հեռանալ սպորտից»․ Ադելիա Պետրոսյանը՝ կարիերայի դժվարությունների մասինԾովասարում բախվել են համագյուղացիների վարած «Opel Astra»-ն և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներՖԻՖԱ-ն վերջնական որոշում է կայացրել․ եզրափակիչը չի հետաձգվիԿոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսիցԵրեխայի հեղինակած «Մենք ենք մեր սարերը» նկարը պոկելն ու կատարվածին քաղաքական ենթատեքստեր հաղորդելը հոգեբանական ճնշում է. հայտարարություն«Պատրաստ ենք աջակցել թե՛ Երևանին, թե՛ Բաքվին»․ Լավրովի նոր հայտարարությունըԱդրբեջանը համատեղ զորավարժություններ է պատրաստում Թուրքիայի, Իրանի և այլ երկրների հետ«Ռուսաֆոբիայի դեմ իմ դիրքորոշումն եմ ցույց տվել»․ Զախարովան՝ սկանդալային ձեռքսեղման մասինWildberries-ը խոստացել է աջակցել հրդեհից վնասներ կրած վաճառողներինԿոտայքում աղիքային վարակի ախտանշաններով շտապօգնության կանչերի թիվը հասել է 18-իԱլեքս Սահակյանը դարձել է «Irakli Lolua Cup» կայծակնային շախմատի մրցաշարի միանձնյա հաղթողՀայաստանում բալի տեսակավորման նոր համակարգը կապահովի արտահանման համար ավելի բարձր որակՖրանսիայի դեսպանությունը հաստատել է, որ Ազգային տոնի ընդունելությանը հյուրերի մի մասը սննդային թունավորում է ստացելՌԴ-ում բժիշկները «Wildberries»-ի պահեստում տուժածների մարմիններից գնդիկներ են դուրս բերումՄի լուսանկար, որը դարձավ պատմություն․ Մեսսին ու Յամալը՝ մանկությունից մինչև աշխարհի գլխավոր բեմԹեհրանը խզեց պայմանավորվածությունը Վաշինգտոնի հետ․ Իրանը դադարեցրել է հուշագրի կատարումըԿադիրովը կոչ է արել հարվածներ հասցնել Կիևին զենք մատակարարող ՆԱՏՕ-ի երկրներինՏուժածներ, հրդեհ և փրկարարական աշխատանքներ․ Wildberries-ի պահեստների շուրջ նոր մանրամասներՈւժեղ քամու հետևանքով խափանվել է Թալին համայնքի մի շարք բնակավայրերի էլեկտրամատակարարումըՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռը կարճ թռիչք է կատարել Սև ծովի վրայովՃապոնիայում ուժի մեջ է մտել ազգային դրոշի պաշտպանության մասին նոր օրենքըԻրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովինՉինաստանը մերժել է ԱՄՆ-ի մեղադրանքներըՄոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվի մինչև ԱՄՆ-ի հետ պատերազմի ավարտըԴատական հայց՝ ընդդեմ Սասուն Միքայելյանի. Հորմուզում իրավիճակը պայթյունավտանգ է«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներԵրևանի քաղաքապետարանը բակային շաբաթօրյակ է կազմակերպել ՆորաշենումԿիևում երրորդ օրն անընդմեջ բողոքի ակցիաներ են անցկացվում Զելենսկու գրասենյակի մոտՖԻՖԱ-ն չի պատրաստվում հետաձգել ԱԱ-2026-ի եզրափակիչը՝ չնայած օդի որակի խնդիրներինՈւկրաինան խնդիրներ ունի Սև ծովով հացահատիկի արտահանման հետ կապվածWildberries-ը և Ozon-ը չեն փոխհատուցի ռազմական գործողությունների հետևանքով վաճառողների կորուստները«Առինջ մոլում» ստուգումներ, առգրավումներ և խոշոր տուգանքներ՝ տնօրենի հաստատմամբՖինլանդիան սահմանափակումներ է մտցրել Ֆինլանդական ծոցի արևելյան մասում թռիչքների համարԲուհերն այսօր իրենց պաշտոնական կայքերում կհրապարակեն ընդունված դիմորդների ցուցակներըԹրամփը սպառնում է Կանադային մաքսատուրքերի բարձրացմամբ՝ անտառային հրդեհների պատճառովԹոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմինՖրանսիայի դեսպանատունը հաստատել է հուլիսի 14-ի ընդունելության ժամանակ հյուրերի սննդային թունավորման դեպքերըԱշխարհի առաջնության եզրափակիչը կարող է չեղարկվելԺաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալովՎիեննայում օդի որակը կտրուկ վատացել է․ պատճառը մերձերկրյա օզոնի բարձր մակարդակն էԹրամփը առաջարկել է հաջորդ Աշխարհի առաջնությունը անցկացնել Միացյալ Նահանգներում և ՉինաստանումՄԱԿ-ը հայտարարել է, որ աշխարհում չկա որևէ տարածաշրջան, որը զերծ լինի ահաբեկչական հարձակումներիցԻՀՊԿ-ն հայտնել է Քուվեյթում ռազմական թիրախների վրա հարվածների մասին Իրանը սպառնում է ԱՄՆ-ին «լիակատար ոչնչացմամբ» Իսրայելը մոտ յոթ հազար հեկտար անտառ է այրել հարավային ԼիբանանումՄանիլայում մեկնարկել են միջոցառումներ՝ ԱՍԵԱՆ-ի ԱԳ նախարարների հանդիպման շրջանակներում Հուլիսի 19-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ
Ամենադիտված