Կնոջ հետ միասին խոշտանգել է մորն ու տեսանկարահանել
Իրավունք
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Գուրգեն և Սյուզաննա Գրիգորյանների: Այս մասին գրել է Iravaban.net-ը։
Վերջիններս ամուսիններ են, նրանք խմբի կազմում տան հետ կապված և կենցաղային հարցերով 01.02.2012թ. մինչև 11.06.2012թ. ընկած ժամանակահատվածում ուժեղ ցավ, մարմնական և հոգեկան տառապանքներ պատճառելով՝ խոշտանգել են Գ. Գրիգորյանից նյութական և այլ հարազատական կախվածության մեջ գտնվող վերջինիս մորը՝ Թագուհի Գրիգորյանին և տատիկին՝ Նազիկ Կարապետյանին:
Սա դեռ բավական չէ, իրենց կատարածը տեսանկարահանել են, քանզի գործով որպես իրեղեն ապացույց են ճանաչվել երկու DVD և երկու CD սկավառակները՝ փաթեթավորված և կնիքված երկու փաթեթներում:
Գուրգենի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ Սյուզաննայի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում