«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հասմիկ Ենգոյանն ընդունեց իր պատգամավորական երդումը
Քաղաքական
Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հասմիկ Ենգոյանը օգոստոսի 10-ին տեղի ունեցած նիստում պաշտոնապես ընդունեց պատգամավորական երդումը։
Երդման տեքստը ընթերցելուց առաջ նա ներողություն խնդրեց գործընկերներից և հանրությունից՝ նշելով, որ օբյեկտիվ պատճառներով Հայաստանից բացակայելու հետևանքով երդումը ներկայացնում է ավելի ուշ։
Հիշեցնենք, որ 8-րդ գումարման Ազգային ժողովը հաստատել է պատգամավորական երդման նոր տեքստը, որը հետևյալն է․
«Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի ներկայացուցչի պարտականություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության պետականության ամրապնդմանը և շահերի պաշտպանությանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության և բարեկեցության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության համար։
Փա՛ռք նահատակներին, և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է