«Բոլոր քաղաքացիները կարող են զգալ, որ խաղաղություն է». Սոնա Ղազարյանը՝ Վաշինգտոնյան հռչակագրի մեկ տարվա մասին
Քաղաքական
ՔՊ պատգամավոր Սոնա Ղազարյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ շնորհավորել է Վաշինգտոնյան հռչակագրի ստորագրման մեկ տարվա կապակցությամբ։
Նրա խոսքով՝ քաղաքացիներն արդեն կարող են զգալ խաղաղության արդյունքները, իսկ Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունների միջև շփումները ցույց են տալիս, որ գործընթացը զարգանում է։
«Մենք, բոլոր քաղաքացիները, կարող են զգալ, որ խաղաղություն է։ Ականատես ենք լինում, որ երկու հասարակության մեջ կա շփում։ Մենք տեսնում ենք, որ տեղի են ունենում առևտրային գործարքներ, և սա ցույց է տալիս այն, որ խաղաղությունը փոխշահավետ է, և երկու պետությունները շահագրգռված են խաղաղությամբ»,- ասել է Ղազարյանը։
Անդրադառնալով ապաշրջափակման գործընթացին՝ պատգամավորը հիշեցրել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների Հայաստան կատարած այցերը։
«Տեղի են ունեցել տարբեր քննարկումներ, տեղյակ եք նաև, որ կրկնապատկվել է «Թրիփփ»-ին ուղղված ԱՄՆ բյուջեն, նշանակվել է արդեն տնօրեն, և սա ցույց է տալիս այն, որ աշխատանքներն ակտիվորեն տեղի են ունենում»,- նշել է Սոնա Ղազարյանը։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է