Հայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
Քաղաքական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 10-ի որոշմամբ Հայկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ։
39-ամյա Առաքելյանը կրթությամբ իրավաբան է և բնապահպանական տեխնոլոգիաների մասնագետ։ Նա մագիստրոսի աստիճաններ է ստացել Լոնդոնի Իմպերիալ քոլեջում և Բրիստոլի համալսարանում, իսկ 2023-ին ավարտել է Harvard Business School Online-ի «Ռազմավարության իրականացում» ծրագիրը։
Նրա մասնագիտական փորձը ներառում է աշխատանք ՀՀ ԿԲ-ում, «Էրնսթ ընդ Յանգ»-ում, «Կոնվերս Բանկ»-ում, Հայաստանի ֆոնդային բորսայում և «Renshin Investments»-ում։ Նա մասնագիտացել է կլիմայի փոփոխության, կայունության, ESG-ի և կանաչ ֆինանսավորման ուղղություններով։
Առաքելյանը 2010-2012 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում։ Նա ամուսնացած է, ունի երկու զավակ։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է