Ադրբեջանն ու Ուկրաինան պայմանավորվել են առողջապահության ոլորտում համագործակցության մասին
Քաղաքական
Բաքուն և Կիևը համագործակցելու են առողջապահության ոլորտում։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Հրամանագրով հաստատվել է Ադրբեջանի և Ուկրաինայի համապատասխան գերատեսչությունների միջև առողջապահության և բժշկական գիտության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը, որը ստորագրվել էր 2025 թվականի նոյեմբերի 1-ին։ Փաստաթղթով Ադրբեջանի առողջապահության նախարարությանը հանձնարարվել է ապահովել համաձայնագրի դրույթների իրականացումը։
Օգոստոսի 6-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով մեկնել էր Կիև, որտեղ հանդիպել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել էին երկու երկրների միջև պաշտպանական, տնտեսական, էներգետիկ և այլ ոլորտներում համագործակցության հարցեր։
Ավելի վաղ Ադրբեջանը Ուկրաինա էր ուղարկել շուրջ 40 տոննա սարքավորում՝ երկրի կարևոր ենթակառուցվածքների վերականգնման համար։ Նշվում էր, որ այդ աջակցությունն ուղղված է Ուկրաինայի էներգետիկ համակարգի աշխատանքը պահպանելուն։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է