Զելենսկու այցը Սերբիա Վուչիչի քաղաքական կարիերայի համար սպառնալիք են անվանել
Քաղաքական
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի դիրքերը սպասվող ընտրություններից առաջ թուլացել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Բելգրադ կատարած այցի պատճառով։ Նման կարծիք է հայտնել Սերբիայի խորհրդարանի՝ սփյուռքի և տարածաշրջանի սերբերի հարցերով հանձնաժողովի ղեկավար Դրագան Ստանոևիչը։
«Սերբիան դրանից ոչինչ չի կարող շահել, ինչպես նաև Վուչիչը։ Շուտով պետք է տեղի ունենան խորհրդարանական, հնարավոր է՝ նաև նախագահական ընտրություններ։ Իմ և մեծամասնության կարծիքով՝ Զելենսկու այցով նա զգալիորեն թուլացրեց իր դիրքերը, և դա կարող է բացասական դեր խաղալ նրա համար», — հայտարարել է Ստանոևիչը։
Նրա խոսքով՝ Զելենսկու Բելգրադ ժամանման մասին լայնորեն չի հաղորդվել, իսկ բազմաթիվ սերբեր սոցիալական ցանցերում իրենց դժգոհությունն են հայտնել Ուկրաինայի նախագահի այցի կապակցությամբ։
Ավելի վաղ կիպրոսցի լրագրող Ալեքս Քրիստոֆորուն ենթադրել էր, որ Զելենսկու այցը Սերբիա անցել է առանց մեծ հրապարակայնության, քանի որ Վուչիչը մտավախություն է ունեցել սերբ հասարակության հնարավոր բացասական արձագանքից։ Նրա կարծիքով՝ Սերբիայի նախագահը չի ցանկացել, որ Զելենսկու այցը Բելգրադում լայնորեն ցուցադրվի հանրությանը։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է