Արգամ Աբրահամյանը չի ընդունում սպանություն պատվիրելու մեղադրանքը․ փաստաբան
Իրավունք
ԱԺ նախկին պատգամավոր և Արտաշատի նախկին համայնքապետ Արգամ Աբրահամյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը և այն համարում է անհիմն։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Էմին Խաչատրյանը լրատվամիջոցների հետ զրույցում։
Փաստաբանի խոսքով՝ Աբրահամյանը որևէ կապ չունի 2023 թվականին Սողոմոն Վլասյանի սպանությունը պատվիրելու վերաբերյալ մեղադրանքի հետ և առաջադրված մեղադրանքը համարում է «ծայրաստիճան անհիմն»։
Խաչատրյանը նշել է, որ պաշտպանական թիմը Արգամ Աբրահամյանի հետ խորհրդակցելուց հետո հանդես կգա ավելի համապարփակ հայտարարությամբ։ Նա նաև չի մեկնաբանել հնարավոր քաղաքական ենթատեքստի մասին հարցը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արգամ Աբրահամյանը երկու ամսով կալանավորվել է։ Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ իրավապահները նրան մեղադրում են 2023 թվականի ապրիլի 30-ին Երևանում Սողոմոն Վլասյանի սպանությունը պատվիրելու մեջ։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է