«Դու յուրային չես»․ Հայկ Ֆարմանյանը պնդում է՝ ՊԵԿ-ից իրեն հեռացրել են քաղաքական հայացքների պատճառով
Քաղաքական
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանը հայտարարել է, որ տարիներ առաջ Պետական եկամուտների կոմիտեից հեռացվել է իր քաղաքական հայացքների պատճառով։ Նրա խոսքով՝ իրեն ուղիղ ասել են՝ «դու յուրային չես»։
Ֆարմանյանի պնդմամբ՝ ՊԵԿ-ի Արևմտյան մաքսատան դեպարտամենտում իր պաշտոնանկությանը հասնելու համար միավորել են միմյանց հետ կապ չունեցող երկու ստորաբաժանում։ Նա այդ քայլը կապում է իր քաղաքական դիրքորոշումների հետ։
Ֆարմանյանը երկար տարիներ աշխատել է Արևմտյան մաքսատան վարչությունում՝ ղեկավարելով տարբեր բաժիններ՝ մաքսային ձևակերպումներից մինչև մաքսային ընթացակարգեր և փաստաթղթերի վերահսկողություն։
Այժմ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը նրան առաջադրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է