Զելենսկին որոշել է փոխել Ուկրաինայի նկատմամբ վերաբերմունքը Լեհաստանում
Քաղաքական
Ուկրաինայի իշխանությունները որոշել են հանրային դիվանագիտության արշավ սկսել Լեհաստանում՝ նպատակ ունենալով բարելավել երկրի հեղինակությունը լեհական հասարակության շրջանում։ Այս մասին գրում է լեհական Wydarzenia պարբերականը։
Պարբերականի տվյալներով՝ քարոզարշավի շրջանակում նախատեսվում է հիշեցնել երկու երկրների պատմական դաշինքների մասին, այդ թվում՝ Լեհաստանի Երկրորդ Հանրապետության և ուկրաինացի քաղաքական ու ռազմական գործիչ Սիմոն Պետլյուրայի միջև համագործակցության մասին։
Նշվում է, որ նախաձեռնության հիմնական նպատակներից է նաև բացահայտել և համախմբել այն լեհերին, որոնք շարունակում են դրական վերաբերմունք ունենալ Ուկրաինայի նկատմամբ։ Ավելի վաղ Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել էր, որ Վարշավան կարող է դադարեցնել Ուկրաինայի համար «Սթարլինք» արբանյակային կապի ծառայության ֆինանսավորումը։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է