«Փորձում եմ ինչ-որ բան փոխանակել հրթիռների հետ». Զելենսկին պատմել է Թրամփին ուղղված խնդրանքների մասին
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ բազմիցս դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ խնդրելով ավելացնել «Պատրիոտ» հակաօդային պաշտպանության համակարգերի համար նախատեսված հրթիռների մատակարարումները։ Նրա խոսքով՝ Ուկրաինային ձմեռը հաղթահարելու համար անհրաժեշտ է ԱՄՆ-ի համապատասխան հրթիռային պաշարների մոտ 5 տոկոսը, մինչդեռ ներկայում Կիևի տրամադրության տակ, իր գնահատմամբ, այդ ծավալի ընդամենը 1 տոկոսն է։ Այս մասին Զելենսկին ասել է CNN-ին տված հարցազրույցում։
Զելենսկու խոսքով՝ ինքը հեռախոսազանգերի, հաղորդագրությունների և դաշնակիցների միջոցով բազմիցս դիմել է Սպիտակ տանը՝ ռազմական օգնությունն ավելացնելու խնդրանքով։ «Ես փորձում եմ ինչ-որ բան փոխանակել հրթիռների հետ։ Որոշ քայլեր եմ ձեռնարկում, որոնց մասին նույնիսկ չեմ կարող խոսել։ Դա չի նշանակում, որ դրանք անօրինական են, պարզապես չեմ կարող մանրամասներ հայտնել»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին ընդգծել է, որ Կիևին հատկապես անհրաժեշտ են հակահրթիռային համակարգերի որսիչ հրթիռներ։ Նրա գնահատմամբ՝ եթե ԱՄՆ-ը տրամադրի իր պաշարների 10 տոկոսին համարժեք քանակ, ուկրաինական ուժերը կկարողանան խոցել իրենց ուղղությամբ արձակվող բոլոր բալիստիկ հրթիռները։ Միևնույն ժամանակ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Վաշինգտոնը չի համաձայնել Ուկրաինային «Պատրիոտ» համակարգերի հրթիռներ արտադրելու արտոնագիր տրամադրել։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է