Փաշինյան․ Արմեն Գրիգորյանի պաշտոնանկության որոշումը ես եմ կայացրել
Քաղաքական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին պաշտոնից ազատելու որոշումն անձամբ ինքն է կայացրել։
«Այնպես չի, որ ես Արմեն Գրիգորյանի աշխատանքից դժգոհ եմ եղել, բայց այնպես էլ չի, որ ես ինքս իմ աշխատանքից էնքան գոհ եմ, որ համարում եմ կատարյալ»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ քաղաքականության մեջ նման որոշումները բնական են, և պաշտոնանկությունը պարտադիր չէ, որ պայմանավորված լինի պաշտոնյայի աշխատանքից դժգոհությամբ։
«Այո, այդպիսի որոշումները նորմալ են քաղաքականության մեջ»,- նշել է Փաշինյանը։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է