«Հայկական կոնյակ» մակնշմամբ 3 արտադրատեսակներում հայտնաբերվել է ոչ խաղողային ծագման սպիրտ
Իրավունք
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը հայտնել է, որ «ԱԿԶ» ապրանքային նշանի ներքո գործող ընկերության կողմից «ARMENIAN COGNAC/ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿ» գրառմամբ իրացվող երեք արտադրատեսակներում հայտնաբերվել է ոչ խաղողային ծագման սպիրտ։
Խոսքը «ARMENIAN COGNAC URARTU ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿ ՈՒՐԱՐՏՈՒ» անվանումով 3 տարվա, 0,5 լ, 40%, նույն անվանումով 15 տարվա, 0,5 լ, 40%, ինչպես նաև «ARMENIAN COGNAC SARGIS ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿ ՍԱՐԳԻՍ» անվանումով 5 տարվա, 0,5 լ, 40% արտադրատեսակների մասին է։
Հանձնաժողովի հաղորդագրության համաձայն՝ արտադրանքի կազմում ոչ խաղողային ծագման սպիրտի առկայությունը չի համապատասխանում «Հայկական կոնյակ» անվանումով արտադրանքի նկատմամբ ներկայացվող պահանջներին։
Նշենք, որ «Ուրարտու» և «Սարգիս» ապրանքանիշերը ներկայացված են նաև հայկական կոնյակի արտադրանքների շարքում։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է