«Չիտո-Գրիտո»-ի BMW-ն պարեկները տեղափոխել են հատուկ պահպանվող տարածք
Իրավունք
Օգոստոսի 13-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հետախուզական հատուկ խմբի պարեկները հայտնաբերել են «BMW» մակնիշի ավտոմեքենա և տեղափոխել հատուկ պահպանվող տարածք փոխանցում է SHAMSHYAN.com-ը։
Ըստ ֆոտոլրագրողի պարեկները օպերատիվ տեղեկություն են ստացել, որ մեքենան շահագործվում է մգացված ապակիներով, ինչպես նաև դրա վրա կարող են տեղադրված լինել խլացուցիչներ։
Ավտոմեքենան հայտնաբերելուց հետո այն տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։ Տեղում պարզվել է, որ մեքենայի ապակիներն ամբողջությամբ մգացված են, ինչի համար վարորդը ենթարկվել է վարչական պատասխանատվության։
Ինչ վերաբերում է հնարավոր խլացուցիչներին, դրանց առկայությունը պարզելու համար մեքենան պետք է զննվի համապատասխան մասնագետի կողմից։
Ըստ աղբյուրի՝ ավտոմեքենայի վարորդը Երևանի բնակիչ, 24-ամյա Աշոտ Չ.-ն է, որը հայտնի է «Չիտո-Գրիտո» մականվամբ։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է