Նախկին ոստիկանները մարդ են առևանգել
Իրավունք
Երեկ՝ փետրվարի 5-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վաչության և նույն վարչության 2-րդ վարչության, ինչպես նաև Ոստիկանության Չարբախի բաժանմունքի աշխատակիցները օպերատիվ աշխատանքներն իրականացնելով, Չարբախի բաժանմունք են բերման ենթարկել Ներքին Չարբախի 3-րդ փողոցի բնակիչ 30-ամյա Գոռ Պետրոսյանին:
Ինչպես հայտոնւմ է shamshyan.com-ը, Գ.Պողոսյանը 2012թ նոյեմբերին իր ընկերոջ՝ Կարապետ Մալխասյանի հետ «Գոռ Պողոսյան» ԱՁ-ին պատկանող տաքսի ծառայությունում աշխատող վարորդ, Էրեբունի վարչական շրջանի բնակիչ 26-ամյա Գառնիկ Թովմասյանին խաբեությամբ և սպառնալիքներով առևանգել են, 9 ժամից ավել պահել ԱՁ-ի տարածքում, ծեծի ենթարկել:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պատճառը եղել է այն, որ Գ Թովմասյանը վարել է նշված ԱՁ-ին պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի Տ 0224 համարանիշի ավտոմեքենան, որը վթարի է ենթարկվել և ավտոմեքենային պատճառել է նյութական վնաս: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նույնը կրկնվել է նաև այս տարի և նրանք Գ. Թովմասյանին այս անգամ խաբեությամբ տարել են Նոր Արեշ 35 փողոցի մոտից: Գ Շամշյանը հայնում է, որ Գ Պողոսյանն ու Կ Մալխասյանը ոստիկանության նախկին աշխատակիցներ են և ոստիկանության Չարբախի բաժանմունքում նախապատրաստված նյութերը ուղարկվել են ոստիկանության Էրեբունու բաժին: Ձեռնարկվում են օպերատիվ քննչական միջոցառումներ՝ Կ. Մալխասյանին հայտնաբերելու ուղղությամբ:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում