Ռուսաստանը մինչև սեպտեմբերի 30-ը երկարաձգել է դիզելային և նավային վառելիքի արտահանման արգելքը Լևոն Հակոբյանն ու Արմեն Գասպարյանն ազատվել են առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից Զելենսկին հանձնարարել է օրական մինչև 1000 հարվածային անօդաչու թռչող սարք կիրառել Ռուսաստանի դեմ Պուտինը հանդիպել է Լուկաշենկոյի հետ ԱԳՆ-ում քննարկվել են հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորման և զարգացման հարցեր Հրդեհ՝ Աբովյանում․ «Mercedes»-ը այրվել է Թրամփի ելույթների վրա խաղադրույքներ կատարած հեռուստահուշարարի օպերատորը կտուգանվի 172 հազար դոլարով Ռուսաստանից դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 30-ը Աշխատանքային խորհրդակցություն՝ ՊՆ ռազմական ոստիկանությունում․ նախանշվել են առաջիկա անելիքները Իսրայելի վերջին հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր են գրանցվել Իրանի արտաքին առևտրաշրջանառությունը ԱՄՆ-ի գործողությունների հետևանքով նվազել է 25-35 տոկոսով Պուտին․ ոչ մի ժամանակակից միջոց չի փոխարինի ուսուցչի, դասախոսի կամ մենթորի կենդանի խոսքին 

Ընտրություններ 2013. փետրվարի 6-ի դրությամբ ստացվել է 13 հաղորդում

Իրավունք

Փետրվարի 6-ի դրությամբ ստացվել է 13 հաղորդում, որոնցից 5-ին դատախազությունն ընթացք է տվել սեփական նախաձեռնությամբ՝ ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքում։

13 հաղորդումից 3-ին տրվել է պարզաբանում, 1-ով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու մասին, 1- ով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին, 8 հաղորդման քննարկումն ընթացքում է:

Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությանն առնչվող ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ ստացված հաղորդումներն ու դիմումները.

1. 2013թ. հունվարի 10-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում մուտք է եղել ՀՀ Նախագահի նախկին թեկնածու, «Քաշաթաղ» հասարակական կազմակերպության նախագահ Ռոբերտ Սիմոնյանի 2013թ. հունվարի 8-ի բողոքը ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված 8.000.000 ՀՀ դրամի պահանջի համար ՀՀ ԿԸՀ նախագահ Տ.Մուկուչյանին և նրա աշխատակիցներին ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ, 143-րդ, 149-րդ, 178-րդ, 223-րդ, 226-րդ, 299-րդ, 300-րդ, 3001-րդ, 304-րդ, 308-րդ, 309-րդ, 322-րդ, 334-րդ, 335-րդ, 389-րդ, 392-րդ և 393-րդ հոդվածներով պատասխանատվության ենթարկելու և ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու պահանջով:

Դիմումատուին գրավոր պարզաբանում է տրվել, որ չնայած հղում է կատարել ՀՀ քրեական օրենսգրքի բազմաթիվ հոդվածների, սակայն իր կողմից որևէ հանցագործության մասին հաղորդում ներկայացված չէ, դիմումը կոնկրետ հանցագործության մասին տեղեկատվություն չի պարունակում, իսկ օրենսդրական փոփոխություններ իրականացնելը դատախազական գործառույթներ չեն։

2. 2013թ. հունվարի 24-ին, ժամը 17:25-ին ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել«Ժառանգություն»կուսակցության ներկայացուցիչ Սուսաննա Բարխուդարյանից այն մասին, որ Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի 33 շենքի մոտ իրեն խոչընդոտում են և չեն թողնում բաժանել «Ժառանգություն» կուսակցության նախընտրական բուկլետները:

ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում նախապատրաստվող նյութերի ընթացքում ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին է հրավիրվել ՀՀ ոստիկանություն ահազանգած Սուսաննա Բարխուդարյանը, սակայն վերջինս պատճառաբանելով իր զբաղվածությունը հրաժարվել է ներկայանալ:

Ներկայումս միջոցներ են ձեռնարկվում կատարված դեպքի իրական հանգամանքները պարզելու ուղղությամբ:

3. 2013թ. հունվարի 21-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում մուտք է եղել ՀՀ Նախագահի նախկին թեկնածու, «Քաշաթաղ» հասարակական կազմակերպության նախագահ Ռոբերտ Սիմոնյանի 2013թ. հունվարի 15-ի բողոքը ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված 8.000.000 ՀՀ դրամի պահանջի համար ՀՀ ԿԸՀ նախագահ Տ.Մուկուչյանին և նրա աշխատակիցներին քրեական պատասխանատվության ենթարկելու, ԿԸՀ նախագահի լիազորությունները կասեցնելու, ընտրությունները հետաձգելու և ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու պահանջով:

Դիմումատուին կրկին գրավոր պարզաբանում է տրվել, որ իր կողմից որևէ հանցագործության մասին հաղորդում չի ներկայացվել, դիմումը կոնկրետ հանցագործության մասին տեղեկություն չի պարունակում, իսկ բարձրացրած մյուս հարցադրումները դատախազական գործառույթներ չեն։

4. 2013թ. հունվարի 21-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում մուտք է եղել ՀՀ Նախագահի նախկին թեկնածու Պավլիկ Սարգսյանի 2013թ. հունվարի 11-ի հայտարարությունը ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված 8.000.000 ՀՀ դրամի պահանջի հիմքով իրեն ՀՀ Նախագահի խոչընդոտված թեկնածու հռչակելու մասին։
Դիմումատուին գրավոր պարզաբանում է տրվել, որ իր կողմից որևէ հանցագործության մասին հաղորդում չի ներկայացվել, դիմումը կոնկրետ հանցագործության մասին տեղեկություն չի պարունակում։

5. 2013թ. հունվարի 24-ին ժամը 14 :50-ին ՀՀ Նախագահի թեկնածու, Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական կենտրոնական շտաբի իրավաբան Հայարփի Նորեյանը զանգահարել է Ոստիկանության «թեժ գիծ» և հայտնել, որ Արարատի մարզի Վանաշեն գյուղի գյուղապետ Արտաշես Գրիգորյանը խաչընդոտում է նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհանիսյանի օգտին գյուղում իրականացվող քարոզարշավին:

Նույն օրը ժամը 15 :30-ին Հայարփի Նորեյանը կրկին ահազանգել է նույն հեռախոսահամարին և հայտնել, որ Վանաշենի գյուղապետը գումար է պահանջում քարոզչական պաստառներ փակցնելու թույլտվություն տալու համար: Հաղորդման կապակցությամբ ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի հետաքննության բաժանմունքում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2012թ. դեկտեմբերի 17–ին Արարատի մարզի Վանաշեն համայնքի ղեկավար Արտաշես Գրիգորյանը, հիմք ընդունելով ՀՀ ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի 3-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի պահանջները, որոշում է կայացրել, ՀՀ նախագահի 2013թ. փետրվարի 18-ի ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում Վանաշեն գյուղի համայնքի տարածքում նախագահի թեկնածուների կողմից քարոզչական պաստառներ փակցնելու համար համապատասխան տարածքներ առանձնացնելու մասին:
2013թ. հունվարի 24-ին ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին քարոզարշավ իրականացնող Գևորգ Օհանջանյանը, Մայիս Միքայելյանը, Գագիկ Իսաջանյանը և Արտուշ Գասպարյանը մեկնել են Վանաշեն գյուղ, որպեսզի համայնքի տարածքում քարոզչական պաստառներ փակցնեն և ընտրողների շրջանում տպագիր նյութեր տարածեն: Գյուղում Գևորգ Օհանջանյանը մտել է գյուղապետարան, որպեսզի գյուղապետից տեղեկանա, թե որտեղ իրենք կարող են քարոզչական պաստառներ փակցնել: Սակայն գյուղապետը և գյուղապետարանի մյուս աշխատակիցները տեղում չեն եղել: Գևորգ Օհանջանյանը խմբի մյուս անդամների հետ գյուղի կենտրոնական փողոցում սկսել են համագյուղացիների շրջանում տպագիր նյութեր բաժանել, զրուցել են հավաքված ընտրողների հետ, սպասելով գյուղապետին: Քիչ անց փողոցով քայլելով վերջիններիս է մոտեցել համայնքի ղեկավար Արտաշես Գրիգորյանը և տեղյակ չլինելով, որ նրանք ի սկզբանե գյուղապետարան են գնացել, կարծել է, թե վերջիններս ցանկանում են պաստառներ փակցնել ըստ իրենց ցանկության, նրանց ասել է, որ իրենք իրավունք չունեն առանց համայնքի ղեկավարի թույլտվության պաստառներ փակցնել ցանկացած վայրում: Խմբի ղեկավար Գևորգ Օհանջանյանը կարծելով, որ Արտաշես Գրիգորյանը արգելում է իրենց քարոզչությամբ զբաղվել, զանգահարել է«Ժառանգություն»կուսակցության Արարատի մարզի կոորդինացնող Մայիս Միքայելյանին և ասել, որ համայնքի ղեկավարը խոչընդոտում է քարոզարշավին: Տեղեկանալով այդ մասին Մայիս Միքայելյանը զանգահարել է նախընտրական կենտրոնական շտաբի իրավաբան Հայարփի Նորեյանին և ասել, որ Վանաշեն գյուղի համայնքի ղեկավար Գրիգորյանը խոչընդոտում է իրենց քարոզարշավին: Հայարփի Նորեյանն էլ ահազանգել է ոստիկանության համապատասխան ծառայություն և հայտնել է այդ մասին: Այդ ընթացքում Արտաշես Գրիգորյանը և Գևորգ Օհանջանյանը միասին գնացել են գյուղապետարան, որտեղ զրուցել են: Գյուղապետը պարզաբանել է Գևորգ Օհանջանյանին օրենքի պահանջը, որից հետո նրանք շարունակել են իրենց քարոզարշավը:

Գյուղապետ Արտաշես Գրիգորյանը բացատրություն է տվել, որ գյուղի կենտրոնում նկատելով հավաքված բազմություն, մոտեցել է ու տեսել անծանոթ անձանց, ովքեր ներկայացել են որպես ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի անդամներ և հայտնել, որ ցանկանում են գյուղում քարոզչական պաստառներ փակցնել: Նրանց բացատրել է պաստառներ փակցնելու կարգը, այն, որ պետք է համապատասխան դիմում ներկայացնեն և պաստառները փակցնեն այդ նպատակի համար նախատեսված տեղերում, սակայն շտաբի անդամները չեն համաձայնվել իր հետ, հայտարարել են, որ գյուղապետը խոչընդոտում է իրենց աշխատանքը:

Գյուղապետ Արտաշես Գրիգորյանը ներկայացրել է նաև համայնքի ավագանու 2012թ. դեկտեմբերի 17-ի որոշումը` քարոզչական պաստառներ փակցնելու համար տեղեր (3հասցե) առանձնացնելու մասին:

Հայարփի Նորեյանը և մյուսները 2013թ. հունվարի 25-ի դրությամբ չեն ներկայացել բացատրություններ տալու, որի համար նրանք ծանուցագրով հրավիրվել են ոստիկանության բաժին:

Նյութերի նախապատրաստման ընթացքում Գևորգ Օհանջանյանը, Մայիս Միքայելյանը, Գագիկ Իսաջանյանը և Արտուշ Գասպարյանը բացատրություններ են տվել, որ իրականում Արտաշես Գրիգորյանը իրենց քարոզարշավին չի խոչընդոտել, ուղակի միմյանց ճիշտ չեն հասկացել: Նշել են նաև, որ Արտաշես Գրիգորյանը պաստառներ փակցնելու համար իրենցից գումար չի պահանջել, որ իրենք նման բան Մայիս Միքայելյանին չեն ասել:

Նախընտրական կենտրոնական շտաբի իրավաբան Հայարփի Նորեյանն իր բացատրությունում նշել է, որ Մայիս Միքայելյանն իրեն գումարի հարցի շուրջ ոչինչ չի ասել, նման տեղեկատվություն ինքը ոստիկանությանը չի հայտնել, ուղակի երկրորդ անգամ, երբ ոստիկանություն է ահազանգել, փորձել է ճշտել, թե արդյոք Վանաշեն գյուղում առաջացած խնդիրները կարգավորվել են, թե ոչ: Հայարփի Նորեյանը միաժամանակ հայտնել է, որ գումար պահանջելու մասին խոսակցությունը հավանաբար թյուրիմացության արդյունք է, ինքը ոստիկանության աշխատակցին միայն «թույլտվության» պահանջի մասին է հայտնել, գուցե նա իրեն ճիշտ չի հասկացել:

Նախապատրաստված նյութերով հիմնավորվել է, որ Վանաշենի համայնքապետ Արտաշես Գրիգորյանի գործողություններն օրինական են, նա չի խոչընդոտել թեկնածուի օգտին նախընտրական քարոզչություն իրականացնող անձանց լիազորությունների իրականացմանը, այլ միայն պահանջել է գործել օրենքով սահմանված կարգով, ուստի նրա արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածով սահմանված հանցագործության կամ որևէ այլ հանցագործության դեպքը, որի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով որոշում է կայացվել ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական կենտրոնական շտաբի իրավաբան Հայարփի Նորեյանի ահազանգի վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժել` հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ:

Որոշման մեկ օրինակն ուղարկվել է Հայարփի Նորեյանին նրան պարզաբանելով որոշման բողոքարկման կարգը:

6. 2013թ. հունվարի 25-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է քաղաքացիներ Աշոտ Խաչատրյանի, Կարեն Հարությունյանի, Սևակ Մամյանի, Միհրան Մարգարյանի, Վահագն Մինասյանի և Սարո Սարոյանի անվամբ նշված անստորագիր դիմումը, որում կոչ է արվել պետական մարմիններին ՀՀ Սահմանադրության պահանջներով առաջնորդվել և իրավունքի գերակայություն սահմանել:

Նկատի ունենալով, որ դիմումատուներից որևէ մեկը դիմումը չի ստորագրել, իրենց հեռախոսահամարները կամ հեռախոսահամարը, ինչպես նաև հետադարձ հասցե դիմումում չեն նշել, այլ միայն դիմումի ծրարի վրա նշել են «ՀՀ, Կոտայքի մարզ, գյուղ Ձորաղբյուր, Հատիսի փ., 1-ին նրբանցք, տուն 2, Սարո Սարոյան», ուստի դիմումն ուղարկվել է Կոտայքի մարզի դատախազություն նշված անձանց բնակության վայրը կամ հաշվառման հասցեները պարզելու և դիմումի կապակցությամբ համապատասխան պարզաբանում տալու նպատակով:

7. 2013թ. հունվարի 31-ին ժամը 17:15-ին ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել «Ժառանգություն» կուսակցության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների պատասխանատու Սեդա Մելիքյանից այն մասի, որ Սասունցի Դավիթ փողոցի թիվ 2 և 3 շենքերի մոտ մի խումբ տղաներ խոչընդոտում են իրենց քարոզարշավին` չթողնելով բնակիչներին բուկլետներ բաժանել:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Էրեբունու քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

8. 2013 թվականի հունվարի 31-ին, ժամը 23:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Տպագրիչների փողոցի 9-րդ շենքի 7-րդ մուտքի դիմաց, անհայտ անձը, սպանելու դիտավորությամբ, հրազենից կրակոցներ է արձակել տուն վերադարձող, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի փետրվարի 18-ի ընտրություններում ՀՀ Նախագահի թեկնածու, Ազգային Ինքնորոշում Միավորում կուսակցության նախագահ Պարույր Արշավիրի Հայրիկյանի վրա նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով և դիմել փախուստի։

Կրակոցների հետևանքով Պարույր Հայրիկյանը ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց։
ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածի հատկանիշներով 01.02.2013թ. հարուցվել է քրեական գործ` Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու, Ազգային Ինքնորոշում Միավորում կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով նրան ապօրինաբար կյանքից զրկելու փորձ կատարելու դեպքի առթիվ:
Նկատի ունենալով, որ քրեական գործն իրենից որոշակի բարդություն է ներկայացնում, անհրաժեշտ է կատարել անհետաձգելի մեծածավալ քննչական գործողություններ, որոնք օրենքով սահմանված ժամկետում բազմակողմանի և լրիվ ծավալով հնարավոր է իրականացնել քննչական խմբի միջոցով, ՀՀ գլխավոր դատախազի 01.02.2013թ. ցուցումի համաձայն' ՀՀ ԿԱ ոստիկանության քննչական գլխավոր և ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունների քննիչներից կազմվել է համատեղ քննչական խումբ, իսկ քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությանը:

Քրեական գործը վարույթ է ընդունել ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչության պետ Մ.Մարուքյանը, քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու համար համատեղ խմբում ընդգրկվել են ՀՀ ԿԱ ԱԱԾ և ՀՀ ԿԱ ոստիկանության քննչական վարչությունների քննիչներ և համապատասխան օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցներ:

Քրեական գործով կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ, այդ թվում` դեպքի վայրից առգրավվել են 7,62 մմ տրամաչափի 1 գնդակ, նույն տրամաչափի 1 գնդակ էլ վիրահատության ընթացքում հանվել է Պարույր Հայրիկյանի մարմնից, նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, մատնադրոշմային, ինչպես նաև դատաձգաբանական, դատամանրաթելային և դատաքիմիական համալիր փորձաքննություններ։

Ձեռնարկվում են համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

ԶԼՄ-ներում զետեղված հրապարակումներից

1. 2013թ. հունվարի 21-ին «www.aravot.am» էլեկտրոնային թերթում հրապարակվել է «Սերժ Սարգսյանի շտաբներում փող են բաժանում, հաղորդում է ՀՀԿ կարկառուն դեմքերից մեկը»վերտառությամբ հոդվածը:
Հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել է ՀՀ ոստիկանության շտաբ, որտեղից ուղարկվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն հետագա քննարկման:

2. 2013թ. հունվարի 24-ին «www.iditord.org» ինտերնետային կայքում հրապարակվել է ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի հայտարարությունն այն մասին, որ ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին թույլ չեն տվել «Էրեբունի» բժշկական կենտրոնում հանդիպել ընտրողների հետ:

ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի ղեկավարի 30.01.2013թ. գրությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանից խնդրվել է տրամադրել լրացուցիչ նյութեր հաղորդումն ստուգելու և ընթացք տալու համար: Դեռևս պատասխան չի ստացվել:

3. 2013թ. հունվարի 30-ին «www.iditord.org» ինտերնետային կայքում հրապարակվել է ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի հայտարարությունն այն մասին, որ Երևանի շենքերի պատերին և էլեկտրասյուներին հայտնվել են պաստառներ «Ոչ ասենք արևմտամետ Լևոնին և Րաֆֆուն»: Հաղորդումն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քննարկմանը:

4. 2013թ. հունվարի 31-ին «www.lragir.am» էլեկտրոնային կայքում հրապարակվել է «Արարատի մարզում 10 հազարական դրամ են բաժանում»վ երտառությամբ հոդվածը, որում մասնավորապես նշվել է.

«Արարատի մարզի ՀՀԿ մարզային շտաբն իր աշխատողներին ուղարկում է տնետուն, հատկապես' սոցիալապես անապահով ընտանիքների մոտ, 10 հազար դրամ տալիս, ցուցակագրում, ինչպես նաև վերցնում են բջջային հեռախոսահամարները և ուղղորդում, որ քվեարկեն Սերժ Սարգսյանի օգտին: Նրանք սպառնում են, որ ընտրատարածքներում գրիչների վրա, ինչպես նաև ընտրատարածքներում հատուկ սարքավորումներ են դրված, որոնք ստուգելու են, թե ում օգտին են քվեարկել:

Մասիսից ԱԺ պատգամավոր ընտրված Մուրադ Մուրադյանն էլ բնակիչներին խոստանում է ջրատարներ անցկացնել, սոցիալական օգնություն ցույց տալ ուսանողներին, եթե ընտրեն Սերժ Սարգսյանին»։

Հաղորդումն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն նյութեր նախապատրաստելու համար:

5. 2013թ. փետրվարի 5-ին «www.tert.am» ինտերնետային կայքում հրապարակվել է «Արման Մելիքյանն ասում է, որ իր մորն ընտրակաշառք են առաջարկել» վերտառությամբ հոդված (նույն թեմային անդրադարձել են այլ լրատվության միջոցներ եւս):
Հաղորդումն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն քննարկմանը:

Պարզաբանում. Դատախազությունն ընթացք է տալիս ընտրախախտումների վերաբերյալ ԶԼՄ-ների այն հրապարակումներին, որոնք պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության մասին տեղեկություններ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանը մինչև սեպտեմբերի 30-ը երկարաձգել է դիզելային և նավային վառելիքի արտահանման արգելքը Պուտինին ներկայացրել են Մեդվեդևի խմբագրությամբ դպրոցական նոր դասագրքերըՌԴ ՊՆ-ն հայտնել է մեկ օրում 715 ուկրաինական ԱԹՍ և 8 «Ֆլամինգո» հրթիռ խոցելու մասինՆորվեգիան սգում է թագավոր Հարալդի մահը․ հազարավոր մարդիկ հավաքվել են թագավորական պալատի մոտԶելենսկու գրասենյակում խոսել են մոբիլիզացիոն տարիքի իջեցման մասինԳիտնականները պարզել են, թե ինչից կարող է կախված լինել շաքարային դիաբետի և ճարպակալման վտանգըԱՄՆ-ն ուժեղացրել է Ուկրաինայում իր դիվանագետների նկատմամբ սահմանափակումներըԲրիտանական նավատորմը հետևել է Լա Մանշով անցնող ռուսական նավերինՌԴ ԱԳՆ-ում Լատվիայի գործողությունները Բելառուսի սահմանին «պոպուլիզմ» են անվանելՄոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանը վերսկսել է բնականոն աշխատանքըԼևոն Հակոբյանն ու Արմեն Գասպարյանն ազատվել են առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնիցԱրևմուտքում խոսել են Իսլանդիայի՝ Եվրամիությանն անդամակցելու հնարավորությունների մասինՆիգերի իշխանությունները մայրաքաղաքում հարձակումների ֆոնին բնակչությանը հանգստության կոչ են արելԳիտնականները մշակել են համակարգ, որը կարող է միաժամանակ ջուր, էլեկտրաէներգիա և ջրածին արտադրելՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողությունների «զգույշ իրականացման» մասինԶելենսկին հանձնարարել է օրական մինչև 1000 հարվածային անօդաչու թռչող սարք կիրառել Ռուսաստանի դեմՊուտինը հանդիպել է Լուկաշենկոյի հետԼեհաստանի նախկին վարչապետը Ռուսաստանին մեղադրել է «գանգստերական մեթոդների» մեջԱԳՆ-ում քննարկվել են հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորման և զարգացման հարցերՀրդեհ՝ Աբովյանում․ «Mercedes»-ը այրվել էԹրամփը հայտարարել է Վենեսուելայի նավթի հսկայական պաշարների մի մասի նկատմամբ ԱՄՆ վերահսկողության մասինԳազի եվրոպական շուկան կանգնած է «ձմեռային խուճապի» առաջՂրիմում Բրիտանիայի վարչապետի՝ Ուկրաինայում զորքեր տեղակայելու հայտարարությունն անվանել են Ռուսաստանի հետ դիմակայության ծրագիրԵվրոպայի ձկնարդյունաբերությունը միլիոնավոր եվրոյի վնասներ է կրել շոգի և երաշտի պատճառովԹրամփի ելույթների վրա խաղադրույքներ կատարած հեռուստահուշարարի օպերատորը կտուգանվի 172 հազար դոլարովՌուսաստանը կարող է բարելավել դիրքերը համաշխարհային տնտեսական վարկանիշներումՌուսաստանից դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 30-ըԱշխատանքային խորհրդակցություն՝ ՊՆ ռազմական ոստիկանությունում․ նախանշվել են առաջիկա անելիքներըԻսրայելի վերջին հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր են գրանցվելԻրանի արտաքին առևտրաշրջանառությունը ԱՄՆ-ի գործողությունների հետևանքով նվազել է 25-35 տոկոսովՊուտին․ ոչ մի ժամանակակից միջոց չի փոխարինի ուսուցչի, դասախոսի կամ մենթորի կենդանի խոսքինՄեկնարկել է սիրողական որսաշրջանը. Էկոպարեկային ծառայությունը հսկելու է սահմանված կարգի պահպանումըԱրաղչին դատապարտել է Ճապոնիայում տեղակայված ԱՄՆ F-16 կործանիչների մասնակցությունը Իրանին հասցված հարվածներինՍերբիայում երկու շաբաթից կցուցադրվեն սեփական արտադրության զինված ռոբոտներ․ ՎուչիչՀայաստանի արտահանումը ԵԱՏՄ երկրներ 2,5 անգամ գերազանցել է ԵՄ արտահանման ծավալըԲիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովին կմասնակցեն 17 երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Փաշինյանը, Ալիևը և Էրդողանը«Գագոն ե՞րբ է գալու». Անահիտ Ծառուկյանը երեխաների կարոտի մասինՍահմանափակում են բանկային քարտերի քանակը․ ի՞նչ կլինի նրանց հետ, ովքեր 20-ից ավելի քարտ ունենՆեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 626-ի․ հարյուրավոր զբոսաշրջիկներ դեռ կապի դուրս չեն եկելԿրեմլը Փաշինյանին կոշտ ուղերձ է հղել․ Իրանն արգելափակել է ՀորմուզըՌուսաստանում մեկ օրում մարվել է 22 անտառային հրդեհԵթե ԱՄՆ-ը կատարի իր պարտավորությունները, մենք կբացենք նաև Հորմուզի նեղուցը․ Փեզեշքիան«Փյունիկի» 21-ամյա կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ռուսաստանի Պրեմիեր լիգայումՎուչիչը Մլադիչի մահից հետո մեղադրել է ՄԱԿ-ի դատարանին «ոչ քաղաքակիրթ վարքագծի» մեջԱմերիկացի լրագրողը նշել է Զելենսկուն «կանգնեցնելու միակ միջոցը»Կիևի մերձակայքում հարվածների հետևանքով առնվազն 27 մարդ է զոհվել, հարյուրավորները տարհանվել ենՉինաստանում չեն ցուցադրվում Տիբեթի ջրհեղեղի կադրերը․ զոհերի մասին տեղեկությունները սահմանափակ ենՎթարային ջրանջատում Էջմիածին քաղաքումՇղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են 4 ավտոմեքենաներՆախիջևանում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը պատրաստվում է անցնել «Զանգեզուրի միջանցքով»
Ամենադիտված