Ռիտան իր տունը տրամադրել է մարմնավաճառի, գումարն էլ «արդար» կիսել են
Իրավունք
Նույնիսկ պատկերացնելն է դժվար, որ մարդ կարող է իր տունն այլոց համար վերածել պոռնկանոցի, բայց հենց դրա կամ, իրավական ավելի ճիշտ ձևակերպմամբ, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար է ամբաստանյալի աթոռին հայտնվել Արտաշատ քաղաքի բնակիչ Ռիտա Բաբայանը: Այս մասին հայտնում է «Փաստինֆո»–ն։
Ինչպես պարզվել է նախաքննությամբ, նա գույքային օգուտ ստանալու նպատակով նպաստել է Արարատի մարզի Այգավան գյուղի բնակչուհի Էմմայիի կողմից պոռնկությամբ զբաղվելուն՝ թույլատրելով նրան իր տանը համապատասխան վճարով սեռական հարաբերություն ունենալ տարբեր տղամարդկանց հետ: Ստացված գումարն էլ բաժանել են երկու հավասար մասերի:
Ռիտա Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշով, մեղադրանքի հաստատմանը դեպքում նա կարող է պատժվել նույնիսկ ազատազրկմամբ՝ մինչև 4 տարի ժամկետով:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում