Պարույր Հայրիկյանի վրա կրակողը ձերբակալված է
Իրավունք
«Մեր ունեցած նախնական տվյալներով՝ երեկ երեկոյան ձերբակալվել է այն անձը, ով կրակել էր ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում միավորման» նախագահ Պարույր Հայրիկյանի վրա»,-գրել էր news.shanttv.com-ը:
Լուրեր.com-ի հետ զրույցում ԱԱԾ մամլո բաժնից ասացին, որ չեն կարող տեղեկությունը հերքել կամ հաստատել.
«Ավելի ուշ կտարածենք հայտարարություն»,-ասացին մամուլի բաժնից:
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին կեսգիշերին մոտ Երևանի Տպագրիչների 9 հասցեում գտնվող տան դիմաց մահափորձ էր կատարվել Պարույր Հայրիկյանի նկատմամբ: Նախագահի թեկնածուն վիրավորվել էր կրծքավանդակի շրջանում: Նա տեղափոխվել էր Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ էլ գտնվում է նաև այս պահին:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում