ԱԱԾ-ն հայտնել է Հայրիկյանի դեմ մահափորձի գործով ձերբակալվածների անունները (տեսանյութ)
Իրավունք
Փետրվարի 7-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով, ձերբակալվել են Երևան քաղաքում ոչ լեգալ կարգավիճակում գտնվող 1966թ. ծնված, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված Խաչատուր Ալբերտի Պողոսյանը և 1972թ. ծնված Սամվել Արամայիսի Հարությունյանը:
Ա. Պողոսյանը և Ս. Հարությունյանը մահափորձի հանգամանքների վերաբերյալ տվել են խոստովանական ցուցմունքներ:
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնը տեղեկացնում է, որ հանցագործության շարժառիթները ստուգվում են:
Հիշեցնենք, որ Հայրիկյանի դեմ փահափորձն իրականացվել է հունվարի 31-ի ուշ երեկոյան:
Նախագահի թեկնածու ուղղությամբ արձակվել էր երկու կրակոց, նա աջ կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածք էր ստացել։
Հայրիկյանը ենթադրություն էր հայտնել, որ իր վրա կրակողը հայ չէր։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում