Քաղաքացու աշխատանքային 9 տարիներն ընդգրկվեցին նրա աշխատանքային ստաժում
Իրավունք
Վերջերս Պաշտպանի աշխատակազմի Վայոց ձորի տարածքային գրասենյակ էր դիմել Կարեն Միքայելյանը, ում աշխատանքային ստաժում չէին ներառել 1992-2001թ-ներին աշխատած տարիները, չնայած որ աշխատանքային գրքույկում այդ տարիները նշված են:
Սոցիալական ապահովության պետական ծառայության Եղեգնաձորի տարածքային բաժնից, ի պատաասխան Պաշտպանի գրությանը, հայտնել էին, որ Կարեն Միքայելյանի աշխատանքային ստաժում նշյալ տարիները չեն հաշվվել՝ նրա կողմից սոցվճարներ կատարելու մասին տեղեկանքներ չներկայացնելու և պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանից անհրաժեշտ տեղեկատվություն չլինելու պատճառով:
Հարկ ենք համարում նշել, որ Կառավարության 2011թ. համապատասխան որոշման համաձայն՝ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը սոցվճարներ կատարած լինելու մասին տեղեկանքը անձի համար գրավոր հարցման միջոցով ստանում է ծառայությունից կամ ծառայության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումից:
Պաշտպանի միջնորդությամբ Կարեն Միքայելյանի հարցը կարգավորվել է և, նրա աշխատանքային 9 տարիներն ընդգրկվել են նրա աշխատանքային ստաժում:
Նշենք նաև, որ Պաշտպանի աշխատակազմի Վայոց ձորի տարածքային գրասենյակ դիմողների զգալի մասի բողոքներն ուղղված են տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակելիս աշխատանքային ստաժի թերի հաշվարկման գործընթացին:
Քաղաքացու անուն-ազգանունը փոխված է:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում