Թրամփն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել են Ռուսաստանին Պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու Փաշինյանին ու Ալիևին․ Աբրահամյան Լույս չի լինի. հասցեներ Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր Տարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէ Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին Չեն տրվել Փաշինյանի շանտաժին Արտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակ Ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ Ինչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխում Վերջնագրից առաջ՝ շրջագայություն 

Աբրահամը «սեփականություն դարձրած» իր կնոջը պարբերաբար ծեծել է ու բռնի սեքսով զբաղվել

Իրավունք

Վերաքննիչ քրեական դատարանում քննվում է Աբրահամ Խլոյանի գործով բերված վերաքննիչ բողոքը: Այս մասին գրել է 1in.am–ը։

Ընտանեկան բռնության վերաբերյալ այս գործը Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրիկ Իսկոյանի նախագահությամբ քննվել է դռնփակ պայմաններում:

Աբրահամ Խլոյանը մեղադրվում է իր կնոջ նկատմամբ ոչ միայն ֆիզիկական, այլև սեռական բռնություն գործադրելու համար:

Ընդհանուր իրավասության դատարանում տուժող կինը հայտնել է, որ Աբրահամի հետ ամուսնացել է 2006 թվականին: 2007 թվականին ծնվել է իրենց դուստրը:

Ըստ տուժողի՝ ամուսնությունից մի քանի ամիս անց արդեն ամուսինը հաճախակի ծեծի է ենթարկել իրեն:

Կինը շեշտել է, որ ամուսինը «անհիմն պատճառով» է ծեծել՝ արդեն իսկ ընդգծելով զոհի վերաբերմունքն ընտանեկան բռնակալի նկատմամբ, ասես՝ «հիմնավոր» պատճառներով կարելի կլիներ, որ ինքն ամուսնու կողմից պարբերաբար ծեծվեր:

Կինն ասել է՝ քանի որ ամուսնու կողմից ծեծվելով՝ լուրջ վնասվածքներ չի ստացել, դրա համար էլ լռել է, իրավապահներին ու բժիշկներին չի դիմել, հանդուրժել է ամուսնու արարքները՝ մտածելով, թե երեխայի տեր են:

2012 թվականի փետրվարի 11-ին, գիշերվա ժամը 1-ին Աբրահամը տուն է մտել, տեսել, որ կինը հիվանդ պառկած է: Տանտերը զայրացել է, թե՝ իմ եղբոր հարսանիքն է, իսկ դու հիվանդացել ու պառկել ե՞ս:

Աբրահամը միայն նախատելով չի սահմանափակվել: Ըստ կնոջ՝ ամուսինը վերմակը դեն է նետել, վերցրել փոշեծծչի խողովակը և մի քանի անգամ հարվածել իր սրունքներին:

2012 թվականի փետրվարի 21-ի առավոտյան Աբրահամը դստերը ոտքով տարել է իր հայրական տուն: Ճանապարհին մեքենայով հանդիպել է կնոջ հայրը՝ երեխայի պապիկը, ով դիտողություն է արել փեսային, որ հիվանդությունից նոր ապաքինվող երեխային ձմռան սառնամանիքին դուրս է բերել տնից:

Պապն առաջարկել է, որ փեսան երեխայի հետ նստի իր մեքենան:

Աբրահամը ներքուստ զայրացել, բայց ոչինչ չի ասել, նստել է աներոջ մեքենան ու հասել իր հայրական տուն: Բայց երեկոյան իր տանը նա ամբողջ օրվա զայրույթը թափել է կնոջ վրա՝ ասելով, թե նրա հայրը ի՞նչ իրավունք ունի խառնվելու իր ընտանիքի գործերին:

Աբրահամը միայն բառացի զայրույթով չի սահմանափակվել, այլ, ըստ դատավճռի, ձեռքերով հարվածներ է հասցրել կնոջ մարմնի տարբեր մասերին: Կինն իրեն վատ է զգացել, գնացել է խոհանոց, այնտեղից արտասվելով զանգահարել է հորը: Վերջինս, հասկանալով, որ փեսան ծեծել է իր դստերը, կնոջ հետ եկել է նրանց տուն:

Աբրահամին այդ այցելությունը բոլորովին դուր չի եկել: Դա ևս մեկ միջամտություն համարելով իր ընտանիքի գործերին՝ նա ծնողների ներկայությամբ կնոջը հրել, հատակին է գցել, վիճաբանել աներոջ հետ:

Կինը, միգուցե ծնողների ներկայությունից համարձակություն ստացած, միգուցե վախենալով, թե ամուսինն իր հորն էլ կծեծի, վերցրել է խոհանոցային երկու դանակները, պահել ամուսնուց մոտ 30 սմ հեռավորության վրա ու պահանջել, որ նա չմոտենա:

Ծնողները զայրացել են իրենց աղջկա հանդգնության վրա: Կինը դանակները սուսուփուս դարակն է դրել:

Իսկ Աբրահամը կնոջն ու նրա ծնողներին կոպիտ խոսքերով վռնդել է տնից՝ ասելով. «Տունս սարքել եք դվոր»:

Փետրվարի 21-ից 26-ը կինը մնացել է ծնողների տանը, առանց երեխայի: Փետրվարի 26-ին, ժամը 21-ին նրա հորեղբայրը, որպես մեծ, նրան տարել է ամուսնու տուն, հորդորել, որ խաղաղվեն ու համերաշխ ապրեն, խորհուրդներ է տվել, որ ընտանիքը չքայքայվի:

Հորեղբոր հեռանալուց հետո, երբ Աբրահամն ու կինը տանը մնացել են մենակ, ըստ դատավճռի, ամուսինը ձեռքերով հարվածներ է հասցրել կնոջը, հետո խփել է աթոռով, հետո՝ շղթայով՝ «ժնջիլով»: Ապա հանձնարարել է, որ ծեծված կինը զբաղվի տնային գործերով: Ու կինը... անցել է գործի՝ միգուցե հանուն երեխայի հանդուրժելով վերոնկարագրյալ դաժան ծեծը:

Աբրահամը, ըստ դատավճռի, վիրավորված լինելով, որ կինն իր վրա դանակ էր «քաշել», որոշել էր վերջնականապես բաժանվել նրանից, բայց բաժանվելուց առաջ նպատակադրվել էր վերջնականապես նաև ստորացնել նրան՝ իր երեխայի մորը:

Որոշ ժամանակ քնել է, ժամը 3-ի սահմաններում արթնացել ու տեսել, որ կինը հնազանդ արդուկ է անում: Պահանջել է, որ նա մտնի ննջարան: Ապա պարտադրել է, որ կինը մերկանա: Մոտ 10 րոպե մերկ կնոջը կանգնած պահել է անկողնու մոտ, թույլ չի տվել, որ պառկի: Իսկ հետո, տեսնելով, որ նա ցրտից դողում է, թույլատրել է անկողին մտնել, սակայն անկողնում, շարունակելով բռնանալ, կնոջը պարտադրել է սեքսուալ գործողություններ կատարել՝ ասելով. «Եթե ձևեր թափես՝ կսատկացնեմ»:

Ըստ կնոջ՝ ամուսինն իր հետ վարվել է՝ ինչպես փողոցային կնոջ հետ կվարվեր: Բայց ո՞ւմ էր նա ավելի շատ անպատիվ արել իր արարքով...

Դատավճռում նշված է, որ այդ բռնությունից հետո անգամ կինը փորձել է նույն անկողնում քնել, բայց Աբրահամը թույլ չի տվել, նրան ուղարկել է հյուրասենյակ:

Որպես տեր ու որոշող, կնոջ պատվի ու արժանապատվության տնօրինող՝ Աբրահամը կարգել էր իրեն՝ տան տղամարդուն, ընտանիքի գլխավորին: Այդ օրը նա այդպես էր կամեցել: Սա այն դեպքն է, երբ կինը ոչ թե պարզապես Աբրահամի կինն էր, այլ՝ Աբրահամի սեփական կինը:

Հաջորդ առավոտյան կինն աշխատանքի է ներկայացել, իսկ աշխատանքից հետո կրկին գլուխը կախ ամուսնու տուն է գնացել՝ հույս ունենալով, որ Աբրահամը երեխային տուն բերած կլինի:
Բայց Աբրահամը տան դուռը փակել էր կնոջ առաջ: Նախկին այդ «սեփականության» հետ, ըստ երևույթին, նա այլևս չէր ցանկացել գործ ունենալ: Ինչ անելու էր՝ արել էր:

Կինը գնացել է ծնողների տուն, մորը պատմել կատարվածը, և մայր ու աղջիկ վերջապես հանդգնել են գնալ ոստիկանություն՝ ընտանեկան բռնությունների մասին հայտարարություն տալու:

Երեկոյան կինը վատ է զգացել, նրան տեղափոխել են հիվանդանոց: Մինչև մարտի 2-ը նա պառկել է հիվանդանոցում:

Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ կնոջը պատճառվել են թեթև մարմնական վնասվածքներ՝ առողջության կարճատև քայքայումով:

Կինը դատարանում ասել է, թե ամուսինը նման ձևով է վարվել՝ իրեն ստորացնելու, նսեմացնելու համար:

Ամուսինը նսեմացրել ու ստորացրել է իր կողակցին, իր երեխայի մորը, պարզապես մարդ արարածին, որը նույնպիսի իրավունքներ ունի արժանապատիվ ու առողջ կյանքի, ինչպես որ բռնությունների սիրահարը:

Կնոջը նսեմացնելով ինքնահաստատվող տղամարդիկ իրենց աչքին ինչքանով են բարձրանում՝ իրենք կիմանան, բայց դա իրականում ոչ թե ինքնահաստատում, այլ ինքնաոչնչացում է՝ բանական մարդու պարագայում:

Աբրահամ Խլոյանը մեղսագրված արարքներով իրեն մեղավոր չի ճանաչել, ընդունել է, որ ձեռքով հարվածել է կնոջը, միայն այդքանը, մնացածը կինն արել է... «սեփական կամքով»:

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2012 թվականի նոյեմբերի 9-ի դատավճռով Աբրահամ Խլոյանին մեղավոր է ճանաչել կնոջը խոշտանգելու և սեռական բռնության ենթարկելու համար ու դատապարտել 3 տարի 6 ամիս ազատազրկման:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել Խլոյանի շահերի պաշտպանը՝ խնդրելով վերաորակել Աբրահամ Խլոյանին առաջադրված մեղադրանքները և կնոջը թեթև մարմնական վնասվածք պատճառելու համար դատապարտել 50 հազար դրամ տուգանքի:

Իսկ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը հիմնավոր գնահատելու դեպքում պաշտպանը վերաքննիչ ատյանին խնդրել է իր պաշտպանյալի նկատմամբ կիրառել պայմանական դատապարտություն:

Այսօրվա դատական նիստը վերաքննիչ քրեական դատարանում չկայացավ՝ պաշտպանի բացակայության պատճառով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել են ՌուսաստանինՊաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու Փաշինյանին ու Ալիևին․ ԱբրահամյանԼույս չի լինի. հասցեներՀաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞րՏարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէԿալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրինՉեն տրվել Փաշինյանի շանտաժինԱրտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակԻնչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբԻնչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխումՎերջնագրից առաջ՝ շրջագայություն ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծըՆավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետըՉիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջումՄերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզումԱբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ըԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճըՌաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքիցԻրանը հայտարարում է, որ խստացրել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայում կանգնել են ջերմակայան և գազի արդյունահանման օբյեկտԹրամփն առաջարկում է նոր մաքսատուրքեր. Չինաստանի համար՝ 20 տոկոսՄեծ Բրիտանիան ռազմական ինքնաթիռները տեղափոխում է պաշտպանված անգարներ՝ անօդաչուների սպառնալիքի պատճառովՊեսկովը կտրուկ մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտարերկրյա զորքերը Ուկրաինայում անընդունելի են Մոսկվայի համարՍի Ծինփինը նոր քաղաքական ցնցում է առաջացրել Չինաստանի ղեկավարության ներսումԱՄՆ-ն քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Իրանից՝ պատերազմի սրման վտանգի պատճառովԼուկաշենկոն չի բացառել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումըԲաղդադը կարող է զորքեր տեղակայել Քուրդիստանի սահմաններին․ դատարանի նոր որոշումըԱնօդաչուների վտանգից Բրիտանիան ռազմական օդանավերը տեղափոխում է ապաստարաններՄելանյա Թրամփի միջնորդությամբ ևս 9 երեխա վերամիավորվել է ընտանիքի հետՊուտինը հայտարարեց․ Ռուսաստանն ու Բրունեյը դառնում են ռազմավարական գործընկերներԱռաջարկվում է ՀՀ զինանշանի պատկերը տեղադրել նաև ԱԱԾ հատուկ ստորաբաժանումների դրոշի վրաՊեսկովը մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտար զորքերն Ուկրաինայում անընդունելի ենԹրամփ–Պուտին–Սի․ Իրանի շուրջ հնարավոր գործարքը վեճ է առաջացրել Թեհրանում21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում19 տարվա դադարից հետո․ Ակրոպոլիսի հին թանգարանը կրկին բաց էԱվտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ Ալեքսանդրիայում հսկայական կառույց է հայտնաբերվել․ արքայական դամբարանների վարկած կաԹրամփը Ռուդի Ջուլիանիին պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով U2-ը վերադառնում է մարզադաշտեր․ հայտարարվել է 15 համերգՀայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երգերըEurostar-ի աշխատակիցների անսպասելի գործադուլը հանգեցրել է Լոնդոնի և Փարիզի միջև գնացքների չվերթների չեղարկմանըԵրեք տոննա բեռ՝ տիեզերակայան․ «Պրոգրես-97»-ն արդեն ուղեծրում է101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա Ֆորդը Փաշինյանը թող ոչ ոքի բան չառաջարկի, ուղղակի հրաժարական տա. իր առաջարկածը գործարք է. ՄիրզոյանՈւղեղի բջիջների «ընդհանուր լեզուն»․ ներկայացվել է Bloom մոդելըՊատմության մեջ առաջին անգամ գլոբալ ջերմաստիճանը վեց օր անընդմեջ գերազանցել է 2°C շեմը
Ամենադիտված