«Ոսկե գնդակ»-2026․ պատմական մրցանակաբաշխություն՝ առաջին անգամ Ֆրանսիայից դուրս Իրանի փոխնախագահն աջակցել է գիտության նախարարին, որին Ադրբեջանը քննադատել էր Կալանավոր է փախել դատարանից. Ֆրանսիան միջուկայինով է ուզում զսպել Ռուսաստանին Հայաստանը պետք է ընդունի հակա-SLAPP օրենսդրություն․ Անահիտ Մանասյան ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 12 հարց Ալեն Սիմոնյանը և Գերտ Յան Կուպմանը կարևորել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների հետևողական զարգացումը Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկման համակարգերի վերաիմաստավորմանը վերաբերող հարցեր Աշտարակում 38-ամյա տղամարդը սպառնացել է բռնություն գործադրել շտապօգնության բժիշկների նկատմամբ Հունվար-սեպտեմբերին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 27.8 մլրդ դրամ հավելուրդով Եղոյանը չի բացառել կաթողիկոսին քննիչ հանձնաժողով հրավիրելու հնարավորությունը Դատարանը թույլատրել է Արշակ Խաչատրյանին բուժման նպատակով դուրս գալ Վաղարշապատից Ճնշումներ՝ ԱՄՆ-ում հայերի նկատմամբ. Զբաղվեք սեփական երկրի խնդիրներով․ Ադրբեջանը՝ Իրանին 

Հայաստանը պետք է ընդունի հակա-SLAPP օրենսդրություն․ Անահիտ Մանասյան

Իրավունք

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը որպես բանախոս մասնակցել է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում՝ Կապույտ գոտու Հայաստանի տաղավարում անցկացված «Մարդու իրավունքների վրա հիմնված գործողություններ՝ հանուն կենսաբազմազանության․ հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով բարձր մակարդակի երկխոսությանը։

Հայաստանի նախագահության և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի համագործակցությամբ կազմակերպված քննարկման նպատակն էր անդրադառնալ մարդու իրավունքների և կենսաբազմազանության պահպանության փոխառնչությանը, ինչպես նաև բնապահպանական քաղաքականություններում մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցումների ներդրման հնարավորություններին ու մարտահրավերներին։

Անահիտ Մանասյանն իր խոսքում ընդգծել է, որ, չնայած արձանագրված զարգացումներին, Հայաստանում շարունակում են պահպանվել մաքուր, առողջ և կայուն շրջակա միջավայրի իրավունքի ապահովմանն առնչվող մի շարք խնդիրներ։

Դրանք վերաբերում են ինչպես բնապահպանական հարցերում հանրային մասնակցության և արդարադատության մատչելիության ապահովման ոլորտներին, այնպես էլ ոլորտային կոնկրետ խնդիրներին։ Պաշտպանը, մասնավորապես, անդրադարձել է սահմանված չափանիշների խախտմամբ իրականացվող՝ շինությունների քանդման աշխատանքներին, որոնք էական ազդեցություն են ունենում օդի աղտոտվածության մակարդակի վրա, թույլատրելի սահմանաչափերը գերազանցող աղմուկին, հանքարդյունաբերության ոլորտում առկա՝ իրավունքներին առնչվող և այլ խնդիրների։

Անահիտ Մանասյանը հատուկ անդրադարձել է նաև հանրային մասնակցությունը սահմանափակելուն ուղղված ռազմավարական դատական հայցերից (SLAPP) պաշտպանության կառուցակարգերի անհրաժեշտությանը՝ ընդգծելով, որ Հայաստանին անհրաժեշտ է ընդունել հակա-SLAPP օրենսդրություն և մշակել այդ նպատակին ուղղված համապատասխան կառուցակարգեր։

Պաշտպանը խոսել է նաև նշված հարցը ներպետական քաղաքականությունների մշակման և իրականացման գործընթացներում, ինչպես նաև տարբեր միջազգային հարթակներում իր կողմից բարձրաձայնելու օրինակների մասին։

«Մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության համար կարևոր է, որ որոշումների կայացման գործընթացում հաշվի առնվեն մարդկանց կարիքները, իրավունքներն ու օրինական շահերը։ Բնապահպանական քաղաքականությունների մշակման և իրականացման ընթացքում ևս անհրաժեշտ է ապահովել հանրության մասնակցությունը, տեղեկատվության հասանելիությունը և արդյունավետ պաշտպանության մեխանիզմների առկայությունը»,– նշել է Անահիտ Մանասյանը։

Պաշտպանի դիտարկմամբ՝ բնապահպանական հարցերի շուրջ հանրային մասնակցության ապահովումը ենթադրում է ոչ միայն տեղեկատվության հասանելիություն, այլև մարդկանց կարծիքներն ու առաջարկությունները լսելու և որոշումների կայացման ընթացքում դրանք պատշաճորեն հաշվի առնելու հնարավորություն։ Այս համատեքստում շարունակում են պահպանվել տարատեսակ խնդիրներ։ Հանրային մասնակցության տեսանկյունից կարևոր է նաև կանանց, երիտասարդների և տեղական համայնքների ներգրավվածությունը։

Մարդու իրավունքների պաշտպանը խոսել է նաև մաքուր, առողջ և կայուն շրջակա միջավայրի իրավունքի վերաբերյալ հանրային իրազեկվածության ցածր մակարդակի մասին՝ ներկայացնելով այս ուղղությամբ Պաշտպանի հաստատության մեկնարկած լայնածավալ աշխատանքներն ու արդեն իրականացված միջոցառումները։

Բարձր մակարդակի երկխոսությանը մասնակցել են նաև ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը, Պանամայի շրջակա միջավայրի նախարար Խուան Կառլոս Նավարոն, ՄԱԿ-ի՝ մաքուր, առողջ և կայուն շրջակա միջավայրի մարդու իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Աստրիդ Պուենտես Ռիանյոն և Կենսաբազմազանության համաշխարհային երիտասարդական ցանցի քաղաքականության հարցերով համահամակարգող Սեֆա Թաուլին։

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքների հետևողական ներառումը բնապահպանական քաղաքականություններում, ինչպես նաև այնպիսի պայմանների ապահովումը, որոնց դեպքում յուրաքանչյուրի իրավունքներն ու շահերը պատշաճորեն հաշվի կառնվեն կենսաբազմազանության պահպանությանն ուղղված որոշումների կայացման և իրականացման գործընթացներում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Ոսկե գնդակ»-2026․ պատմական մրցանակաբաշխություն՝ առաջին անգամ Ֆրանսիայից դուրս Իրանի փոխնախագահն աջակցել է գիտության նախարարին, որին Ադրբեջանը քննադատել էր Կալանավոր է փախել դատարանից. Ֆրանսիան միջուկայինով է ուզում զսպել ՌուսաստանինՀայաստանը պետք է ընդունի հակա-SLAPP օրենսդրություն․ Անահիտ ՄանասյանԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 12 հարցԱլեն Սիմոնյանը և Գերտ Յան Կուպմանը կարևորել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների հետևողական զարգացումըՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկման համակարգերի վերաիմաստավորմանը վերաբերող հարցերNBC. Իլինոյսի տասնմեկ շրջաններ կքվեարկեն 51-րդ նահանգը ստեղծելու օգտինԱշտարակում 38-ամյա տղամարդը սպառնացել է բռնություն գործադրել շտապօգնության բժիշկների նկատմամբՀունվար-սեպտեմբերին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 27.8 մլրդ դրամ հավելուրդովTimes-ը հրապարակել է Ուկրաինայի համար հաշտության պայմաններըԵղոյանը չի բացառել կաթողիկոսին քննիչ հանձնաժողով հրավիրելու հնարավորությունըԲըրնհեմը բացառում է Մեծ Բրիտանիայում արտահերթ ընտրությունների հնարավորությունըԴատարանը թույլատրել է Արշակ Խաչատրյանին բուժման նպատակով դուրս գալ ՎաղարշապատիցERR․ Էստոնիան Նարվայի մոտակայքում ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններ է անցկացնումՃնշումներ՝ ԱՄՆ-ում հայերի նկատմամբ. Զբաղվեք սեփական երկրի խնդիրներով․ Ադրբեջանը՝ ԻրանինՎրաստանը հայտարարել է, որ 2024 թվականի խորհրդարանական ընտրությունները կմնան ԵՄ-ի համար ամոթալի օրԳլենդելում հայ ընտանիքի ձերբակալության մասին ահազանգեր, Ստեփանավանի ընտրական անակնկալըCNN. Նեթանյահուն չի կարողացել համոզել Թրամփին հարվածել Իրանին Իսրայելի ընտրություններից առաջՀաջիևը կրկին մեղադրանքներ է հնչեցրել հայերի հասցեին և ներողություն պահանջելԱրտակարգ պատահար․ Երևանում «Deepal»-ը վրաերթի է ենթարկել տատ ու թոռան, ապա բախվել երկու կայանված մեքենայիԼեհ-ուկրաինական սահմանին մեքենաների հերթեր են գոյացելՀայ դատի կենտրոնական գրասենյակը ներկայացրել է Ռուբեն Վարդանյանի գործի վերաբերյալ իրավական ժողովածուԻրանը ԵՄ-ից որևէ առաջարկ չի ստացել Մերձավոր Արևելքի իրավիճակի շուրջ բանակցությունների համարԱրմավիրի դատարանից կալանավոր է փախել․ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնումՔարով բարձված «ԶԻԼ»-ը բախվել է կովին․ անասունը սատկել է, բեռնատարը՝ կողաշրջվելԱրշակ Սրբազանը հետագա դատական նիստերին չի մասնակցի. դատարանը բավարարեց միջնորդությունըՖրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդՎիեննայի փառատոնի շուրջ սկանդալից հետո WOFA-ն նոր հրավեր կուղարկի Արցախի համույթներինBBC-ի փորձագետները քննարկել են «Ոսկե գնդակի» հավակնորդներին․ գլխավոր անունների թվում է ՅամալըԲնակարանային գողությունների թիվը նվազել է՝ հանցավոր խմբերի բացահայտման արդյունքում. ՍարգսյանՖրանսիան կշարունակի պարետային ժամ սահմանել խոշոր քաղաքներումԳյումրիում բնակելի տուն է այրվել․ քաղաքացուն տեղում բուժօգնություն է ցուցաբերվելՍևանից դուրս են բերվել ապօրինի խեցգետնորսիչներՀԵՑ-ը այս տարվա երրորդ եռամսյակի ավարտին երկու անգամ ավել հարկ է վճարել պետբյուջե․ Ռոմանոս ՊետրոսյանԶելենսկին հայտարարություն է արել Ռուսաստանի հետ տարածքների փոխանակման մասին«Քլիվլենդ Բրաունսը» հաղթանակով վերադարձել է AFC North-ի առաջատարի դիրքԵկամուտների հայտարարագրերի լրացման գործընթացը պարզեցվել է, վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿTasnim. Իրանի նախագահը կմեկնի Ռուսաստան՝ գազ արտահանողների գագաթնաժողովին մասնակցելու համարԱրարատում ապօրինի ընդերքօգտագործման պատճառած 50 մլն դրամի վնասը վերականգնվել էԼեհաստանը F-16-ի օդաչուների պակաս ունիԵրևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 7 և 10-ամյա քույրերը վերակենդանացման բաժանմունքում ենՓաշինյանն ու Կուպմանը անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացիկ փուլինՇվեյցարիան պատրաստ է միջնորդել Ուկրաինայի հարցով խաղաղության երկխոսությունըԱրման Ծառուկյանը նվեր է ստացել «Բարսելոնայի» նախագահի կողմիցՀայաստան կժամանի Նիդերլանդների արտաքին գործերի նախարարըԸնտրակաշառքի դեպք է արձանագրվել, այն դեռ պետք է ստուգվի․ Արփինե ՍարգսյանԱՄՆ-ը կարող է սկսել Մերձավոր Արևելքում գտնվող դիվանագիտական ​​առաքելությունների տարհանումըԵկեղեցու ճգնաժամն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովը գործելու է մինչև 1,5 տարի«Պարմա» և «Տիտան» սուպերմարկետներում իրավախախտումներ են հայտնաբերվել. ՀԿՊԾ
Ամենադիտված