Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ» 6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Պապիկյանի երկրորդ դեղին քարտը «Հրապարակ»․ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ» ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ» Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ» Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ» Թրամփը հիասթափված է Նորվեգիայից և Նոբելյան կոմիտեից՝ խաղաղության մրցանակ չստանալու պատճառով Audi-ն ԱՄՆ-ում 4 միլիարդ դոլարով ավտոգործարան կկառուցի Բեքհեմի օծանելիքի բիզնեսը տարեկան 6,3 միլիոն ֆունտ ստեռլինգի եկամուտ է ապահովել ՄԱԿ-ում նախազգուշացրել են ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրման հետևանքների մասին 

Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններն արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավորության մասին չպետք է դիտարկել որպես հանկարծակի քաղաքական քայլ կամ սոսկ ներքաղաքական տակտիկական մանևր։ Դրանք խորքային առումով փոխկապակցված են իշխանության ամենաառանցքային նպատակներից մեկի՝ Սահմանադրության մեջ նախատեսվող փոփոխությունների և դրանց շուրջ ձևավորվող աշխարհաքաղաքական ու ներքին մարտահրավերների հետ։

Մայր օրենքում փոփոխություններ կատարելու օրակարգը, մասնավորապես Անկախության հռչակագրին հղումը դուրս մղելու միտումը վաղուց դուրս է եկել ներքին իրավական տիրույթից և վերածվել է Բաքվի կողմից ուղղակիորեն թելադրվող քաղաքական պահանջի, ինչն այս գործընթացին հաղորդում է գոյաբանական նշանակություն։

Այս համատեքստում իշխող քաղաքական ուժի առջև ծառացած է էական քաղաքական ու խորհրդարանական խոչընդոտ. հենց ընտրողների բարձր մասնակցության և դիրքորոշման շնորհիվ իշխանությունը չկարողացավ ստանալ այնքան մանդատ, որ այսօր կարողանա հասարակությանը պարտադրել ադրբեջանական պահանջներով ձևավորված սահմանադրական փոփոխությունները։ Իսկ այժմ այդ գործընթացն ավարտին հասցնելու և նախագիծը հանրաքվեի դնելու համար իշխանությանը խորհրդարանում պակասում է յոթ պատգամավորական ձայն։ Սա ստեղծում է մի իրավիճակ, որտեղ իշխանությունը ստիպված է դիտարկել զարգացման երկու հիմնական սցենար։

 Առաջին տարբերակը ենթադրում է ճնշման կամ քաղաքական առևտրի միջոցով խորհրդարանական ընդդիմության շարքերից անհրաժեշտ յոթ ձայների ապահովումը։ Սակայն առկա իրողությունները ցույց են տալիս, որ այս սցենարի իրագործումը գրեթե բացառվում է։ Ընդդիմադիր երկու խմբակցություններում տիրող տրամադրություններն ու հստակ դիրքորոշումները վկայում են, որ իշխանության հետ որևէ սահմանադրական գործարքի գնալու կամ աջակցություն տրամադրելու հնարավորությունն իսպառ բացակայում է։ Խորհրդարանական ընդդիմությունն արդեն իսկ միանշանակ հայտարարել է, որ Բաքվի պարտադրանքով Սահմանադրություն փոխելու օրակարգի շուրջ իշխանության հետ քննարկելու ոչինչ չկա, իսկ որևէ պատգամավորի կողմից իշխանության նախաձեռնությանն աջակցելը կդիտվի որպես քաղաքական ինքնասպանություն։

Ավելին, ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն արդեն իսկ արձագանքել է Փաշինյանի ազդակներին՝ հայտարարելով արտահերթ ընտրությունների գնալու լրիվ պատրաստակամության մասին («Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք»)։ Ընդդիմության կողմից, այսպես կոչված, «ձեռնոցն ընդունելու» փաստն ինքնին ցույց է տալիս, որ խորհրդարանական ընդդիմությունը ոչ միայն չի տատանվում, այլև Սահմանադրության փոփոխության հարցը կապում է անվերջանալի զիջումների քաղաքականության հետ և պատրաստ է հանգուցալուծումը տանել ուղղակի քվեատուփերի մոտ։ Ուստի, որքան էլ իշխանությունը փորձի զոնդավորել դաշտը կամ անհատական աշխատանք տանել, յոթ մանդատ «կորզելու» կամ աջակցություն ստանալու հավանականությունը մոտ է զրոյի։

Այս պարագայում առաջնային է դառնում երկրորդ սցենարը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Եթե խորհրդարանում անհրաժեշտ ձայներ ապահովելն անհնարին է դառնում, իշխանության համար արտահերթ ընտրություններն ընկալվում են որպես հիմնական հանգուցալուծում։ Այս հեռանկարով են պայմանավորված նաև տեղական ինքնակառավարման մարմիններում վերջին շրջանում նկատվող վերադասավորումները, որտեղ իշխող կուսակցությունը հետևողականորեն փորձում է ամրապնդել իր վարչական լծակները՝ նախապատրաստվելով ինչպես համապետական ընտրարշավին, այնպես էլ հնարավոր հանրաքվեին։

Սակայն այստեղ ի հայտ է գալիս Փաշինյանի քաղաքական տեխնոլոգիայի խորքային ճգնաժամը։ Տարիներ շարունակ նրա քաղաքական կենսունակության հիմնական հենասյունը եղել է հանրային վախերի շահարկումն ու «վախի վաճառքը»։ 2020 թվականի աղետալի պատերազմից ու Արցախի կորստից հետո իշխանության վերարտադրությունն ապահովվեց հենց պատերազմի վերսկսման անմիջական սպառնալիքով հասարակությանը ահաբեկելու միջոցով։ Այժմ, սակայն, այդ ռեսուրսը սպառման եզրին է։ Իշխանության կողմից շրջանառվող «հաճելին օգտակարի հետ համատեղելու» թեզն ու արտաքին պարտադրանքը սեփական օրակարգ ներկայացնելու փորձերը սոսկ մանիպուլ յատիվ քողարկում են։ Եթե Բաքվի պահանջները չկատարվեն, վախի վրա հիմնված քաղաքական մոդելը վերջնականապես կփլուզվի, իսկ իշխանությունը կզրկվի հանրությանը որևէ նոր «պրոդուկտ» առաջարկելու հնարավորությունից։

Արտահերթ ընտրությունների գնալու դեպքում իշխանության քարոզչական ռազմավարությունը կառուցվելու է «խաղաղության օրակարգի», եվրոպական ինտեգրման և արտաքին վտանգների չեզոքացման թեզերի շուրջ, մինչդեռ ընդդիմությանը փորձ է արվելու ստվերել որպես պետականության զարգացմանն ու խաղաղությանը խոչընդոտող ուժ։ Միևնույն ժամանակ, ընտրությունների մասին խոսույթն ու սեփական քաղաքական մայրամուտի մասին ակնարկները («եթե ժողովուրդը չսատարի, քաղաքական գործունեությունս կհամարեմ սպառված») ոչ այլ ինչ են, քան հասարակության հոգեբանական նյարդերի վրա խաղալու հերթական հնարք։ Հայտարարելով, թե իր քաղաքական գոյությունը կախված է այս օրակարգի հաջողությունից, նա փաստացի պատանդ է վերցնում ողջ պետական համակարգը՝ վերջին խաղաթուղթն օգտագործելով կա՛մ սահմանադրական պահանջները հանրությանը պարտադրելու, կա՛մ էլ ցանկացած անհաջողության պատասխանատվությունը վերջնականապես ժողովրդի ուսերին բարդելու համար։

Վերջնարդյունքում, չնայած սահմանադրական փոփոխությունների նախագիծը դեռևս պաշտոնապես չի ներկայացվել հանրությանը և պատշաճ քննարկման չի արժանացել նույնիսկ մասնագիտական խորհրդում, քաղաքական գործընթացներն արդեն մտել են վճռորոշ փուլ։ Արտահերթ ընտրությունները դառնում են իշխանության հիմնական հանգուցալուծումը, քանի որ խորհրդարանում յոթ ձայն ապահովելու սցենարը, ընդդիմության կոշտ դիրքորոշման և «ձեռնոցն ընդունելու» պայմաններում, գրեթե անիրագործելի է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Պապիկյանի երկրորդ դեղին քարտը «Հրապարակ»․ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել էԱրտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»Թրամփը հիասթափված է Նորվեգիայից և Նոբելյան կոմիտեից՝ խաղաղության մրցանակ չստանալու պատճառովAudi-ն ԱՄՆ-ում 4 միլիարդ դոլարով ավտոգործարան կկառուցիԲեքհեմի օծանելիքի բիզնեսը տարեկան 6,3 միլիոն ֆունտ ստեռլինգի եկամուտ է ապահովելՄԱԿ-ում նախազգուշացրել են ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրման հետևանքների մասինԶգացմունքներս խեղդում են․ բայց խոսքս հատուկ ուղղում եմ բոլոր հայրերին. Քերոբյան Նաիր Թիկնիզյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել «Օլիմպիակոսում» Պեսկովը չի բացառել Ուկրաինայի շուրջ բանակցություններում տարածքային փոխզիջումների քննարկումըՀայտնի երգչուհին նկարահանվել է կինոնկարում 5300-ամյա «սառցե մարդը» և սառույցի տակ թաքնված այլ գաղտնիքներ (լուսանկարներ) COP17-ի շրջանակում Սևանա լճի պահպանման և վերականգնման համար կհատկացվի 1,4 միլիոն դոլար. ՄաթևոսյանԻրանի նախագահը ժամանել է Ռուսաստան COP17․ ստորագրվել է հայ-գերմանական հռչակագիրԳազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավորՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Հրաչյա Աճառյանին և հրապարակին նվիրված միջոցառումներԻրանը հավանաբար նավթի հայտնաբերումից ի վեր առաջին անգամ նավթ չունի․ Բեսենթ Նեթանյահուին պարտություն է սպառնում Իսրայելում անցկացվելիք ընտրություններում. Bild Արման Ծառուկյանը հանդիպել է «Բարսելոնայի» նախագահի հետԹրամփը նշել է, թե որն է իր կարծիքով աշխարհի ամենավատ երկիրըVolvo-ն 2027-ին կներկայացնի ավելի մատչելի էլեկտրական ամենագնացԹամարա Գլոբան անվանել է կենդանակերպի այն նշանները, որոնք կազատվեն բազմաթիվ խնդիրներից հոկտեմբերի վերջին օրերին Հայրը իր 5-6 տարեկան երեխաների հետ նկարահանել է անպարկեշտ տեսանյութեր և վաճառել այն չաթերում՝ կրիպտոարժույթի դիմացՀոկտեմբերի 29-30-ը Երկրի վրա սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին Քիմ Քարդաշյանը ներկայացել է ընձառյուծի նախշերով և խորը դեկոլտեով զգեստով (տեսանյութ, լուսանկարներ)Mix Fight 59 մրցաշար ԵրևանումԵրեւանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումըՓաշինյանը գործարք է առաջարկում ընդդիմությանը. մանդատ չե’ք ունենա, եթե ինձ չտաք ձայն. Նահապետյան (տեսանյութ) ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են Բժիշկը նշել է՝ որ մթերքները խորհուրդ չի տրվում օգտագործել դատարկ ստամոքսին Գիտնականները Մարսի վրա հայտնաբերել են վայրեր, որտեղ կարելի է սնունդ աճեցնելWildberries-ում հերքել են աշնանային զեղչերի սեզոնի տապալման մասին տեղեկությունը Օքսանա Սամոյլովան վախեցել է բողոք ներկայացնել Ջիգանի դեմՄեսսին ներկա չի լինի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը Թրամփը խնդրել է Նիքի Մինաժին ոտքի կանգնել և հորդորել է հիանալ նրա «գեղեցիկ հետույքով»WSJ-ն իմացել է Եվրոպայում միջուկային զենք կրող կործանիչներ տեղակայելու Ֆրանսիայի մտադրության մասինՊարոն վարչապետ, չհասկացա` Ձեր այսօրվա խոսքը ու՞մ էր ուղղված. Արամ ՍարգսյանՈղբա՜մ քեզ, Հյուսիսային Կորեայում էլ է իշխանությունը որոշում՝ ով լինի ընդդիմություն․ Աղազարյան (տեսանյութ) Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար․ ԱԱՆիկnլիզմի իշխանությանը զուգահեռ, հիմա էլ անցնում եք նիկnլական ընդդիմություն ստեղծելու փուլ, հա՞. Շարմազանովը՝ Փաշինյանի հայտարարության մասինՏիկնիկ «ամուսին», փողոցային քաոս և Boeing-ի վտանգավոր միջադեպ․ աշխարհի ուշագրավ կադրերը (տեսանյութ) Ինչպես Կիրանցի, այնպես էլ՝ առաջիկա հայրենահանձնման պարագայում մենք մեր կռիվը տալու ենք
Ամենադիտված