Քասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել է Նիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհուն ՔՊ վարչության նիստում ամփոփվել են ՏԻՄ ընտրությունների արդյունքները Երեք տարի առանց ջրի, գազի ու էլեկտրականության․ Օլեշկիում հրադադար է սկսվել Փողոց ենք դուրս գալու մեկ անգամ ու վերջ. մեր ծրագրերի մասին նախապես չենք ասելու. Միքայելյան (տեսանյութ) Խամենեին հայտարարել է պատերազմի դադարեցման համար երկրի պայմանները կատարելու անհրաժեշտության մասին ՀՀ ՆԳ նախարարն Իտալիայում հանդիպել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Մոլդովայի գործընկերների հետ Ընտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարար Ռուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Ուշակով Հայաստանն ապամոնտաժելու են. Սահմանադրությունը փոխելու մասին (տեսանյութ) Պարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ Պապոյան ՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտե 

Ընտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարար

Քաղաքական

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ներկայացրել է Կառավարության դիրքորոշումը «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթի վերաբերյալ։

Փաթեթը մշակվել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնած՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի լայնածավալ արշավի շրջանակում։ Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության հեղինակներին և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին՝ կարևոր օրենսդրական նախաձեռնությունը կյանքի կոչելու համար։

Նախարարի խոսքով՝ կառավարությունն սկզբունքային դրական դիրքորոշում ունի նախագծերի առնչությամբ, և ներկայացվել են առաջարկներ, որոնք հիմնականում միտված են նախագծերի առանձին դրույթների կատարելագործմանը։ Նա ընդգծել է, որ նախագծերի փաթեթով վերացվում է նախազգուշացումը՝ որպես ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանական միջոց, որն արդյունավետ չէ, այնուամենայնիվ, փոխարենը պետք է ապահովել նախազգուշացման չկիրառման պայմաններում բռնություն գործադրած անձանց կանխարգելիչ հաշվառման վերցնելը, ինչը թույլ կտա ոստիկանությանը շարունակել ուշադրության կենտրոնում պահել բռնություն գործադրած անձին։

Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ փաթեթի կարևոր առանձնահատկություններից է բռնություն գործադրած անձանց վարքագծի փոփոխությանն ուղղված վերականգնողական ծրագրերի ինստիտուցիոնալացումը։

Նախարարի խոսքով՝ ընտանեկան բռնության դեմ պայքարը չի կարող սահմանափակվել միայն տուժածների պաշտպանությամբ։ Անհրաժեշտ է նաև պետության մասնակցությամբ աշխատանք տանել բռնություն գործադրած անձանց հետ՝ նրանց վերասոցիալականացման և վարքագծային փոփոխությունների հասնելու համար, ինչը թույլ կտա կանխել տվյալ անձի կողմից հետագա բռնության կիրառումը։ Այս համատեքստում կարևորվել է ռեաբիլիտացիոն ծրագրերի կիրառումը ինչպես ոստիկանության կողմից դեպքի հայտաբերումից հետո, այնպես էլ քրեական վարույթի արդյունքում՝ պատժին զուգահեռ։ 

Նախարար Սարգսյանը կարևորել է այն կարգավորումները, որոնց նպատակն է ընտանեկան բռնության դեպքերին պետության արձագանքը դարձնել ավելի հետևողական և նվազեցնել տուժածի վրա դրված պատասխանատվության բեռը։ Ըստ Արփինե Սարգսյանի՝ հաճախ տուժածները վախի, սոցիալական կախվածության, երեխաների կամ այլ հանգամանքների պատճառով չեն դիմում իրավապահ մարմիններին կամ հետագայում հաշտվում են, հրաժարվում են հաղորդում ներկայացնելուց։ Այս առումով Նախարարը կարևորել է նախագծերի փաթեթով հաշտության կամ գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից խուսափելու հնարավորությունների բացառումը՝ ընդգծելով, որ նման դեպքերում անհրաժեշտ է հաշվի առնել բռնության կրկնության վտանգը։

Նախագծերի փաթեթով նաև առաջարկվում է որդեգրել այն ընդհանուր մոտեցումը, որ տուժողը չպետք է ստիպված լինի բռնության հետևանքով լքել իր բնակության վայրը, և առաջին հերթին պետք է քննարկվի բռնություն գործադրած անձին նրա բնակության վայրից հեռացնելու արդյունավետությունը։ Բռնության ենթարկված անձը պետք է ապաստարան տեղափոխվի միայն այն դեպքում, երբ նրա անվտանգությունը հնարավոր չէ ապահովել իր մշտական բնակության վայրը պահպանելու պարագայում։ 

Նախարարը նշել է, որ նախագծերի փաթեթով առաջարկվող լուծումների արդյունքում կարող է ավելանալ ստացվող հաղորդումների թիվը, ինչն իր հերթին պահանջում է այս ոլորտում ներգրավված մարմինների ու կազմակերպությունների կարողությունների զարգացում, նրանց տրամադրվող ռեսուրսների ընդլայնում։ 

Արփինե Սարգսյանի խոսքով՝ նախագծերի փաթեթի նպատակներից է նաև ապահովել, որ ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ իրավական գնահատականները լինեն հստակ և միատեսակ՝ ինչպես օրենսդրության, այնպես էլ իրավակիրառ պրակտիկայի մակարդակում։

Ներկայացնելով վիճակագրական տվյալներ՝ նախարար Սարգսյանն ընդգծել է, որ հաղորդումների աճը կարող է վկայել իրավապահ համակարգի, մասնավորապես՝ ոստիկանության նկատմամբ վստահության բարձրացման և դեպքերի մասին հաղորդելու պատրաստակամության մեծացման մասին։

Ամփոփելով՝ Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ օրենսդրական փաթեթի հիմնական նպատակը պետության հետևողական միջամտության ամրապնդումն է, կանխարգելման մեխանիզմների կատարելագործումը, տուժածների պաշտպանության արդյունավետության բարձրացումն ու բռնություն գործադրած անձանց վարքագծի փոփոխությանն ուղղված միջոցների ներդրումը։

Նախարարը պատասխանել է նաև նիստի մասնակիցների հարցերին։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհուն ՔՊ վարչության նիստում ամփոփվել են ՏԻՄ ընտրությունների արդյունքներըԵրեք տարի առանց ջրի, գազի ու էլեկտրականության․ Օլեշկիում հրադադար է սկսվելՓողոց ենք դուրս գալու մեկ անգամ ու վերջ. մեր ծրագրերի մասին նախապես չենք ասելու. Միքայելյան (տեսանյութ) Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել էԽամենեին հայտարարել է պատերազմի դադարեցման համար երկրի պայմանները կատարելու անհրաժեշտության մասինՀՀ ՆԳ նախարարն Իտալիայում հանդիպել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Մոլդովայի գործընկերների հետԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարՄբապեն ներողություն է խնդրել Չինաստանից Մաո Ցզեդունի մասին իր կատակի համարՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ ՈւշակովՀայաստանն ապամոնտաժելու են. Սահմանադրությունը փոխելու մասին (տեսանյութ) Պարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեԿեղծ օգտահաշիվներ՝ ՔՏՀԱՏՄ ղեկավարի անունովՖրանսիացի դպրոցականները հրաժարվել են դադարեցնել բողոքները՝ չնայած կառավարության զիջումներինԻրանց երազած ընդդիմությունը երևի «Ենի Ադրբեջանն է», թո՛ղ բերեն, մրցեն իրար հետ․ ԱբովյանՆեյմարը հեռացվել է խաղադաշտից՝ ձեռքով բերանը փակելու համարՀաքերները կոտրել են Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի էլեկտրոնային փոստըՀայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհինԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունԹրամփին մեղադրել են բռնաբարության մեջ«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ) Շուրջ 60 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսներին․ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում. ԲԸՏՄ Դուք չեք կարող հարգել ձեր որևէ մի այլախոհի անմեղության կանխավարկածը. Վարդևանյան (տեսանյութ) Հայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՏեղյակ չենք՝ քանի հայ է ձերբակալվել, դաշնային իշխանությունները մեզ հետ չեն համագործակցում. Գլենդելի քաղաքապետ Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ) Մեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի նկատմամբՊուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Պուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Նիդերլանդները ողջունում է ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգըԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է. ՊուտինԳևորգ Թադևոսյանը բրոնզե մեդալ նվաճեց «Թալանել Gucci-ն» և հրկիզել պետական շենքը․ Իտալիայում բացահայտել են Միլանի անկարգությունների մասնակիցների նամակագրությունը «Ձեր TRIPP-ը երկու Հայաստանը չի միացնելու»․ Աղվան Վարդանյանը՝ իշխանությանը«Ադրբեջանը խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին, իշխանությունը՝ տնտեսական նախագծի»․ Ղահրամանյան«Եթե մեր օրենսդրությունը կարգավորում է ամեն ինչ, ինչո՞ւ են TRIPP-ում նոր եզրույթներ»«Ընտրություններն ապալեգիտիմացնելու փորձերը չեն հաջողի»․ Ռուբինյանը՝ ընդդիմությանը«Առանց փողի զրո վարկանիշ ունեցող կուսակցություն եք»․ Դավոյանը՝ ընդդիմությանըԿարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին և դարձավ ըմբշամարտի աշխարհի չեմպիոնՊատգամավորը ՍԱՏՄ-ից պահանջում է պարզաբանել՝ տրոպիլափս մակաբույծը հասե՞լ է Հայաստան«Ստեփանավանն էր ձեր ամենահարմար համայնքը, բայց պարտվեցիք»․ Չախոյանը՝ ընդդիմությանը«ՔՊ-ն 17 համայնքում ջախջախել է մյուս ուժերին»․ Խաչատրյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասինԳազատար է վնասվել. Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատում էԱԺ-ում կրքերը թեժացան Գրիգորյանի ելույթի ժամանակ․ անջատեցին վերջինիս խոսափողըTRIPP-ից մինչև բարձրաստիճան հյուրեր․ Թուրքիան փակում է Սև ծովը ՆԱՏՕ-ի ռազմանավերի առաջԵՊՀ ամբիոնի վարիչը ձերբակալվել է կաշառք վերցնելու կասկածանքով«TRIPP-ի դիմաց համարժեք ոչինչ չենք ստանում, միայն օդի մեջ խոստումներ են»․ ՔոչարյանՊուտինը նշել է, որ համաշխարհային գազի պահանջարկը կշարունակի աճել
Ամենադիտված